Ռուսաստանն ու Թուրքիան կարող են ներքաշվել պատերազմի մեջ. Միջազգային մամուլի անդրադարձը

«Ալիևը դիմադրում է»

Միջազգային մամուլը շարունակում է ուշադրության կիզակետում պահել Արցախում ընթացող պատերազմի շուրջ իրավիճակը:

Washington Post-ի հեղինակավոր վերլուծաբան Դեյվիդ Իգնատիուսը մանրամասներ է հրապարակել Միացյալ Նահանգների վերջին դիվանագիտական ջանքերից, որոնց նպատակն էր դադարեցնել արդեն ավելի քան մեկ ամիս Ղարաբաղում շարունակվող պատերազմը։ «Հրադադարի շուրջ համաձայնության հասնելը մղձավանջ է ցանկացած դիվանագետի համար․ առավելություն ունեցող կողմը չի ուզում հրաժարվել ձեռքբերումներից, պաշտպանվողն էլ չի ուզում զիջումների գնալ հրացանի փողի տակ։ Դա էր այն մարտահրավերը, որի առաջ կանգնած էին պետդեպարտամենտի պաշտոնյաները, երբ անցած շաբաթ բանակցում էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն հրադադար հաստատելու համար», -ըստ «Ազատություն» ռադիոկայանի, գրել է Իգնատիուսը՝ հավելելով, որ այդ բանակցություններում Միացյալ Նահանգներն ընդգծել է՝ երկու կողմն էլ պետք է ընդունեն, որ ստատուս քվոն փոխվել է։

«Համոզվելու համար, որ հայկական կողմը ընդունում է փոխզիջումների անհրաժեշտությունը, այս ուղերձը փոխանցվել է ամերիկահայերին։ «Անշուշտ, մենք պատրաստ ենք բանական փոխզիջումների», - հոդվածագրին ասել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Սակայն ադրբեջանական կողմը, կարծելով, թե առավելություն ունի, դիմադրել է․ - «Կիրակի գիշերվա երեքին Պետդեպը տեղեկություն է ստացել, որ նախագահ Ալիևը հրաժարվում է համաձայնությունից, քանի որ այն չի հստակեցնում, որ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն։ Տեքստը վերաշարադրվել է, ավելացվել են «ժամանակացույց» բառը, ինչպես նաև այլ եզրույթներ ու արտահայտություններ՝ «համապարփակ լուծման հասնելու» համար, ինչպես Ալիևն էր ցանկանում։ Նոր տարբերակը հավանության արժանացավ Բաքվում, Երևանում, Մոսկվայում և Փարիզում, սակայն այդ համաձայնությունն էլ շատ արագ հօդս ցնդեց»։

«Ալիևը դեռ հավատում է մարտադաշտում իր մոտալուտ հաղթանակին, հայերն էլ հաստատակամ են շարունակել պայքարը՝ թույլ չտալու ադրբեջանցիների մուտքը Լաչինի միջանցք։ Զինվորները կռիվը չեն դադարեցնի, քանի դեռ շարունակումը խոստանում է ավելի մեծ ձեռքբերումներ», - արձանագրում է Washington post-ի վերլուծաբանը,առաջարկելով Նահանգներին գնալ հակառակ ճանապարհով ՝ գտնել մի տարբերակ, որի դեպքում պատերազմի շարունակո՛ւմը թանկ կնստի կողմերի վրա։ Իգնատիուսը մի քանի տարբերակ է առաջարկում՝ Բաքվին իսրայելական զենքերի մատակարարումը դադարեցնելուց մինչև Ադրբեջանի ու նրա դաշնակից Թուրքիայի հասցեին ԱՄՆ-ի կոշտ հայտարարությունը՝ հրադադարը արհամարհելու համար»։

Պատերազմը կարող է հասնել անշրջելի ու վտանգավոր կետի

«Միջնորդները պետք է մեծացնեն ճնշումները, ժամանակի կորուստը կարող է սարսափելի հետևանքների հանգեցնել», - պնդում է տարիներ առաջ բանակցային գործընթացի անմիջական մասնակից Քերի Քավանոն բրիտանական Financial Times-ում հրապարակած հոդվածում։

«Եթե Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան չակտիվացնեն դիվանագիտական ջանքերը, ռազմական գործողությունները կարող են կտրուկ սրվել։ Արտաքին ուժերը, մասնավորապես, Թուրքիան և Ռուսաստանը կարող են հեշտորեն ներքաշվել այս պատերազմի մեջ»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի, զգուշացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ամերիկացի դիվանագետը՝ հավելելով, որ պատերազմի ընդարձակման վտանգն աճում է օր-օրի։ Փաստելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները պատրաստվում են Մինսկի խմբի հովանու ներքո վաղը ժնևում նստել բանակցությունների սեղանի շուրջ, ամերիկացի դիվանագետը գրում է՝ այդ հանդիպմանը միջազգային դիվանագիտությունը պետք է առավել հետևողական լինի ու մեծացնի ճնշումը։

«Ռուսաստանը, թերևս ամենամեծ հնարավորություններն ունի , առավել ևս, որ այժմ Միացյալ Նահանգները նախագահական ընտրությունների վերջին փուլ է մտել։ Ամեն դեպքում, սակայն, դիվանագիտական ջանքերը պետք է համաձայնեցվեն խմբի բոլոր երեք անդամների միջև՝ առավելագույն արդյունքի հասնելու համար»։

«Վզգլյադ»․ Բաքուն պլանը ձախողեց

«Ադրբեջանական բանակը նախատեսում էր իր առջև դրած ծրագիրն ավարտին հասցնել մեկ ամսում, սակայն, չհաջողեց։ Առաջնագծի որոշ հատվածներում հարձակումը ընդհանրապես տապալվել է, չեն լուծվել նաև Բաքվի համար կարևոր քաղաքական խնդիրները», - գրում է ռուսաստանյան «Վզգյադը»։ Պարբերականը, ըստ «Ազատության», միաժամանակ փաստում է, որ ադրբեջանական զինված ուժերին հաջողվել է որոշ հաջողությունների հասնել և կոտրելով Ղարաբաղի պաշտպանական գիծը՝ առաջանալ մի քանի տասնյակ կիլոմետր։

«Հայկական կողմի թերացումները մարտավարական, հետախուզական և որոշ չափով հոգեբանական պատճառներ ունեն», - պնդում է ռուսական պարբերականի հոդվածագիրը, միաժամանակ ընդգծելով, թե այդ ցավոտ բացթողումները վերաբերում են ոչ միայն Փաշինյանի իշխանավարման շրջանին, այլև այն տարօրինակ վերաբերմունքին, որ ունեին Ստեփանակերտն ու Երանը վերջին քսանհինգ տարում առաջնագծում տիրող իրադրության հանդեպ։ «Չէ որ բոլորն էլ շատ լավ գիտեին, որ ռազմական ռևանշը Ադրբեջանի համար ազգային առաջնահերթությունն է, մինչդեռ Երևանում որևէ մեկն այդ ընթացքում մատը մատին չտվեց, որպեսզի հին պաշտպանական մեխանիզմները համապատասխանեցնեն նոր պատերազմական իրողություններին», -եզրափակում է ռուսական «Վզգյադը»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6532 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am