Հերթը Պուտինինն է. նա հզոր հարված հասցրեց Էրդողանի «տանիքի» տակ գտնվող գրոհայիններին

Այսօր էլ տապալվեց ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող՝ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի նախաձեռնությամբ հաստատված հումանիտար հրադադարն էլ տապալեցին Անկարան ու Բաքուն:

Հիշեցնենք, որ սա երրորդ փորձն էր՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների նախորդ փորձերից հետո:

Էրդողանը հստակ ուղերձ է հղում ԵԱՀԿ Մինսկի խմբի պետություններին, որ պատերազմը կշարունակվի այնքան, որքան ինքն է ցանկանում: Երեկ Էրդողանը հերթական անգամ ուժգին քննադատեց ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի իշխանություններին, ընդ որում՝ Մակրոնին արդեն երկրորդ անգամ վիրավորելով:

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ իրագործելու հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարության բոլոր կետերը՝ ինչպես և պարտավորվել էին։ Նրանք անգամ հոկտեմբերի 29-ին Ժնևում Մնացականյան-Բայրամով նոր հանդիպում են պատրաստվում կազմակերպել:
Բայց ինչպես երևում է, հերթը դարձյալ Պուտինն է՝ և դիվանագիտական կուլիսներում, ինչպես նաև այլ վայրերում...

Ռուսաստանը բացառում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ռազմական լուծումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: «Մենք չենք թաքցնում, որ չենք աջակցում այդ խնդրի ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ դիրքորոշմանը։ Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են հակամարտությունների կարգավորման ուղղությամբ։ Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածության բնույթն ունի իր նրբությունները: Գաղտնիք չէ, որ օբյեկտիվ պատճառներով մի շարք վիճահարույց տարածաշրջանային խնդիրներ լուծելու մեր մոտեցումները կարող են էապես տարբերվել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Մոսկվան ակնհայտ է, որ շարունակելու է Անկարայի հետ, այսպես ասած՝ «լեզու գտնել»՝ Արցախում պատերազմի շուրջ: Պատերազմի առաջին իսկ օրվանից Մոսկվան բանակցություններ է վարում Թուրքիայի իշխանությունների հետ: Արդյունք՝ առայժմ չկա. Անկարան որոշել է պատերազմը շարունակել, Էրդողանի համար կարծես արդեն «պատվի հարց է», քանի որ բլից կրիգը, չստացվեց, իսկ Էրդողանի ընկալմամբ՝ ուրեմն թուրքական «հզոր» բանակը չի կարողանո՞ւմ մի «փոքրիկ» Արցախի հարց լուծել...
Պուտինը բանակցում է, բայց ոչ միայն... Նաև՝ գործում է:

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հուժկու հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող գրոհայիններին։ Տարբեր լրատվամիջոցներ հայտնեցին, որ ռուսական ռազմական ինքնաթիռները ոչնչացրել են Իդլիբի նահանգում գտնվող գրոհայինների ճամբարը։ Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ Ռուսաստանի ՕՏՈւ–ի հասցրած հարվածից զոհվել և վիրավորվել է ավելի քան 100 գրոհային, իսկ նրանց մարզական ճամբարն ամբողջովին ոչնչացված է։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 14541 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am