Էժան «տրյուկ» Ալիևի՞ց, թե՞ հայ-իրանական նոր խնդիր... Սպասենք ԱՄՆ-ի ու Իսրայելի հակաքայլին

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զորքեր ու ռազմական տեխնիկա է տեղակայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանին գտնվող Ջոլֆա և Խոդաֆարին բնակավայրերի տարածքում, հայտնում էր «Ռուսական գարուն»-ը երեկ:

Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում զորավարժություններ է անցկացրել, հայտնում էր Sputnik-ը: Զորավարժություններում ներգրավվել են հետևակի, հրետանու ստորաբաժանումներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Իրանի ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել երկրի հյուսիս–արևմտյան շրջաններում, գրում է parstoday.com–ը՝ նկատելով, որ ՆԱՏՕ-ն արցախյան պատերազմով թակում է Իրանի դարպասները:

Նշվում է, որ «Վելայաթի սիրահարները-99» իրանական բանակի մեկօրյա զորավարժություններն անցկացվեցին ազգային հզորությունն ու մարտական պատրաստությունը ցուցադրելու, ինչպես նաև երկրի հյուսիս–արևմուտքում օպերատիվ շարժունակությունը բարձրացնելու նպատակով։

Տակտիկական զորավարժությունների ընթացքում Իրանի բանակի հետևակային, ինժեներական, անօդաչու և հրետանային ստորաբաժանումները աջակցում էին մոբիլ գրոհային բրիգադին՝ առաջադրված խնդիրը գիշերային և ցերեկային ժամերին լուծելու համար։ Զինվորականները չեն նշում, թե որ երկրների սահմաններին են անցկացվել զորավարժությունները։ Ինչպես հայտնի է, Իրանը հյուսիս–արևմուտքում սահմանակից է այդ թվում Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ, նշում է ՌԻԱ Նովոստին։

Իրանի ԶՈւ–ն չի հայտնում՝ արդյոք զորավարժությունների անցկացումը կապված է արցախյան հակամարտության գոտում լարվածության աճի և բախումների հետ, բայց պարզ է, որ Արցախում լայնածավալ պատերազմը չի կարող անհանգստացնել հարևան Իրանին:

Ինչպես հայտնում է armlur-ը՝ հղում կատարելով Azariha-ին, Իրանը հրահանգել է անհապաղ արձագանքել սահմանին տեղի ունեցող դեպքերին: Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբը հանձնարարական է տվել, որով սահմանին խախտումների դեպքում պետք է անհապաղ արձագանք լինի: Կայքը հայտնում է, որ Իրանի Գլխավոր Շտաբի պետը հրահանգել է, թե իբր, Իրանի տարածք ներխուժման պարագայում ավիացիան պետք է անհապաղ աշխատի: Նաև ընդգծվել է, որ իրանական ուժերը տեղակայված են սահմանին:

Առայժմ պաշտոնական հաստատումներ չկան այս տեղեկատվության հետ կապված: Սակայն հայտնի է, որ Իրանը մի քանի անգամ զգուշացրեց, որ չի հանդուրժի իր տարածքում հրթիռների վայր ընկնելը:

Այս ֆոնին երեկ, կարելի է ասել, սկանդալային հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա ասել է, թե իբր Ադրբեջանը զենք է գնում Իրանից։
Հայտնի է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ զենքի առք ու վաճառքի պատժամիջոցները չեն հանվել և ցանկացած պետության նկատմամբ կկիրառվի պատժամիջոց, որը զենք կգնի կամ կվաճառի այդ երկրին։

Եթե Ալիևի հայտարարությունում ասվածն իրականություն է՝ նման գործարք իսկապես կայացել է՝ ապա ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն ուշացնի Ադրբեջանի նախագահի նկատմամբ հակաքայլերը: Իսկ եթե դա Ալիևի կողմից էժան «տրյուկ» է՝ հայ-իրանական հարաբերություններում սեպ խրելու, ուրեմն՝ անելիքներն արդեն պետք է Հայաստանի և Իրանի իշխանություններին է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10595 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am