Սրիկայի սրիկան

Որքան էլ զարմանալի է բայց սրիկայի սրիկան լեզուն իրեն չի քաշում նաեւ պատերազմի այս օրերին, երբ Արցախում կենաց-մահու պատերազմ է, երբ մենք լավագույն սերունդ ենք կորցնում, պահն, իսկապես, օրհասական է ու այլեւս ակնհայտ է, որ Թուրքիան փորձում է կանքի կոչել Մեծ Թուրանի իր ծրագիրը, Ադրբեջանի հետ ցամաքային կապով Կենտրոնական Ասիա դուրս գալու վերաբերյալ, իշխանությունները, որոնք պետք է պատասխան տան, թե ինչու եւ ինչպես Հայաստանն ու Արցախը հայտնվեցին այս վիճակում, ներքին ճակատում հակահարձակման են անցել: Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է. «Ինձ ավելի շատ մտահոգում են մեր «ներքին բայրաքթարները» (համեմատությունը՝ թուրքական «Bayraktar» տեսակի ԱԹՍ-ների հետ.), որովհետեւ նկատեցիք, որ այսօր էլ մեկ «բայրաքթար» ինտելեկտուալ զինվորական կառույցների շնորհիվ է «իջեցվել»: Սա երկրորդն է, եւ էլի կլինեն, բայց ես տեսնում եմ, որ ներքին կյանքում այս զարգացումներին հնչեղություն տված գործընթացներ են գեներացվում: Խոսքս վերաբերում է Վազգեն Մանուկյանի կոչին եւ նրան միացած «կենդանի բայրաքթարներին», որոնք այս պահին շատ ավելի վտանգավոր են, որովհետեւ գետնի վրա են գործում»,-լրագրողների հետ զրույցում ասել է նա. «Շատ վտանգավոր է, երբ այդ առաջարկը Վազգեն Մանուկյանի կողմից արվեց հոկտեմբերի 27-ին: Հասկացա, որ 27-ը հոկտեմբերի մոգական սեւ ամպ է, որն իր շուրջն է հավաքում այն ուժերին, որոնք չեն հանգստանում իրենց մերժված լինելու հանգամանքից»,-հավելել է Անդրանիկ Քոչարյանը:

Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում երբեւէ ՀՀ քաղաքացիների, Հայաստանի ու Արցախի համար նման վտանգավոր ժամանակներ չեն եղել, բայց արի ու տես սրիկայի սրիկան վտանգավոր է համարում մարդկանց, ովքեր համարձակվել են դեմ գնալ ամբոխին եւ բարձրաձայնել իրականության մասին, իսկ իրականությունն այն է, որ կամ մենք պետք է կորցնենք Արցախը, կամ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը: Դրա համար է Վազգեն Մանուկյանը կառավարության հրաժարականի կոչ արել՝ առաջարկելով իշխանությունը փոխանցել ռազմական ղեկավարությանը: Քանզի ում համար է գաղտնի, որ տարածաշրջանային անվտանգությունը միայն Ռուսաստանը կարող է ապահովել, իսկ ռազմավարական դաշնակիցները տարբեր խողովակներով բարձրաձայնում են, որ չեն պատրաստվում օգնել ՀՀ-ի հակառուսական իշխանություններին: Եւ, ահա, այս իրավիճակում լկտիաբար խոսել նախկինների մասին, նրանց համեմատել թուրքական ԱԹՍ-ների, կարող են իրենց թույլ տալ միայն սրիկաներից ամենասրիկաները, որոնց համար մարդկային կյանքը գրոշի արժեք չունի, որոնք կարող են հազարների կոտորել հանուն սեփական իշխանության: Ու դեռ հարց է, ով է ավելի շատ թուրքական ԱԹՍ-ի գործառույթ ստացել՝ նախկինները, որոնք գործընթացների վրա ազդելու որեւէ լծակ այս պահին չունեն, թե ներկաները, որոնց անհեռատես քաղաքականությունը հանգեցրեց այս իրավիճակին, իսկ հիմա էլ բանակցությունների դաշտում փակուղային իրավիճակի առջեւ են կանգնած եւ միայն սահման մեկնելու կոչերով են զբաղված:

Անդրաիկ Քոչարյանն իր անձը հերթական անգամ կարեւորելու նպատակով չի շրջանցել նաեւ Ռոբերտ Քոչարյանին: Նրա խոսքով՝ բանակցային ինչ-որ փուլում Ռոբերտ Քոչարյանի կողմից Մեղրին դարձավ բանակցային թեմա: «Մեղրիում մեր պետության ռազմական կարողությունները պետք է լինեն շատ ավելի ամուր: 90-ականներին, քանի որ եղել եմ արտակարգ դրության պարետը, Վազգեն Սարգսյանի հանձնարարությամբ ինձ ուղարկել են Մեղրի, որպեսզի մեր բանակային կառույցները այնտեղ օր առաջ ձևավորվեն: Մեղրիի երկաթգծի Օրդուբադի և Զանգելանի հատվածների, կամուրջների պայթեցմամբ մենք փորձեցինք մեկուսացնել այդ հատվածը՝ խուսափելով հնարավոր ռազմական ներթափանցումներից: Բայց այսօր պարզվեց, որ երկաթգիծը քանդելը մեծ վնաս է հասցրել մեր անվտանգային կոմունիկացիոն համակարգին»,- նշեց Քոչարյանը:

Իհարկե, ստելը այս իշխանության հիմնական առաքելությունն է, միով բանիվ ցանկացած հարց կարող է դառնալ բանակցությունների առարկա, կարեւորն այն է, թե ով ինչպես կարող է դուրս գալ բանակցություններից: Փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում Արցախն ունեցել է ամենաընդլայնված սահմանները, իսկ Ալիեւների մտքով անգամ չի անցել նման սադրանքների դիմել՝ հասկանալով, որ ծանր կարող է հատուցել: Այնպես որ, Անդրանիկ Քոչարյանը ճիշտ կանի մտածի Նիկոլ Փաշինյանի մասին, ով հայտարարում է, թե պատրաստ է գնալ <<ցավոտ զիջումների>>:

Անի Սահակյան

դիտվել է 9646 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am