Բրիտանական ընդդիմության առաջնորդը Մանչեսթրի պայթյունից հետո դադարեցնում է ընտրարշավը
Բրիտանական ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է նախընտրական արշավի դադարեցման մասին՝ Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում տալով Reuters-ին: «Մենք պայմանավորվեցինք դադարեցնել ընտրաշավը մինչեւ հետագա հայտարարումը: Ես ցնցված եմ Մանչեսթրում տեղի ունեցած հրեշավոր իրադարձություններից: Իմ բոլոր մտքերը նրանց մերձավորների եւ բարեկամների հետ են, ովքեր զոհվել են եւ տուժել»,-նշել է լեյբորիստների առաջնորդը: Քորբինը հայտնել է, որ զրուցել է Մանչեսթրի քաղաքագլուխ Էնդի Բեռնեմի հետ, որն իրեն ամբողջական տեղեկատվություն է տրամադրել ոստիկանության գործողությունների վերաբերյալ:
