Երբ լավագույն առաջընթացը վերադարձն է ստատուս քվոյին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Արցախի տարածքների վերաբերյալ վերջին հայտարարությունն ըստ էության նորություն չէր։ Դա այսպես կոչված Լավրովի պլանն էր, որը վաղուց կար, բանակցային գործընթացի ժամանակ քննարկվել էր, սակայն Հայաստանի կողմից չէր ընդունվել։ Այլ հարց, որ նախկինում Պուտինը հրապարակավ այսքան բաց չէր խոսել Լովրովի պլանի մասին, որն ենթադրում է ազատագրված տարաքծների վերադարձ՝ 5+2 ձևաչափով։ Ընդ որում՝ չի հստակեցվում անգամ Արցախի կարգավիճակը, ընդամենը խոսք է գնում Հայաստանի հետ Արցախի կապն ապահավելու մասին։ Նկատենք, որ Լավրովի պլանի այսպես կոչված հայամետ տարբերկը կարող էր դառնալ Կազանի փաստաթուղթը, որն էական առաջընաց էր՝ համեմատած Լավրովի պլանի հետ։ Կազանի ծրագրով, որն, ի դեպ, մերժվեց Ադրբեջանի կողմից, Արցախի խնդիրը ստանում էր փաթեթային լուծում՝ մենք պետք է վերադարձնեինք ազատագրված 7 շրջանից 5-ը /բացառությամբ Բերձորի և Քարվաճառի/, փոխարենը Ադրբեջանը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը։ Բայց այդ փաստաթուղթը Ալիևը չստորագրեց, սակայն դրանից հետո բանակցությունները շարունակվում էին՝ ստսատուս քվոյի պահպանման պայմաններում։
Նախօրեին Պուտինը անդրադառնալով Արցախում ընթացող պատերազմին՝ նշել է, որ կողմերից յուրքանչյուրն ունի իր ճշմարտությունը և իրենց մոտեցումն այն է, որ 7 շրջանները պետք է փոխանցվեն Ադրբեջանին, բայց նաև Արցախի հայ բնակչությունը պետք է հստակ անվտանգության երաշխիքներ ունենա։ Նա նորից հիշատակել է 90-ականներին կատարված Սումգայիթի դեպքերը և շեշտել, որ էթնիկ զտումն է եղել հակամարտության պատճառը, որում մեղավոր է նաև նախկին ԽՍՀՄ ղեկավարությունը, որը չի ապահավել Արցախի բնակչության անվտանգությունը։ Պուտինը նշել է, որ Արցախի հարցը չի կարող պարզ լուծում ունենալ, քանի որ կոնֆլիկտը շատ խճճված է և որ ամենակարևորն է՝ լուծումը պետք է երկու կողմին էլ բավարարի։ Փաստացի՝ ՌԴ նախագահի խոսքում լուրջ հակասություն կա՝ մի կողմից նա խոսում է 7 շրջանի վերադարձի մասին, մյուս կողմից Արցախի բնակչության անվտանգության մասին՝ ընդ որում անգամ չհստակեցնելով Արցախի հնարավոր կարգավիճակը։ Անցած 30 տարիներին և հատկապես այս պահին ընթացող պատերազմը ի չիք են դարձնում Արցախի բնակչության կարևորագույն պայմանը, առանց որի կոնֆլիկտը չի կարող հանգուցալուծվել։ Երբ Արցախում ամեն օր ռումբեր են պայթում և մարդիկ են զոհվում, անվտանգության մասին խոսք լինել չի կարող։ Որևէ մեկը չի կարող հավատալ, որ ապահովված է Արցախի բնակչության անվտանգությունը հատկապես հիմա, երբ ռազմական գործողություններին միջամտում է նաև Թուրքիան, որի աջակցությամբ մարտի դաշտ են նետվել ահաբեկչական խմբավորումներ և թուրքական բանակի հատուկջոկատայիններ։ Հետևաբար, այս պահին ամենաիրական լուծումը վերադարձն է ստատուս քվոյին՝ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունները շարունակելու պայմանով։ Պատերազմն սկսելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա թեզ հռչակվեց Արցախի ճանաչումը, որն այս պահին որպես օպրետաիվ լուծում իրատեսական չէ։ Ռազմական գործողությունների արագ դադարեցմանը Արցախի ճանաչման թեզը չի նպաստում հենց թեկուզ այն պատճառով, որ համանախագահ երկրները այս տարեբարկի շուրջ քննարկումներ չեն ունեցել և չեն արտահայտվում դրա օգտին։ Որևէ պետություն առայժմ չի ճանաչել Արցախի անկախությունը։
Փոխարենը մենք հիմա ունենք մի վիճակ, երբ Թուրքիան փորձում է դառնալ միջնորդական առաքելության անդամ և անգամ ՌԴ նախագահ Պուտինն իր խոսքում չբացառեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամնեերը՝ ներառյալ Թուրքիան կարող են իրենց մասնակցությունը բերել բանակցային գործընթացին։ Այս բոլոր փաստարկները ի վնաս մեզ են և խոսում են այն մասին, որ դիվանագիտական ասպարեզում մենք լրջագույն բացթողումներ ունենք։ Բանը հասել է այնտեղ, որ Էրդողանն ու Պուտինը միասին են քննարկում Արցախի հարցը։ Ալիևի պատրաստակամությունը՝ Փաշինյանի հետ առանց նախապայմանի հանդիպել Մոսկվայում, հաջորդեց Էրդողան-Պուտին հեռախոսային զրույցին, որին Փաշինյան-Պուտին հեռախոսային զրույց չի հաջորդել։

Որևէ լուծում, քանի դեռ պատերազմ է ընթանում, հնարավոր չէ քննարկել, ավելին՝ Արցախն այսօր պայքարում է նաև ահբեկիչների ու գերհզոր Թուրքիայի դեմ։ Հենց այս երկու շեշտերը պետք է դառնան բանակցային գործընթացի նոր շեշտերը, բայց այս պահին ակնկալվող ռացիոնալ լավագույն արդյունքը, միևնույնն է, վերադարձն է ստատուս քվոյին։

Հայկ Դավթյան

դիտվել է 4111 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am