«Թյուրքական բանակ». Էրդողանի կայսերական ֆանատիզմը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վերջին օրերին ծրագրված մի շարք այցեր է կատարել Միջին Ասիայի երկրներ։ Ուղևորության հիմնական նպատակն է ռազմական ոլորտում համագործակցության խորացումն ու ընդլայնումը, թեմային անդրադարձավ ռուսաստանյան «Վոյեննոյե օբոզրենիեն»։

Թուրքական ռազմական գերատեսչության ղեկավարը Պակիստան այցելելուց հետո ուղևորվել է Ղազախստան, որտեղ հանդիպում է ունեցել երկրի պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաևի հետ։ Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են ռազմա-տեխնիկական համագործակցության հետագա ընդլայնման շուրջ։ Նուր Սուլթանում Անկարային անվանել են ռազմավարական գործընկեր։

«Մենք քննարկել ենք պաշտպանության ոլորտում մեր երկրների համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր։ Քանի որ մեր պետությունների ղեկավարների միջև նախագահների մակարդակով շատ սերտ երկխոսություն և համագործակցություն կա, մեր աշխատանքը բավականին դյուրին էր»,- հանդիպման արդյունքներով հայտարարել է Աքարը՝ հավելելով, որ նախատեսված է հանդիպում նաև արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարի հետ, որի ժամանակ քննարկվելու են պաշտպանական ոլորտում համագործակցության հարցերը։

Ղազախստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Թուրքիան Ղազախստանի ռազմավարական դաշնակիցն է։ Երկրների միջև ստորագրված են մի շարք համաձայնագրեր ռազմական ոլորտում, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին։

Ղազախստանում բանակցություններից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանեց Ուզբեկստան, որտեղ հանդիպեց Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի և պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովի հետ: Բանակցությունների հիմնական թեման էր նաև երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության վիճակը և հեռանկարները:

Կողմերը պայմանավորվեցին ծրագրեր իրականացնել ռազմական անձնակազմի պատրաստման ոլորտում, կապեր հաստատել մասնագիտացված համալսարանների միջև, փորձ փոխանակել բանակային ստորաբաժանումների վերապատրաստման ոլորտում:

«Թուրքիայի և Ուզբեկստանի հարաբերությունները հիմնված են պատմության դարավոր ընդհանրության վրա, Անկարան դրան առանձնահատուկ նշանակություն է տալիս:

Անկարան ձգտում է խորացնել հարաբերությունները Տաշքենդի հետ բոլոր ոլորտներում: Դա ներառում է առևտրային, տնտեսական, սոցիալական և քաղաքական ասպեկտները և իհարկե` պաշտպանական համագործակցությունը: Մենք լուրջ առաջընթաց ունենք»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: Թուրքիայի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքն Ուզբեկստանի և Թուրքիայի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագրի ստորագրումն էր:

Այս այցերի ֆոնին թուրքական «Թյուրքիե» շաբաթաթերթը ներկայացրել էր հատուկ հրապարակում`ակնարկելով , որ ստեղծվում է բանակ, որը բաղկացած կլինի Թուրքիայից, Ադրբեջանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Թուրքմենստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից:

Այս գաղափարը, որ Թուրքիան Ղազախստանին առաջարկում է համատեղ «թյուրքական բանակ» ստեղծել, վաղուց է քննարկվում: Անկարայի կողմից ակտիվորեն առաջ քաշվող այս գաղափարը նախատեսում է թուրքալեզու երկրների ռազմաքաղաքական միության ստեղծում։ Պանթուրքիզմի գաղափարը թուրք իշխանավորների մոտ շատ տարածված է: Մինչ այս այդ գաղափարի միակ կյանքի կոչման տարբերակը 2009թ.հոկտեմբերի 3-ին Նախիջևանում Թյուրքական խորհրդի կամ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ստեղծումն էր։ Նրա կազմի մեջ մտնում էին 5 պետություններ՝ Թուրքիան, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը:

Այսինքն, թուրքալեզու երկրների ուժայինների միավորման որոշակի փորձ Թուրքիան արդեն ունի։ Հետաքրքրական է, որ Թուրքիայի և Ղազախստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից «թյուրքական բանակի» ստեղծման ներկայիս քննարկումն ընթանում է Արցախում ռազմական գործողությունների ֆոնին: Անկարան բացահայտ աջակցում է Բաքվին: Թուրքիան և Հայաստանը երկու ռազմաքաղաքական միությունների անդամ են՝ ՆԱՏՕ և ՀԱՊԿ։ Ղազախստանը, որը կենտրոնական Ասիայում ամենահզոր զինված ուժերն ունի՝ նույնպես ՀԱՊԿ անդամ է։ Այս նույն դաշինքի անդամ է նաև Ղրղզստանը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ էր նաև Ուզբեկստանը։ 1993-ին ՀԱՊԿ պայմանագիրը ստորագրել է նաև Ադրբեջանը։ Սակայն Ուզբեկստանը, Վրաստանն ու Ադրբեջանը 1999-ին հրաժարվեցին երկարացնել իրենց անդամակցությունը։ Նույն թվականին նրանք Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին ստեղծեցին բացահայտ հակառուսական կազմակերպություն, բայց Ուզբեկստանը կարճ ժամանակ անց այդ կազմակերպությունը ևս լքեց:

Դե իսկ Ադրբեջանի մասնակցությունը «թյուրքական բանակին» կանխորոշված է, Ուզբեկստանի միանալը՝ առայժմ հարցականի տակ է դրված: Այս պարագայում, սակայն կարևոր է ՀԱՊԿ անդամ հանդիսացող Ղրղըզստանի և հատկապես Ղազախստանի դիրքորոշումը։ Եթե նրանք աջակցեն «թյուրքական բանակի» ստեղծման գաղափարին, ապա դա մեծ հարված կհասցնի «Տաշքենդի պայմանագրին»։ Հուլուսի Աքարի այցը Նուրսուլթան համընկել է ՀԱՊԿ երկու անդամների ՝ Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանային հակամարտության հերթական լարվածության հետ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կայսերական ֆանատիզմը գործողության մեջ է: Մնում է հասկանալ, թե աշխարհն ինչպես է դրան արձագանքելու՝ գործուն քայլերով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2248 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am