Կոստանյանը հերթի մեջ է
Նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ընտրությունների արդյունքում պատգամավորական մանդատ ստացած Գեւորգ Կոստանյանի պաշտոնի նշանակման հարցը առժամկետ կհետաձգվի: Մեր տեղեկություններով նա ստիպված է լինելու մի քանի ամիս զբաղվել օրենսդիր աշխատանքով, որից հետո միայն կնշանակվի Ոստիկանապետի պաշտոնում՝ փոխարինելով Վովա Գասպարյանին: Կոստանյանի հարցը որոշել են վճռել 2018-ին՝ նախագահի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո, թեպետ չի բացառվում, որ ներքաղաքական իրավիճակով պայմանավորված նշանակումը լինի ավելի շուտ՝ 6-7 ամիս հետո:
