«Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի». Գարեգին Նժդեհ

Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի. Գարեգին Նժդեհ

Հատկապես պատերազմի օրերին փորձում եմ չանդրադառնալ տարբեր տրամաչափի, իրենց քաղաքագետ-վերլուծաբան համարող գործիչների՝ վտանգավոր, պառակտիչ, հաճախ նողկալի կոչերին և «վերլուծություններին»։ Վերջին օրերին, ջղերս խնայելու համար, աշխատում եմ չհետևել ֆեյսբուքյան տխմարություններին նույնպես։ Սակայն երեկ ծանոթներիցս մեկը խնդրեց կարդալ իրեն «քաղաքագետ» հորջորջող Էդուարդ Անտինյանի գրառումը։

Այն, ինչ կարդացի՝ վեր էր ոչ միայն հակահայկական, այլ հակամարդկային երևակայությունից։ Փորձեցի երեկ պատասխանել, բայց, ներեցեք, բացի հայհոյանքներից՝ այլ բառեր չէի մտաբերում։ Այն, որ արևելահայկական հասարակությունը, իր որոշակի հատվածով, անհանդուրժողականություն է ցուցաբերել, նույնիսկ իր հայրենակիցների նկատմամբ՝ շատերին է հայտնի։ Հիշենք, 1915թ․ ցեղասպանությունից մազապուրծ եղած փախստականների հանդեպ շատերի վերաբերմունքը՝ «կեղտոտ գաղթականներ», հետագայում 1946թ․ ներգաղթողներին՝ «ախպարներ», 1988-1990թթ․ Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերից փրկվածներին՝ «թուրքեր»։ Թվում էր, թե այս դաժան պատերազմի ժամանակ, նման անձինք զերծ պետք է մնան իրենց հակազգային և հակամարդկային զեղումներից։

Բայց՝ ոչ, սույն պարոնը այսօր կենաց ու մահու կռիվ տվող արցախցիներին, ըստ էության անջատելով հայ ժողովրդից, մեղադրում է հայ ժողովրդին պատած բոլոր դժբախտությունների համար։ Նա արցախցիներին դիմում է «դուքով»․ տարանջատելով նրանց մնացած հայ ժողովրդից։ Նրանց անվանում «թալանչի», «անթասիբ», «քոչվորի հոգեբանություն» ունեցողներ։ Նա պատրաստ է յուրայինների հետ արտաքսել արցախցիներին Հայաստանից։

Պարզվում է՝ Արցախն է մեղավոր, որ Հայաստանը զրկանքներ է կրում, շրջափակման մեջ է, դուրս է մնացել տարածաշրջանային ծրագրերից։ Փաստորեն, սույն պարոնը, հանուն «բարեկեցության» պատրաստ է Արցախը նվիրել թշնամուն, իսկ վա՞ղը․․․

Սյունիքը, Լոռին և ողջ Հայաստանը։ Իր այս հակաարցախյան քարոզով նա բարոյալքում է Արցախի, այն ՝ Հայաստանի համար կռվող հայ զինվորներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին, որոնք տարբերություն չեն դնում հայ ժողովրդի տարբեր հատվածների մեջ։ Անկեղծ եմ ասում, ես չեմ պատկերացնում, որ ողջ հայոց պատմության ընթացքում եղել է այսպիսի ոչ միայն գործիչ, այլև հայ մարդ։ Նույնիսկ 1937թ․ բանսարկուների ու մատնիչների մեջ նման անձի չեմ մտաբերում։ Համոզված եմ, որ այլ ազգերի մեջ նման անձինք ուղղակի գոյություն ունենալ չեն կարող։ Տարրական ազգային արժանապատվության հարց է։

 Այս մասին գրել է Ավետիք Իշխանյանը

դիտվել է 24914 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am