Վերջին օրերին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն հաճախակիացել են ահազանգերը քաղաքացիների կողմից, ովքեր տեղեկացնում են, որ իրենց բնակավայրերում, երբեմն էլ՝ տանը, գայլ է հայտնվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 22-ին, հերթական ահազանգն է ստացվել նշված ծառայություն, որ Քանաքեռ ՀԷԿ-ին հարակից տարածքում քաղաքացիները գայլ են նկատել, ու մինչ կժամանեին փրկարարները, մի քանի երիտասարդ տղաներ իրենց ուժերով բռնել են «չակերտավոր գայլին» և տեղափոխել Քանաքեռի վարչական տարածքում գտնվող հրշեջ-փրկարարների մոտ։ Պարզվել է, որ «բերման ենթարկվածը» գայլ չէ, այլ շուն։
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը