Էրդողանը փորում է Ալիևի «գերեզմանը». Ինքնախոստովանական ցուցմունք

Նոյեմբերի 1-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կրկին մեկնեց Ադրբեջան, որտեղ քննարկել է ղարաբաղյան հարցը: Չավուշօղլուն իր թվիթերյան էջում գրել էր, որ «Բաքու է մեկնել Ադրբեջանին իրենց աջակցությունը վերահաստատելու և Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների շուրջ մտքեր փոխանակելու նպատակով»:

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, թուրք պաշտոնյան հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մևլյութ Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի մայրաքաղաք կայցելի Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Չավուշօղլուն երեկ Բաքվում ասել է. «Ես ժամանել եմ նախագահի հանձնարարականով: Մենք ունենք նախագահի հանձնարարականը միայնակ չթողնել Ադրբեջանին այդ գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու և գործել համատեղ: Մեր պաշտպանության նախարարը, մյուս գործընկերները նույնպես կժամանեն Բաքու: Խորհրդարանի նախագահը գտնվում է այստեղ»։

Դե իսկ թուրքական հերթական աջակցության թեման երեկ թեժ է պահել նաև անձամբ Թուրքիայի նախագահը...

Սամսուն քաղաքում Էրդողանն իր ելույթում ոչ ավել, ոչ պակաս ինքնախոստովանական «ցուցմունք» է տվել:

«Սիրիայում մենք ենք, Լիբիայում մենք ենք, Ադրբեջանում մեր եղբայրների կողքին մենք ենք։ Թուրքիան նույն պատվաբեր վարքն է ցուցաբերում Միջերկրականից մինչև Սև ծով, Սիրիայից Լիբիա, Կիպրոսից մինչև Ղարաբաղ»։

Այսինքն, նույն օրը, երբ Բաքվում էր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, այնտեղ էր նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահը, շուտով էլ՝ Բաքու կժամանի Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարը, Էրդողանը արձանագրում է, որ Ադրբեջանում իշխանությունը Թուրքիան է:

Այս զուգահեռը իրականում շատ խոսում է: Սիրիայում և Լիբիայում, ըստ Էրդողանի, չկա կենտրոնական իշխանություն և Էրդողանն այդ պետությունների տարածքները որպես սեփական նվաճումների դաշտ է դիտարկում, ու գումարած այս ամենին հիմա էլ նույն կարգավիճակում Էրդողանը համարում է, որ ինքն է իշխում Ադրբեջանում։

Սա իհարկե, բավական ուշագրավ խոստովանություն է, մանավանդ այն ֆոնին, երբ Ալիևը երկու օրը մեկ հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանը միայնակ է կռվում:

Նա մեկ ընդունում է, որ Անկարան սատարում է Ադրբեջանին, բայց միևնույն ժամանակ ասում է, թե՝ «Բաքուն միայնակ է կռվում», թե՝ «Մենք դեմ ենք երրորդ ուժերի միջամտությանը»:

Իրականում, Ալիևը չի էլ գիտակցում, թե ինչպես իր թեթև ձեռքով փորեց իր «գերեզմանը», քաղաքական «գերեզմանը»: Էրդողանը «եղբայրական Ադրբեջանին» ձոնված իր ելույթները շռայլելով Ադրբեջանում իր ազդեցությունն է արդեն ցուցադրում ու գրեթե «գլուխ գովում» Ադրբեջանում իշխելու հարցում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11485 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am