Կրեմլում պետք է որոշում կայացնեն

Պաշտոնական Մոսկվան այսօր վերստին ընդգծել է՝ Թուրքիան կարող է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակցել միայն Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության դեպքում։

Ամենօրյա ճեպազրույցում լրագրողները նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովից հետաքրքրվել են՝ արդյո՞ք Կրեմլում կիսում են այն տեսակետը, որ Թուրքիան պետք է մասնակցի խնդրի կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին։ «Կարևորն այստեղ միայն երկու կողմերի կարծիքն է, նկատի ունեմ՝ Հայաստանի և Ադրբեջանի, քանի որ միայն հակամարտող կողմերը կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել, որպեսզի այս կամ այն երկիրը մասնակցի բանակցային գործընթացին», - ասել է Պեսկովը։

Մոսկվան վերջին օրերին կրկին շեշտում է Թուրքիայի հետ բանակցելու կարևորությունը: Ակնհայտ է, որ Արցախում արդեն մեկ ամիս ընթացող լայնածավալ պատերազմը Ռուսաստան-Թուրքիա հնարավոր համաձայնության պայմաններում կարող է դադարել:
Ռուս փորձագետները արդեն մի քանի շաբաթ ռուսական հեռուստաեթերում մեկ միտք են կրկնում՝ պետք է կայանա Պուտին-Էրդողան հանդիպում, որպեսզի դադարեցվի պատերազմի՝ աղետի վերածվելու հնարավորությունը:

Իսկ թուրք-ադրբեջանական դաշինքը մինչ այդ շարունակում է սպառնալիքներն ու հոխորտանքները: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հայկական կողմը հրապարակավ ընդունի հիմնարար սկզբունքները։ «Դրանք ենթադրում են Ադրբեջանին հանձնել Ղարաբաղին հարակից 7 շրջանները, ադրբեջանցի փախստականներին ու տեղահանվածներին էլ վերադարձնել Ղարաբաղ՝ իրենց բնակավայրեր», - ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ իտալական Rai-1 հեռուստաընկերությանն ասել է Իլհամ Ալիևը:

Թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը հորդորում են հրադադար հաստատել առանց որևէ նախապայմանի, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե պատրաստ է շարունակել ռազմական գործողություններն ու վերադարձնել տարածքները՝ ցանկացած գնով։
Ալիևը նաև պնդել է, թե Ֆրանսիայի նախագահն ու Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրենը անհիմն հայտարարություններ են անում և հանիրավի մեղադրում Ադրբեջանին և Թուրքիային հակամարտության գոտի սիրիացի վարձկաններ ուղարկելու մեջ։ «Ես ցավում եմ, որ նման անհիմն մեղադրանքներ են հնչում համանախագահող երկրներից՝ Ֆրանսիայից ու Ռուսաստանից», - հայտարարել է Ալիևը։

Այսպես, արդեն մեկ ամիս Ալիևը շարունակում է ստել մի փաստի առիթով, ինչը քաղաքակիրթ աշխարհի առաջնորդեր են հաղորդել, հարյուրավոր հրապարակումներ են եղել օտարերկրյա առաջատար մամուլում, մեկնաբանություն են արել առաջատար փորձագետներ, լրագրողներ, ռազմական լրագրողներ: Սիրիացի վարձկանների մասին տասնյակ հրապարակումներ կան նաև արևմտյան հեղինակավոր պարբերականներում, այդ թվում՝ «Գարդիան»-ում, «Թայմս»-ում, ռուսական «Կոմերսանտ»-ում։

Իրար «պասերով»՝ Բաքուն ու Անկարան շարունակում են «արդարացնել» իրենց ռազմական գործողությունները շարունակելու քայլը, Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակելով ահաբեկչական գործողությունները:

Անկարան կրկին արձագանքել է ղարաբաղյան խնդրին՝ պնդելով, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է աշխատի կոնկրետ արդյունքների հասնելու և խնդիրը վերջնականապես լուծելու ուղղությամբ։ «Որպեսզի ջանքերը ապարդյուն չանցնեն, միջնորդները պետք է բանակցություններ սկսեն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Հրադադարը միայն այդ դեպքում կարող է տևական դառնալ», - ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը։

Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրները, մինչդեռ, շարունակաբար հորդորում են Թուրքիային զերծ մնալ այս հարցին միջամտելուց, չբորբոքել խնդիրը և օգտագործել Ադրբեջանի վրա իր ազդեցությունը՝ լարվածությունը թուլացնելու համար։

Արդեն մեկ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը ամենաբարձր՝ նախագահների ու արտգործնախարարների մակարդակով հորդորում են կողմերին անհապաղ դադարեցնել կրակը՝ առանց որևէ նախապայմանի, սակայն Էրդողանն ու Ալիևը համաձայնեցված տանում են իրենց կործանարար գիծը:

Մոսկվան, ըստ ամենայնի, թուրքական իշխանությունների հետ բանակցություններ կնախաձեռնի մոտ ապագայում: Դատելով Կրեմլի խոսնակի հայտարարությունների հաճախականությունից Թուրքիայի ներգրավվածության թեմայով՝ այդ պահը հասունացել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12716 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am