Խառնաշփոթ թուրք-ադրբեջանական վերնախավում. զենքը քչություն է անում, պատերազմի բացթողումների մասին են խոսում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ իր երկիրը զենք և զինամթերք է գնելու՝ հաշվի առնելով ղարաբաղյան այս պատերազմի արդյունքները և ձեռք բերված փորձը:
«Ես վերջերս խորհրդակցություն եմ անցկացրել զինվորականների հետ և ասել եմ, որ հաջողությունների հետ մեկտեղ մենք պարտավոր ենք վերլուծել բացթողումները: Եվ արդեն ապագայում՝ զենք գնելիս, պետք է հաշվի առնենք այս պատերազմի փորձը, տեսնենք, ինչ է մեզ պետք, ինչ է մնացել պահեստներում», - ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ասել է Ալիևը «Ինտերֆաքս» գործակալությանը:

Խոսելով Ադրբեջանի զինանոցի մասին, նա ասել է, որ այն կազմված չէ միայն դրոններից (անօդաչու թռչող սարքերից): «Մենք ունենք հակաօդային պաշտպանության ռուսաստանյան, բելառուսական և իսրայելյան արտադրության արդիական համակարգեր, դրանք ոչնչացնում են հայկական կողմից արձակված հրթիռների մեծ մասը, դժբախտաբար, ամբողջը վայր գցել չենք կարող»,- ասել է Ալիևը: Նրա փոխանցմամբ, Ադրբեջանի բանակն ունի Տ-72 տեսակի գերարդիական հրասայլեր, հեռահար հրետանի և հրթիռներ՝ «Պոլոնեզ», «ԼՕՌԱ», «Էքստրա», «Կասիրգա» և այլ տեսակների: «Այսօրվա պատերազմը բնույթով, իհարկե, շատ է տարբերվում 1990-ական թվականների պատերազմից, անօդաչու ավիացիան այսօր շատ կարևոր գործոն է, մեզ շատ են օգնել իսրայելյան և թուրքական ԱԹՍ-ները»,- ասել է Ալիևը:

Փաստորեն, Ալիևը մեկ ասում է, որ ՀՕՊ համակարգեր ունեն, մեկ խոստովանում է, որ՝ «հրթիռները գցել չեն կարող»

Ապա` հանկարծակի խոստովանում է, որ պարտավոր են՝ «վերլուծել բացթողումները»:
Պարզվում է, զենքն էլ է արդեն քչություն անում, ու արդեն զենք գնելու ակնարկներ է անում:

Ու մեկ էլ պարզվում է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ առանց նախապայմանների:

Սեպտեմբերի 27-ից ի վեր՝ ղարաբաղյան պատերազմը սկսվելուց հետ, Ալիևն առաջին անգամ է խոսում առանց որևէ պայմանի հանդիպման հնարավորություն մասին: «Նշեմ, որ Մոսկվայում հանդիպելու որևէ կոնկրետ առաջարկ այս պահին դեռ չկա, ես այդպիսի հրավեր չեմ ստացել», - «Ինտեֆաքս»-ին տրված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահը՝ ավելացնելով, թե նախկինում շատ հանդիպումներ են անցկացվել Ռուսաստանում: Նա ասել է, թե Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ շատ հանդիպումների է մասնակցել, բայց Փաշինյանի իշխանության գալուց հետո այդպիսի հանդիպում տեղի չի ունեցել:
Ալիևն ընդգծել է, որ այդ հանդիպումները դրական է համարում, քանի որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի անդամ, հատուկ դերակատարություն ունի կարգավորման գործընթացում:

«Ռուսաստանը միշտ սերտ կապեր է ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, և այսօր էլ քաղաքական ու տնտեսական առումով ակտիվորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ, Ռուսաստանը մեր հարևանն է: Դրա համար էլ հանդիպումների մեծ մասը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում, բայց Փաշինյանի օրոք նման բան չի եղել: Ես չգիտեմ, թե որքանով նման հանդիպումը հիմա արդյունավետ կլինեն, բայց եթե ստացվի [Մոսկվա մեկնելու] հրավեր, մենք դա միշտ դրական ենք վերաբերվել և կվերաբերվենք դրական», - ասել է Ալիևը:

Ի՞նչ է ստացվում...

Էրդողանը Պուտինի հետ է բանակցում, որ հակամարտությունը կարգավորեն, Ալիևն արդեն զենքի քչության, Ադրբեջանի վրա թափվող հրթիռները վայր չգցելու մասին է խոստովանում, ադրբեջանական բանակում «բացթողումների» մասին է խոստովանում:

Փաստորեն, Ալիևը, որն ունի 80 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Թուրքիայի ուղղակի աջակցությունը, Սիրիայի ու Լիբայի վարձկան ահաբեկիչների աջակցությունը՝ պատերազմից մեկ ամիս անց արդեն սկսել է նվնվալ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 22243 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am