Խայտառակություն կառավարությունում

 

 Հրապարակ թերթը տեղեկություն էր հրապարակել, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները և պետական կառավարման համակարգը պատերազմի ժամանակ նույնպես շարունակում է բարձր պարգեւավճարներ ստանալ։ «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը սեպտեմբեր ամսին ստացել է 603 հազար 198 դրամ աշխատավարձ եւ 962 հազար 305 դրամ պարգեւավճար (օգոստոս ամսվա համար):

Սեպտեմբերին ստացված ողջ գումարը՝ 1 մլն 500 հազար դրամ, նախարար Բաթոյանն ուղղել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հոկտեմբեր ամսին նախարարը ստացել է 459 հազար 577 դրամ աշխատավարձ եւ 896 հազար 800 դրամ պարգեւատրում (սեպտեմբեր ամսվա համար)»,- գրել էր թերթը՝ նշելով, որ այս մասին հայտնել են նախարարությունից հարցմանն ի պատասխան։
Ակնկալվում էր, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշակի պարզաբանում կնրերակայցնի այս առնչությամբ, առավել ևս, որ նախապես հայտարավել էր, թե պատարեզամի ժամանակ պետական պարգևատրման ֆոնդն ուղղվելու է բանակին։ Բայց արի ու տես, որ ոչ։ Նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան գրառման մեջ հաստատեց, որ ինքը ստացել է պարգևատրում և դրանից բարեգործություն է կատարել․ «Հարգելի սիրելիներ,
ես իմ ամբողջ գիտակցական կյանքում իմացել եմ՝ ինչ է բարեգործությունը, փոխօգնությունը, աջակցությունը, և որևէ բան իմ կյանքում չի փոխվել, բացի ծավալներից:
Բայց ես չեմ պատրաստվում հրապարակային դարձնել այդ ոլորտի իմ գործունեությունը, միայն այն պատճառով, որ որոշ շրջանակներ դադարեն բամբասանքներ տարածել և խեղաթյուրել փաստերը:
Խնդրում եմ ինձ բարեգործություն անելու դասեր տալուց առաջ մտածել, թե պատերազմական օրերին իր աշխատավարձը և պարգևավճարը ուրիշ ի՞նչ պետք է աներ լեգիտիմ կառավարության անդամը:
Ես շարունակում եմ իմ անձնական միջոցներով աջակցել այն անձանց և կառույցներին, որոնց հարկ եմ համարում: Եվ դա անում եմ հիմնականում իմ աշխատավարձով ու պարգևավճարներով։ Շնորհակալություն»,- գրել է նա։
Սա բառիս բուն իմաստով խայտառակություն է, որ տեղի է ունեցել կառավարությունում։ Երկրում պատերազմ է, զինվորը, կամավորականն ու պահեստազորայինը մարտի դաշտում կյանք են տալիս հայրենիքի համար, իսկ կաբինետում տաք-տաք նստած պաշտոնյաները պրեմյա են ստանում, հետն էլ մուննաթ գալիս, թե իրենք դրանով բարեգործություն են կատարում։ Ուրեմն լսեք, լեգիտիմ կառավարության թավշյա անդամներ, պատերազմի ժամանակ ոչ թե այս կամ այն պաշտոնյան պետք է որոշի իր պրեմիան նվիրել կամ չնվիրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, այլ կառավարությունը։ Պետք է կայացվի քաղաքական որոշում՝ պետական կառավարման համակարգի պարգևատրման ֆոնդն ամբողջությամբ պետք է հատկացվի բանակին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Վերջ։ Երկրորդ կարծիք լինել չի կարող։ Մարդիկ զորակոչվել են բանակ, ընտանիքիները մնացել են առանց հիմնական աշխատուժի, մարդիկ կյանքի գնով հայրենիք են պահում ՝առանց վարձատրության, դպրոցները մակուլատուրա են հավաքում՝ բանակի համար, իսկ դուք կաբինետում նստած ինքներդ ձեզ պրեմիա եք տալիս։ Ամոթ և խայտառակություն։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 28567 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am