Պուտին-Էրդողան լարվածության հիմքեր նշմարվեցին

Պուտինի ու Էրդողանի միջև, ինչպես երևում է, մոտ ապագայում կարող է «սև կատու» անցնել...

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երեկ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է նաև ղարաբաղյան խնդիրը․ ըստ Կրեմլի, զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ «Քննարկվել է իրադարձությունների զարգացումը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել չդադարող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից ահաբեկիչների առավել ընդգրկուն ներգրավվածության առնչությամբ»,- հաղորդում է Կրեմլը։

Պաշտոնական հաղորդագրությունը, սակայն, չի մանրամասնում՝ ինչպես է Էրդողանն արձագանքել ռուս գործընկերոջ այդ մտահոգություններին։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ իր շփումների, ինչպես նաև հնարավորինս արագ հրադադարի հասնելու և ճգնաժամը թուլացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին»,- ասված է ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Սա ղարաբաղյան խնդրի շուրջ երկու երկրների նախագահների արդեն երկրորդ հեռախոսազրույցն էր՝ Ղարաբաղում ուղիղ մեկ ամիս շարունակվող պատերազմից ի վեր։
Երեկ ղարաբաղյան խնդիրը քննարկել էին նաև Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները։ Մոսկվան հաղորդել էր, թե և՛ Սերգեյ Լավրովը, և՛ Մևլութ Չավուշօղլուն կարևորել են կայուն հրադադար ապահովելու անհրաժեշտությունը և ընդգծել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ռուսաստանի արտգործնախարարը ևս թուրք գործընկերոջ հետ զրույցում խոսել է հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների մասին․ «Հատուկ շեշտվել է ճգնաժամը չմիջազգայնացնելու անթույլատրելիությունը՝ դրանում օտարերկրյա գրոհայինների չներգրավելու հաշվին»,- հայտարարել էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Էրդողանը շտապեց հայտնել, թե Պուտինի հետ պայմանավորվել են ղարաբաղյան բանակցային գործընթացում Թուրքիայի մասնակցության հարցով: Մինչդեռ դա արագ Կրեմլը հերքեց:

Պուտինը և Էրդողանը, ըստ Կրեմլի խոսնակի, «չեն քննարկել Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան բանակցություններին»:

Թուրքիան չի կարող մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, քանի դրան համաձայն չէ Հայաստանը: Կրեմլը հերթական անգամ նման հայտարարություն է արել այսօր: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այսօր պատասխանել է կարգավորմանը Թուրքիայի մասնակցության մասին արդեն ավանդական դարձած հարցին` ընդգծելով. - «Կարևորն այստեղ միայն երկու կողմերի կարծիքն է, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի, քանի որ միայն հակամարտող կողմերը կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել, որ այս կամ այն երկիրը մասնակցի բանակցային գործընթացին»: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկվա հեռախոսազրույցում չեն քննարկել Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:

«Դա չի եղել օրակարգում», - ասել է Պեսկովը՝ ևս մեկ անգամ նշելով, որ միայն հակամարտող կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը, կարող են համաձայնություն տալ որևէ այլ երկրի մասնակցությանը հակամարտության կարգավորման գործընթացին: Պեսկովն ասել է նաև, որ չնայած հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են, և կրակի դադարեցման կայուն ռեժիմ դեռ չկա: «Մարտական գործողությունները շարունակվում են, դա ափսոսանք և մտահոգություն է հարուցում», - այսօր ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Այսպես, Կրեմլը հստակ հակադարձեց, որ Պուտինը և Էրդողանը չեն քննարկել ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի մասնակցության հարցը, այսինքն՝ թեման փակված է, ավելին՝ «օրակարգում ընդգրկված չի եղել»:

Այսօր արդեն նկատվում են Էրդողանի կողմից ընդդեմ Ռուսաստանի որոշակի խայթոցներ...

Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր հայտարարեց, թե Ռուսաստանն այս շաբաթ հարված է հասցրել Սիրիայի Իդլիբի նահանգում գտնվող ապստամբներին և Մոսկվային մեղադրել է Մերձավոր Արևելքում խաղաղությունը տապալելու մեջ։ «ՌԴ օդա-տիեզերական ուժերի հարվածը Իդլիբի ուսումնա-մարզական կենտրոնին վկայում է այն մասին, որ Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղություն չի ուզում»,- ասել է Էրդողանը։

Պուտինի գործողությունները Էրդողանն, այսպիսով, հասկացել է` որպես կոնկրետ հակաքայլ ընդդեմ թուրքական առաջնորդի կայսերապաշտական քաղաքականության, այդ թվում՝ Հարավային Կովկասում նրա ամրանալու ու ազդեցություն հաստատելու համառ ճիգերին ի պատասխան...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6427 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am