ԼՂ պատերազմը փրկօղակ է Ալիևի համար, որը սակայն կարող է վերջ դնել նրա ռեժիմին․ National Intertest

Լեռնային Ղարաբաղի պատերազմը հայերի համար դարավոր մաքառումներից, բռնի տեղահանումներից և կոտորածներից հետո գոյատևման համար մղվող պայքար է, National Intertest թերթում հրապարակված հոդվածում գրում է Ալեքսեյ Ասիրյանը` նշելով, որ այս պատերազմն անմիջական վտանգ է ներկայացնում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բաքվի իշխանական վերնախավի համար։

Նրա խոսքով՝ Ալիևի երկար կառավարումը մեծապես հենվում է նավթային դիվանագիտության, կոռուպցիայի, ռազմական հզորության ավելացման և հակահայկական հռետորաբանության վրա և ի տարբերություն իր հոր՝ Հեյդար Ալիևի, որը հաճախ էր Երևանի հետ հաշտեցման կոչ անում, Հայաստանի հանդեպ Իլհամ Ալիևի վերաբերմունքը միշտ ռազմատենչ է եղել։

Հոդվածագիրը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմն ինչպես երկու ժողովուրդների բազմամյա դիմակայության հետևանք է, այնպես էլ Ալիևի մեծապետական քաղաքականության, իշխանությունը ամրապնդելու և Ադրբեջանում իր ժառանգությունը հավերժացնելու ձգտումն է։ Սակայն Ալիևը կարող է դառնալ իր ստեղծած իրավիճակի գերին։

«Առաջին հայացքից կարող է թվալ, թե պատերազմն արդեն քաղաքական դիվիդենտներ է բերում Ալիևին։ Ադրբեջանի ռազմական հաջողությունների ու ԼՂ-ն վերադարձնելու Ալիևի խոստումները պատերազմի շուրջ հասարակական խանդավառություն են առաջացրել։ Հանրային էյֆորիայի զանգվածային պոռթկումը և տեղեկատվության գրեթե լիակատար վերահսկողությունը թույլ են տվել ռեժիմին էլ ավելի մեկուսացնել կառավարության քննադատներին»,- գրում է հոդվածագիրը։

Ասիրյանը նշում է, որ Ադրբեջանի սոցիալական ցանցերում սահմանափակումներն ու ռազմական կորուստների շուրջ գաղտնիությունն Ալիևին թույլ են տվել հասարակության համար պատերազմի մասին պատմություններ հյուսել։ Սակայն շարունակվող բախումներում բարձրաստիճան սպաների զոհվելու մասին հաղորդագրությունները, զոհվածների թվի անխուսափելի աճը կարող է հասարակական խանդավառությունը զայրույթի վերածվել։

«Պատերազմը փրկօղակ է Ալիևի կառավարման համար, բայց նույն պատերազմը կարող է վերջ դնել նրա ռեժիմին։ Ալիևի համար տրամաբանական կլիներ հիմա դադարեցնել պատերազմը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի շուրջ որոշ շրջաններ պահպանվեն և Բաքուն ավելի մեծ ազդեցություն ունենար Հայաստանի հետ ապագա բանակցությունների վրա։ Բայց պրագմատիզմն ու ավտորիտարիզմը միշտ չէ, որ համադրելի են»,- եզրափակում է հոդվածի հեղինակը։

Թարգմանությունը՝ tert.am-ի

դիտվել է 763 անգամ
Լրահոս
«Տեղեկություններ կան, որ առաջիկա ժամերին հատուկ խափանվելու է ինտերնետի աշխատանքը». Վահե Դավթյան Տղերք, դուք երկար ժամանակ ունեք մտածելու. Բագրատ Սրբազանը` ոստիկաններին Ոստիկանները Դեմիրճյան փողոցում փակել են երթի ճանապարհը. իրավիճակը լարված է Սրբազանի ու ոստիկանապետի միջեւ լեզվակռիվ է սկսվել ԱԳՆ-ում տեղի ունեցածը հուշում է, որ սադրիչները հենց ոստիկաններն են,․ Փաստաբան «Մակրոնի կարևոր քայլը, Փաշինյանն այլընտրանք չունի». Սուրեն Սուրենյանց Ֆինանսների նախարարը փորձում է քողարկել հարկային եկամուտների հետ կապված խնդիրները կամ պարզապես չի տիրապետում իրավիճակին. 168.am Ռուսաստանում ակտիվորեն լուսաբանում են այսօրվա հանրահավաքը. Հրապարակ Երևանում ՌԴ քաղաքացին պատռել է ԱՄՆ քաղաքացու մոտ եղած ՀՀ քարտեզը, որից հետո սկսել են քաշքշել միմյանց Երևանում հայտնի տաքսու վարորդին իր 6 անչափահաս երեխաների և հղի կնոջ հետ վտարել են բնակարանից «Պիկապը» «Խոսրովի արգելոցում» վթարի է ենթարկվել. կա վիրավոր Կարկուտ կտեղա Հայաստանում տեղի ունեցող շարժման արտաքին քաղաքական օրակարգը. Սերգեյ Մելքոնյան Հյուսիսային պողոտայում չի լինելու անվտանգ, երբ Տավուշում 7-ամյա Արմանը դպրոց է գնալու «Յաշմա»-ի թիրախի տակ․ թուրքագետ Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն արձագանքել է` Զախարովային Շարժման շնորհիվ ամրագրվել է փաստը, որ Հայաստանում կա դիմադրություն՝ այս պարտվողական քաղաքականության․ Քրիստինե Վարդանյան Ոստիկանները վահաններով կառավարության դիմաց են Սահմանազատումից հետո Ադրբեջանից 30 վայրկյանում հնարավոր կլինի հասնել Կիրանցի դպրոց Երթով տարբեր ուղղություններից երիտասարդները հասան Հանրապետության հրապարակ Խաղարկությունը Երեւան Սիթիում կաթվածահար է արել մայրաքաղաքի երթևեկությունը Խաղարկությունը Երեւան Սիթիում կաթվածահար է արել մայրաքաղաքի երթևեկությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am