Հանուն փրկության` հրաժարական

ՀՀ կողմից ցավոտ փոխզիջումների պատրաստակամության եւ Արցախի կապիտուլացիայի վերաբերյալ ադրբեջանական նկրտումների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, պարտվողական հայտարարութունից հետո պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ, ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը հանես եկավ կոչով՝ ընդգծելով, որ մենք այժմ ապրում ենք մեր պատմության ամոթալի եւ կործանարար էջերից մեկը, վտանգված է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը եւ հայության ապագան, ուստի այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը: <<Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների,միջազգային կառույցների հետ։
Սա միակ փրկությունն է: Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ>>։

Ավելի ուշ այդ կոչը ողջունեցին կամ դրան միացան նախկին վարչապետ Հրանտ Բբագրատյանը, Խոսրով Հարությունյանը, Դավիթ Շահնազարյանը, վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը եւ այլք:

Իհարկե, կարծիքները տարբեր են վարչապետի այս պահի հրաժաական տալու նպատակահարմարության հարցում, շատերի կարծիքով Նիկոլ Փաշինյանը պետք է մնա եւ պատասխանատվություն ստանձնի իր սարքած այս իրավիճակում, ոմանք եւ այդ թվում պարոն Մանուկյանը կարծում են, որ դեռ կարելի է իրավիճակը փրկել:
Որքան էլ իշխանությունը փակեց ինֆորմացիան հանրությանը հասցնելու ճանապարհները եւ մամուլն իրավունք չունի բաց խոսել, գրել ամեն ինչի մասին, բայց հանրության լայն շերտեր հաստատապես հասկացան, որ պատերազմի ելքը կամ գուցե ընթացքը պայմանավորված է մեկ անձի գործոնով եւ այդ մեկը Նիկոլ Փաշինյանն է:

Թերեւս սրանով է պայմանավորված կառավարության հրաժարականի կոչերը: Բայց մյուս կողմից՝ անհասկանալի է իշխանության սուր արձագանքը, հատկապես այն պարագայում, երբ պարոն Մանուկյանը չի ասում իշխանությունից հրաժարվեք եւ այն փոխանցեք Պողոսին կամ Պետրոսին, ընդամենն ասում է այն պետք է հանձնլ բանակին: Եթե այդ հրաժարականն ընդամենը մեկ տոկոս շանս է տալիս իրավիճակը փրկելու, ապա կարծում ենք պետք է գնալ նման քայլի: Ինչու եք վախենում պարոն Փաշինյան, եթե իսկապես ունեք հանրային վստահություն եւ ցանկացած պարագայում ժողովուրդը ձեզ վստահելու է, ապա հանուն փրկության գնացեք նաեւ այդ քայլին, իսկ պատերազմից հետո նորից կվերցնեք իշխանությունը:

Անի Սահակյան

դիտվել է 31529 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am