Հերթական անիմաստ հանդիպումը՝ ֆոսֆորային զենքի օգտագործումից առաջ

 

Արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի Ժնևում ունեցած վեցժամանոց հանդիպումն ըստ էության անարդյունավետ և անիմաստ էր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հակիրճ հայտարաության մեջ ընդամենը խոսվում է այդպես էլ չպահպանված հոկտեմբերի 10-ի հրադադարի կյանքի կոչման մեխանիզմների մասին։
Ըստ Մինսկի խմբի տարածած հայտարարության՝
կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտներին` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի։ Կողմերը ակտիվորեն ներգրավվելու են ռազմաճակատի աճյունների վերականգնման և փոխանակման իրականացմանը` ԿԽՄԿ-ին և PRCiO- ին տրամադրելով դյուրացման համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։
Կողմերը մեկ շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ-ին և PRCiO- ին կփոխանցեն ներկայումս պահվող ռազմագերիների ցուցակը` մուտքի ապահովման և, ի վերջո, փոխանակման նպատակով:
<<Կողմերը գրավոր կտրամադրեն մեկնաբանություններ և հարցեր կապված հրադադարի հաստատման հնարավոր մեխանիզմների հետ` համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետի:
Կողմերը ձեռնամուխ եղան կարծիքների բաց և առարկայական փոխանակմանը, որի նպատակն էր հստակեցնել իրենց բանակցային դիրքորոշումները համապարփակ լուծման առանցքային տարրերի վերաբերյալ` հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետի համաձայն>>,- նշվում է հայտաարության տեքստի մեջ:
Հերթական անպտուղ պայմանավորվածությունը ի չիք դարձավ հենց հրապարակման պահին։ Ժնևում ընթացող բանակցությունները դեռ չէին ավարտվել, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն Արցախում քիմիական զենք է օգտագործում․ <<Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:
Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է>>,- նշվում է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարության մեջ:
Փաստորեն՝ քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտներին` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի կանխամտածված չթիրախավորելու մասին պայմանավորվածությունն արդեն իսկ խախտված է, հետևաբար մնացած կետերի մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է։
Մյուս կողմից պետք է արձանագրել, որ ֆոսֆորային կամ որ նույնն է քիմիական զենքի, օգտագործման հանգամանքը պետք է անհապաղ վերածել քաղաքական և դիվանագիտական փաստարկի և դա օգտագործել միջազգային հարթակներում ընդդեմ թշնամու։ Պետք է անել ամեն ինչ, որ Ադրբեջանը և նրան աջակցող Թուրքիան հռչակվեն մարդկության և բնության դեմ հանցագործություն կատարող երկրներ և դատապարտվեն դրա համար։ Միջազգային կառույցների դատապարտող բանաձևերն հետագայում կուժեղացնի մեր դիրքերը բանակցային գործընթացում։

Հայաստանին առայժմ չի հաջողվել դիվանագիտական փաստարկի վերածել Ադրբեջանի կողմից ահաբեկիչների ներգրավումը ռազմական գործողությունենրում։ Նույն բացթողումը քիմիական զենքի պարագայում ուղղակի անթույլատրելի կլինի։

Հայկ Դավթյան

դիտվել է 2768 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am