Բանկերից փողերը հանել են, բայց․․․․

Սովորաբար ռազմական գործողությունների և պատերազմի ժամանակ մարդիկ գերադասում են իրենց գումարները բանկերից հանել։ Այս օրինաչափությունը գործել է նաև մեր դեպքում։ Վերջին մեկ ասմում՝ պատերազմի օրերին, Հայաստանի բանեկային համակարգում ավանդները նվազել են, ըստ ԿԲ-ի՝ ոչ ավել, քան 1-1.5%-ով:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը պատասխանում է, որ իրենց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ ավանդները դուրս են եկել բանկային համակարգից ոչ թե այն պատճառով, որ համակարգում խնդիրներ կան, այլ՝ ուրիշ պատճառներով: Նախ՝ կորոնավիրուսով պայմանավորված, տնային տնտեսությունների շրջանում կա եկամուտների որոշակի նվազում, և մարդիկ դա լրացնում են նախկինում ձևավորված խնայողությունների հաշվին:
Երկրորդ՝ առաջնագիծ գնացած քաղաքացիները ավանդները հանում են և կանխկի տեսքով թողնում են տանը, որպեսզի ընտանիքի անդամներն իրենց բացակայության ընթացքում ունենան բավարար միջոցներ:
Կա նաև մի ստվար զանգված, որոնք իրենց ավանդների գումարները օգտագործում են բարեգործական նպատակներով:Իսկ ընդհանապես, չնայած պատերազմական վիճակին, բանկային համակարգը գործում է բնականոն հունով, ինչը նշանակում է, որ մենք ունենք չափազանց գիտակից ու խելամիտ հասարակություն։ ԿԲ նախագահ Մարտին Գալստայանը համոզված է՝ այն, ինչ վերջին մեկ ամսվա ընթացքում հաջողվել է անել ԿԲ-ին ֆինանսական շուկաներում, անհնար կլիներ, եթե չլիներ հասարակության կողմից չափազանց ընկալունակ լինելու փաստը. «Հասարակության կողմից խուճապային տրամադրություն չկա: Դա խոսում է հասարակության արժանիքների մասին, և այն երկխոսության մասին, որը մենք ունենք հասարակության հետ»,- ասել է նա։

2020 թվականին տնտեսական անկումը Հայաստանում կկազմի շուրջ 7%: Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ նման ցուցանիշը մեծապես կախված է վերջին զարգացումներից, որոնց վրա էական ազդեցություն են թողնում կորոնավիրուսն ու պատերազմը:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել է 7.5 %-ով, ինչը հիմնականում արտահայտվել է ծառայությունների ոլորտի զգալի կրճատմամբ։
2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական հարձակումը և դրա հետ մեկտեղ հոկտեմբերի առաջին կեսին կորոնավիրուսի համավարակի բարձր տեմպերով տարածումը ձևավորել են բացասական միջավայր թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի զարգացումների տեսանկյունից։ Ըստ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի՝
սեպտեմբերին սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. սեպտեմբերը 2019թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 1.4%, իսկ նախորդ ամսվա՝ օգոստոսի, նկատմամբ արձանագրվել է 0.2% գնանկում: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից Հայաստանում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում:
ԿԲ-ն նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը վերջին անգամ իջեցվել էր մեկ ամիս առաջ և սահմանվել 4.25%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում առևտրային բանկերին, նրանք էլ դրա վրա ավելեցնելով իրենց ռիսկերն ու շահույթը սահմանում են քաղաքացուն և բիզնեսին տրվող վարկային տոկոսները: Որպես կանոն վերաֆինանսավորման ցածր տոկոսադրույքը նպասոտում է, որ բանկերն էժան վարկեր տրամադրեն։
Սովորաբար, Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանում է` գլխավորապես հաշվի առնելով երկրի տնտեսության վիճակն և գնաճի մակարդակը։ Որքան ավելի մեծ է լինում գնաճը, այնքան ավելի բարձր տոկոսադրույք է սահմանվում, և հակառակը։
Պատերազմի և համավարակի պատճառով սեպտեմբերի վերջերից հայկական դրամը դոլարի նկատմամբ սկսել է արժեզրկվել է: Եթե հոկտեմբերի 28-ին, ըստ ԿԲ-ի, ԱՄՆ դոլարի նկատմամբ միջին փոխարժեքը կազմել է 485.7 դրամ, ապա այսօրվա դրությամբ այն 493.2 դրամ է: Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 25-ին, երբ դեռ պատերազմը չէր սկսվել փոխարժեքը 480 դրամ էր կազմում։ Այս տատանումները, սակայն, ԿԲ-ն չի համարում անհանգստացնող: Ըստ Մարտին Գալստյանի՝ «Դրամի փոխարժեքի տատանումները բնականոն են»։
«Կենտրոնական բանկի հիմնական թիրախը գների ու ֆինանսական կայությունն են: Փոխարժեքը մեզ համար հետաքրքիր է այնքանով, որքանով այն ասոցացվում է այդ երկու երևույթների հետ: Այս պահին ԿԲ-ն չի տեսնում փոխարժեքի շուկայում որևէ կերպ միջամտելու նպատակահարմարություն»,- ասել է Մարտին Գալստյանը և հավելել, թե ԿԲ-ն վերջին մեկ ամսվա ընթացքում ինտերվենցիա չի իրականացրել, այժմ էլ չի իրականացնի։
Փոխարժեքի որևէ նպատակային թիրախային ցուցանիշ ԿԲ-ն չի սահմանել․ չկա մի մակարդակ, որի դեպքում ԿԲ-ն անպայման միջամտելու է փոխարժեքի շուկայում տեղի ունեցող գործընթացներին:

 

Հայկ Դավթյան

 

 

 

դիտվել է 6063 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am