Քրեական խստացումներն արվել են դավաճանության գործով մեղադրյալների՞ համար

Խորհրդարանը արտահերթ նիստում ընդունել է մի քանի օրինագծեր, որոնք վերաբերում էին աշխարհազորին, ռազմական դրության ընթացքում անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովմանը, աշխարհազորի ստեղծմանը, ռազմական դրության ժամանակ քրեական պատիժների խստացմանը և այլ հարցերի։ 

Սահմանվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքն օգտագործելու կարգ՝ ռազմական դրության պայմաններում։ Ըստ այդմ, եթե պետական համապատասխան գույք առկա չէ, ապա գույքի սեփականատիրոջը պետության կողմից ներկայացվում են համապատասխան հիմնավորումներ դրա անհարաժեշտության վերաբերյալ, և եթե սեփականատերը կամովին չհանձնի գույքը, կվերցվի հարկադիր կերպով։
Վերցնելուց առաջ մասնավոր գույքը գնահատվում է՝ հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Ռազմական դրության ավարտից հետո վերցված գույքը հետ կվերադարձվի սեփականատիրոջը, սահմանված են նաև փոխհատուցման չափեր։
Օրենսդրական հաջորդ փոփոխությունը վերաբերում է աշխարհազորին։ Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ «հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական, կամ հետախուզական, կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ` աշխարհազոր»։
Աշխարհազորի ստեղծմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ փոփոխություններ են կատարվում նաև տեղական ինքնակառավարման մասին օրենքներում, ՏԻՄ ղեկավարների տեղակալները կամ անձամբ իրենք դառնում են աշխարհազորի ղեկավարներ։ Աշխարհազորը կստանա զենք, կկրի զինվորական համազգեստ։ Աշխարհազորը կազմավորվում է բացառապես կամավորության սկզբունքով, որին կարող են անդամագրվել նաև պահեստազորում հաշվառված, սակայն կցագրում չունեցող անձինք։ ԱԺ-ն վավերացրել է նաև «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան: Ըստ այդմ՝ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումն ու ուսուցումը քրեորեն հետապնդելի արարքներ են և առաջացնում են պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների խախտում:

Կոնվենցիայի կետերով՝ կարելի է պատասխանատվության ենթարկել նաև Թուրքիային և Ադրբեջանին` Արցախի դեմ պատերազմում վարձկանների կիրառման համար: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարարի տեղակալը՝ հավելելով, որ Թուրքիան չի վավերացրել այս կոնվենցիան։ Կատարված ամենաէական փոփոխություններից մեկի համաձայն՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանել առավել խիստ պատժաչափեր:

ՀՀ պաշտպանության փոխնախարար, հարցի հիմնական զեկուցող Գաբրիել Բալայանը նշել է՝ նախագծով առաջարկվում է լրամշակել Քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.5-րդ, 327.6, 328, 356-րդ, 361-րդ և 362-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար պատժաչափերը, եթե դրանք կատարվում են
ռազմական դրության և պատերազմի ժամանակ։ Բալայանի խոսքով՝ արդեն կան առաջադրված մեղադրանքներ, կան իրականացված համապատասխան իրավախախտումներ, այսինքն՝ օրենքով արգելված արարք կատարելու հետ կապված համապատասխան պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրվել: «Եվ այս պահին գտնում ենք, որ պետք է ավելի հրապարակային, ավելի խիստ պատիժ նախատեսվի, որ անձինք ձեռնպահ մնան նման արարքներ կատարելուց կամ որոշակի իրադրության պարագայում անգործություն ցուցաբերելուց»,- հայտարարել է Գաբրիել Բալայանը:

Հետաքրքիր է, թե ովքեր են այն մարդիկ, ում վրա առաջին հերթին կտարածվի այս խստացումը, և որքանով նշված անձինք կապ ունեն դավաճանության հայտնի գործի հետ։ Ինչպես հայտնի է, ԱԱԾ պետի տեղակալը հայտարարել է, որ պետական դավաճանության և լրտեսության գործով այս պահին կա երկու մեղադրյալ, որոնք տեղեկատվություն են փոխանցել հակառակորդին։ Ամեն պարագայում օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ և եթե անգամ այս խստացումներն ընդունվել են, ապա դրանք կարող են տարածվել ընդունումից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Հայկ Դավթյան

 

 

 

 

 

դիտվել է 3439 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am