Նիկոլ Փաշինյանը կտա՞ հրապարակային երաշխիք , որ նախագահները Մոսկվա մեկնեն

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը տասն օր անց բացեց խաղաքարտերը եւ հայտնեց, որ ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:

<<ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի եւ ԼՂՀ նախկին եւ ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հնարավոր որեւէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը: Մեր տեղեկություններով պաշտոնաթող նախագահները դեռեւս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը եւ կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար եւ երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից», հայտնեց խոսնակը:

Դեռ երկու շաբաթ առաջ Hayeli.am-ը գրել է, որ մինչ Արցախի ու ՀՀ նախագահների հանդիպումներն ու խորհրդակցությունները, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը միջնորդավորված Նիկոլ Փաշինյանին փոխանցել է, որ Արցախում սանձազերծված դաժան պատերազմը կարող է կանխվել միայն Ռուսաստանի աջակցությամբ, իսկ դրա համար պետք է վերականգնել հայ-ռուսական հարաբերությունները, խոսել ռազմավարական դաշբակիցների հետ, վերացնել երկուսուկես տարվա ընթացքում կառուցված պատնեշները: Իսկ այդպիսի առաքելություն կարող է ստանձնել ինքը եւ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն Նիկոլ Փաշինյանը կատեգորիկ մերժել է մեկնված ձեռքը՝ ասելով, որ դրա կարիքը չունի եւ որ հայ-ռուսական հարաբերություններն ավելի քան փայլուն են: Իհարկե, արդեն բոլորն են տեսնում ու հասկանում, թե որքան փայլուն են այդ հարաբերությունները: Այն, ինչ չի ասում պաշտոնական Մոսկվան, բարձրաձայնում են ռուս փորձագետները, ասելով, որ հայ ժողովուրդը կամ պետք է ընտրի Արցախը, կամ Նիկոլ Փաշինյանին, քանզի ՌԴ-ն չի պատրաստվում օգնել սորոսական իշխանություններին:

Վարչապետի խոսնակի ուշացած հայտարարությունն էլ վառ ապացույցն է այն բանի, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի եւ Արցախի այսպես կոչված փրկությունը տեսնում են Ռուսաստանի միջոցով եւ այսպիսով ըստ էության տալիս են առաջին եւ երկորդ նախագահներին համաձայնություն մեկնելու Մոսկվա, խոսելու ղեկավարության հետ եւ կանխելու հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը: Իսկ որ պահն օրհասական է եւ թշնամին հասել է Շուշիի մատույցներ ու արդեն ոտնձգություններ է իրականացնում Հայաստանի տարածքում, հաղորդում են պաշտոնական խողովակները: Բայց մյուս կողմից՝ այս պարագայում ինչ մանդատով պետք է նախագահները մեկնեն Մոսկվա, նրան ունեն մանդատ բանակցելու Հայաստանի անունից, կամ ով կարող է երաշխիք տալ, որ Մոսկվա մեկնելուց հետո զոհերի, կորցրած տարածքների պատասխանատվության ողջ բեռը չեն տեղափոխի նրանց ուսերին: Ուստի Նիկոլ Փաշինյանը նախ պետք է հրապարակային պարզաբանմամբ հանդես գա՝ թե ինչպիսին է այսօր իրավիճակը, ինչ ենք կորցրել, որ կետին ենք հասել, ինչ է լինելու սրանից հետո, եթե պատերազմը չկանգնի եւ ինչու ոչ՝ խոստովանի, որ ինքն այլեւս չի կարողանում վերահսկել իրավիճակը ու այդ առաքելությամբ են Մոսկվա գնում նախկին նախագահները: Որեւէ մեկը, եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանը, ում այս իշխանությունները երկու տարի բանտարկած պահեցին, նման ինքնակոչի պատասխանատվություն չի վերցնի:

Անի Սահակյան

դիտվել է 8218 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am