Պուտինն Ալիևին ու Էրդողանին ճնշելու այլ լծակներ է գործի դրել

Մի քանի օր է, ինչ ռուս փորձագետները կարծիք են հայտնում, որ մեկ-երկու օրում, նույնիսկ, մի քանի ժամերի ընթացքում Ռուսաստանը կարող է ջախջախել ադրբեջանական բանակին ու կանգնեցնել Արցախում արյունալի պատերազմը:

Ռազմական ոլորտի մասնագետ նման կարծիք ունի. Երևանն ունի բավարար հիմքեր ՀԱՊԿ-ում դաշնակիցներից օգնություն խնդրելու ադրբեջանական գրոհները զսպելու համար, նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ, ՌԴ Գլխավոր շտաբի նախկին աշխատակից Կոնստանտին Սիվկովը, գրում է Argumenti.ru-ն:

Սիվկովը նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի չորրորդ կետը թույլ է տալիս Հայաստանին աջակցություն ստանալ: Փորձագետի կարծիքով, եթե Մոսկվան միջամտի հակամարտությանը, ապա Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ղարաբաղյան բանակի հետ միասին երեք օրվա ընթացքում կարող են ջախջախել Ադրբեջանի զինված ուժերին:

Ադրբեջանական ուժերը երեկ հրթիռակոծեցին Հայաստանի տարածքը: Պաշտոնական Մոսկվան սրան դեռ չի արձագանքել, իսկ ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ասում է, թե Ռուսաստանը կավելացնի իր ճնշումն Ադրբեջանի վրա, եթե ստեղծվի կրիտիկական իրավիճակ Ղարաբաղում, օրինակ` ադրբեջանական ուժերը գրավեն Լաչինը: «Այս պահին նման կրիտիկական իրավիճակ չկա, - ըստ «Ազատության», նշել է փորձագետը, -

Մոսկվան հնարավորինս անում է այսօր Ադրբեջանի հետ հարաբերությունները չխզելու համար և Բաքվին ու Անկարային ճնշելու այլ լծակներ է օգտագործում, օրինակ` ռմբակոծում է ահաբեկիչների ճամբարները Սիրիայի այն տարածքում, որը վերահսկում է Թուրքիան, այն ճամբարները, որտեղից Թուրքիան ահաբեկիչ վարձկաններ է տեղափոխում Ղարաբաղ: Բացի այդ, Ռուսաստանի օգնությամբ հնարավոր է եղել չեզոքացնել ադրբեջանական ուժերի մեծ առավելությունն օդում:

Ռուսաստանը դադարեցրել է ցանկացած ռազմատեխնիկայի մատակարարումն Ադրբեջանին պատերազմը սկսելուց ի վեր, և Ադրբեջանի այն սպառազինությունը, որ գնվել էր Ռուսաստանից, մեծամասամբ սպառվել է, քանի որ դրանք օգտագործելու համար անհրաժեշտ է զինամթերք, իսկ նորը Ռուսաստանը չի տալիս»:

Եվսեևը նաև նշում է, որ Ռուսաստանն իր զորքերը տեղակայել է Հայաստանի և Ղարաբաղի սահմանին: Հիմնական խնդիրը, որն այսօր պետք է անհանգստացնի Հայաստանին, Թուրքիայի հնարավոր մասնակցությունն է պատերազմին, կանոնավոր թուրքական բանակի մասին է խոսքը: Իսկ այս խնդիրը, ռուսաստանցի փորձագետի պնդմամբ, Մոսկվան` որպես Երևանի դաշնակից, այսօր լուծում է, զսպում է Թուրքիային, դժվար թե վերջինս ուզենա պատերազմել Ռուսաստանի դեմ Հարավային Կովկասում, իսկ Մոսկվան հստակ ասել է Անկարային, որ եթե թուրքական զորքերը մտնեն հայ-ադրբեջանական հակամարտության գոտի, ստիպված են լինելու պատերազմել ռուսական բանակի դեմ: Սրա հետ մեկտեղ նույնիսկ հայամետ ռուսաստանցի փորձագետն ասում է, որ Ռուսաստանը չի ուզում պատերազմել Ադրբեջանի դեմ և հնարավորինս կանի, որ պատերազմը չտարածվի նաև Հայաստանի տարածք:

Հիշեցնենք, որ օրերս նաև Սիրիայում ռուսական կողմը ոչնչացրեց թուրքական հովանու ներքո գործող գրոհայինների, շուրջ 100 զոհի ու նույնքան վիրավորների մասին էր խոսք գնում:

Այսօր Էրդողանն արդեն սկսել է բողոքել ռուսական քաղաքականությունից՝ Սիրիայում:
Ըստ ամենայնի, առաջիկայում Պուտին-Էրդողան շփումներում որոշակի սառնություն կարող է նկատվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 20812 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am