Ճնճղուկազգիների ծղրտոցը

Երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով նաեւ անցած գումարման խորհրդարանում ՀՀԿ-ից պատգամավոր էր ընտրվել, օրերս մասնակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցած բացօթյա բարեգործական համերգին, որից ստացված հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հայ երգարվեստի՝ մեր օրերի անգերազանցելի ձայնն իր կատարմամբ հուզել է հանդիսատեսին՝ իր «Անունս Արցախ է» երգով: Տպավորություն էր, որ Շուշանի երգը վերացրեց ատելության հզոր պատնեշը եւ նրա կատարմամբ ցնցված էին բոլորը՝ անգամ իշխանության որոշ ներկայացուցիչներ չդիմադրեցին կատարումն իրենց էջերում տարածելու գայթակղությանը։ Բայց ինչպես ասում են՝ բոլոր վճռական պահերին ի հայտ է գալիս ազգի աղբը եւ փորձում շուրջբոլորը լցնել գարշահոտությամբ։
Այս անգամ այդ առաքելությունն իր վրա վերցրեց հանրահայտ Լյուսի Քոչարյանը, ով իշխանության համակիրն է, կանանց իրավունքների պաշտպանության համար ԱՄՆ առաջին տիկնոջից «խիզախ կին» մրցանակի արժանացած, բայց աջուձախ կանանց եւ առհասարակ մարդկանց վիրավորող մի միջակ անձնավորություն, ով մերթընդմերթ աչքի է ընկել իր չափազանցված պատմություններով: Լյուսի Քոչարյանը անցած` 2019թ. ամռան ընթացքում սկզբում իր ֆեյսբուքյան անձնական էջում, այնուհետև իր կողմից ստեղծված «Բռնության ձայնը» էջում «բռնության ձայնը/voice of violence» հեշթեգերով գրառումներ էր հրապարակում, որոնցում անանուն կերպով ներկայացնում էր սեռական բռնության ենթարկված կանանց և աղջիկների աղմկահարույց պատմությունները:
Քոչարյանի հրապարակումները միանշանակ չընդունվեցին հանրության կողմից, կասկածի տակ էին դրվում պատմությունների իրական լինելու հանգամանքը՝ դրանք որակելով որպես «ֆեյք» պատմություններ, ոմանք էլ ենթադրում էին, որ բռնության անանուն պատմությունները հիմք են նախապատրաստում ՀՀ խորհրդարանի կողմից, ըստ իրավաբանների՝ որոշ կետերով ՀՀ Սահմանադրությանը հակասող Ստամբուլյան կոնվենցիայի («Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիա) վավերացման համար, քանի որ ճիշտ նույն ժամանակահատվածում քննարկվում էր կոնվենցիայի վավերացման հնարավոր հեռանկարը, և ավելին, Ստամբուլյան կոնվենցիայի մասին քննարկումները տարբեր շրջանակների կողմից սկսել էին հենց սեռական բռնությունների մասին պատմություններից անմիջապես հետո։
Քոչարյանի հրապարակումները անհավատալի և ֆեյք էին թվում նաև պատճառով, որ բռնության ենթարկված անձանց կողմից տրամաբանական կլիներ իրավապահներին դիմելը, և այդ կերպ բռնարարներին պատասխանատվության ենթարկելը և դրանով բռնությունների նվազեցմանը նպաստելը: Նմանատիպ կոչով նաև հանդես էր եկել ՀՀ Ոստիկանությունը՝ սեռական բռնության ենթարկվածներին կոչ անելով տեղեկատվություն տրամադրել իրավապահ մարմիններին մեղավորներին պատժելու համար: Ոստիկանության կոչերը Քոչարյանի հերոսուհիների կողմից բնականաբար անպատասխան էին մնացել: Եւ, ահա, այս հակահայ ճնճղուկը ծանր է տարել Շուշան Պետրոսյանի արվեստի նկատմամբ գրեթե համազգային այս հուզմունքը եւ հանդես եկել խառնակչությամբ․ «Արցախի մասին մի հատ երգով՝ նախկին ու հիմա արած/ասած տականքությունները մոռացնելու նուրբ արվեստի հոտ ա գալիս։
Ըհը։ Կամաց։
Ու ինձ համար անմեղսունակություն ա էդ տիպի գործիչների ողջ անփառունակ անցյալը մոռանալու հորդորն ու կոչը, ներողամտություն հայցելը՝ ինչ ա թե լավ երգում ա»,- գրել է նա։
Պատկերացնում եք՝ նման բառապաշարով արտահայտվող մարդը Հայաստանում կանանց պաշտպանում է բռնությունից: Թեեւ Շուշան Պետրոսյանը այս «խիզախի» առաջին «զոհը» չէ, ամիսներ առաջ էլ նա իր ստատուսներով հոգեբանական բռնություն էր գործադրել էջմիածնեցի հայտնի կնոջ նկատմամբ: Էլ չենք խոսում, որ այս փուլում, երբ կարեւորվում է համազգային միասնությունը, ինչ-որ մի անհայրենիք գլուխ է բարձրացնում եւ ակնհայտ թշնամանք քարոզում։ Իհարկել, հասկանալի է, որ հեղափոխությունից հետո բոլոր արժեքները դեգրադացվել են, հասկանալի է, որ մշակույթն անգամ դիտարկվում է սեւի ու սպիտակի տիրույթում, բայց պատերազմի մեր օրերում, երբ ձեր ու ձերնմանների եփած լափը թափված է մի ամբողջ ժողովրդի գլխին ու դեռ հայտնի չէ, թե ինչ վերջաբանի ենք հասնելու, սրա նմաններն առնվազն պետք է լռեն, իսկ եթե չեն լռում, նրանցով պետք է զբաղվեն իրավապահները։ Թե՞ Լյուսի Քոչարյանը ընդդիմադիր գործիչ չէ, նրա խոսքն էլ իշխանությանն ուղղված չէ, ուստի կարելի է աչք փակել ազգադավի խառնակչություններին: Ի՞նչ կապ ունի Շուշան Պետրոսյանի երգը նախկին հայտարարությունների հետ:

Շուշան Պետրոսյանն իր ներքին էներգիայով, էմոցիաներով, մեղեդայնությամբ ու ոգով արվեստ ու երաժտություն է տվել իր ազգին, դուք՝ ճնճղուկազգիներդ ինչ եք տվել բացի այլասերությունից, էլ չենք խոսում Արցախում արված գործի ու հայոց բանակին իր աջակցության մասին։

Անի Սահակյան

դիտվել է 14106 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am