ԼՂ հակամարտության ներկա փուլը շատ վտանգավոր է. ԱՄՆ վերլուծաբան

Ամերիկայի ձայն Վաշինգտոնի Ուուդրոու Ուիլսոնի անվան կենտրոնում անցկացված հանդիպման ժամանակ Մասաչուսեթսի համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր Օդրի Օլստադը ներկայացրեց Ադրբեջանի մասին իր հեղինակած երրորդ գիրքը։ «Հետխորհրդային Ադրբեջանում խորտակված ժողովրդավարությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ խոսք գնաց նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին։ Ըստ Freedom House կազմակերպության վերջին զեկույցի, Ադրբեջանն աշխարհի 199 երկրների շարքում մամուլի ազատության բնագավառում գտնվում է 189-րդ տեղում։ Ըստ Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության, այստեղ կառավարությունը շարունակում է ճնշամիջոցներն ընդդեմ ազատ խոսքի ու այլախոհության, երկիր, որտեղ կառավարության տասնյակ քննադատներ այսօր էլ գտնվում են անազատության մեջ։ Խորհրդային Միության փլուզումից հետո ժողովրդավարության նկատելի ընթացքից Ադրբաջանն ընտրել է շեղվելու ուղին, ասում է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանի պատմության պրոֆեսոր Օդրի Օլստադը։ Պատմաբանը, որը վերջերս է հրատարակել Ադրբեջանի մասին իր երրորդ գիրքը, Վաշինգտոնի Ուիլսոնի անվան վերլուծական կենտրոնում անցկացված միջոցառման ժամանակ հանդես գալով, ասաց, թե Ադրբեջանն ունի ավելի զարգացած ու ավելի ժողովրդավարական երկիր դառնալու հնարավորություն։ Եվ ժողովուրդն էլ այստեղ ցանկանում է մասնակից լինել ժողովրդավարության զարգացման գործում։ Վերլուծաբանը, հենվելով իր գրքի վրա, Ադրբեջանի օրինակով ներկայացրեց, թե ինչպես կարող են որոշ երկրներ հեռանալ ժողովրդավարական զարգացման ընթացքից դեպի կաշառարված ավտորիտար կարգեր։ Իրավիճակ, որն անդրադառնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա։ Այս մասին է ասում պրոֆեսոր, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի նախկին տեղակալ Ռիչարդ Քաուզլարիչը։ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ քաղաքական է դարձել Ադրբեջանում, այս երկրի ղեկավարների կողմից կիրառվող հռետորաբանության արդյունքում։ Այդ պատճառով չեմ կարծում, որ հիմա ղեկավարությունից որեւէ մեկը կասի, որ հնարավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ ու գնալ փոխզիջումների»։ Նրա խոսքերով, դրա համար հարկավոր է ժողովրդի մասնակցությունը, ինչը նորից անհնար է, ժողովրդի վրա դրված արգելքների պատճառով։ Ադրբեջանն ունի միանգամայն կրթված ազգաբնակչություն, աճող տնտեսություն, ու ժողովրդավարական երկրի վերածվելու հնարավորություն, ասում է Օդրի Օլստադը՝ նշելով զարգացման ընթացքին մասնակից լինելու ժողովրդի ցանկությունը։ «Սակայն ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ամենամեծ դժվարությունն այն է, որ երկու երկրների կառավարությունները չեն ցուցաբերում փոխզիջումների գնալու հարցում որեւէ հետաքրքրություն։ Ու եթե երկու երկրներում իշխանությունները շարունակեն մոռացության տալ հակառակ կողմի հետ անցած բարի հարաբերությունները, պատային այս իրավիճակը կշարունակվի եւս 2 տասնամյակ ու դեռ ավելի»։ Ինչ վերաբերում է այս հարցում միջազգային օժանդակությանը, նախկին դիվանագետ Ռիչարդ Քաուզլարիչի խոսքերով, «Միջազգային համայնքը կարող է միշտ էլ անել ավելին։ Սակայն հարցն այն է, թե որքան արդյունավետ այն կլինի։ Այսօր այս տարածաշրջանն ավելի քիչ կարեւոր է դիտարկվում ԱՄՆ-ում։ Իսկ ներկա վարչակազմը, որը դեռեւս փորձում է կազմակերպել ինքն իրեն, իր ներկա խնդիրների պայմաններում, չեմ կարծում, որ մոտ ապագայում մեծ հետաքրքրություն ցուցաբերի»։ Նրա խոսքերով, այդ առումով ներկա փուլը կարելի է շատ վտանգավոր համարել, որի վառ օրինակը մի քանի օր առաջ սահմանին գրանցված լարված իրավիճակն էր։ Տեսանյութը՝ այստեղ

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am