Պուտինը, Արցախն ու մեծ քաղաքականության նուրբ դետալները

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քաղաքագիտական ակումբի հանդիպման ժամանակ նման հայտարարել է, որ ԼՂՀ հակամարտությունը սկսվել է ոչ թե որպես միջպետական հակամարտություն և պայքար տարածքների համար , այլ որպես էթնիկ դիմակայությունից: «Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ են իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հաշվի առնենք»,- ասել է Վ․ Պուտինը։ Նա միաժամանակ նշել է, որ Ադրբեջանի տարածքի զգալի մասի կորսված է, և այդ վիճակը չի կարող հավերժ շարունակվել:
Պուտինը հիշատակել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունը, որն ըստ նրա չի կարելի մոռանալ։ Նա նշել է, որ Հարավային Կովկասում ՌԴ մոտեցումները չեն համընկնում Թուրքիայի մոտեցումների հետ։
Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ․ «Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասար գործընկերներ են», - ասել է նա ՝ հավելելով, որ Ռուսաստանի համար ողբերգություն է այն փաստը, որ այժմ Ղարաբաղում մարդիկ են զոհվում։
«Այսօր այդ հակամարտությունը տեղի է ունենում ամենավատ տարբերակով, և որ երկու կողմերից ակտիվ գործողությունների սկսվելուց ի վեր զոհերի թիվն ընդհանուր առմամբ մոտենում է 5 հազարի:
Մենք ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման ամենատարբեր տարբերակներ էինք առաջարկում, ինչ-որ պահի թվում էր, թե լուծում կգտնենք, ցավոք, դա տեղի չունեցավ», - շարունակել է Պուտինը ՝ հավելելով, որ ինքն օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը»,- ասել է նա։

Որպես հնարավոր լուծման տարբերակ նա հնարավոր է համարել խաղաղապահների մուտքը տարածաշրջան։
Պուտինի մոտեցման մեջ էական շեշտարդրումն այն էր, որ Արցախի հարցը ոչ թե տարածքային այլ ազգային վեճ է։ Հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունների մասին հիշատակմամբ ՌԴ նախագահն անուղակիորեն հաստատում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հետևաբար խնդրի կարգավորման մեջ իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չի կարող անտեսվել։ Բայց միևնույն ժամանակ ազատագրված տարածքների հարցում մոտեցումը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ հօգուտ տարածքային ամբողջության սկզբունքի է։

Պուտինը սակայն որևէ բան չասաց Արցախում հայտնված վարձկան ահաբեկիչների և Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցության, ինչպես նաև կոնֆլիկտի մեջ մեծ դերակատարում ստանձնելու Էրդողանի ջանքերի մասին։ Ընդհանրապես Թուրքիայի և Էրդողանի մասին Պուտինի գնհատականները ընդգծված գործընկերային ու պատվարժան էին: Պուտինի բնորոշմամբ Էրդողանը՝ <<он человек гибки>>, նրա հետ կարելի է լեզու գտնել։ Նա հատուկ ընդգծեց տնտեսական երկուստեք կարևոր կապերը, որ ունի Թուրքիան ՌԴ-ի հետ ։
Ինչ վերաբերում է Էրդողանի վերջին հայտարարությանը՝ Ղրիմը ռուսական տարածք չճանաչելու մասին․ «Ինձ հետաքրքիր չէ, թե ինչ է ասել Էրդողանը։ Մենք այսօր այն վիճակում չենք, որ որևէ մեկից վախենալու բան ունենանք» ,- նշել է նա, ապա նաև նկատել, թե նա/ Էրդողանը/ չի ճանաչում Ղրիմը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։ Ղրիմի և Լոռնային Ղարաբաղի համեմատությունն, որն արվեց հընթացս, թերևս հեռահար մեսիջ էր։ Իրականում Պուտինի համար կարևոր է Ղրիմի հետ կապված Թուրքիայի պլանները։ 
Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա այս հարցն ըստ էության քննարկվել է կողմերի, մասնավորապես Հայաստանի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ինտերֆաքս-ին տված հարցազրույցում ասել է, որ հայկական կողմի համար ընդունելի է խաղաղապահների տեղակայումը ԼՂ հակամարտության գոտում, և դրանք կարող են ռուսաստանյան խաղաղապահներ լինել:
«Խաղաղապահների տեղակայումը մեզ համար ընդունելի է: Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումը խաղաղապահների կազմի վերաբերյալ չի համընկնելու Հայաստանի տեսակետնի հետ:Եթե խոսելու լինենք փոխզիջումների մասին, ապա փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ: Շատ կարեւոր է հաշվի առնել տարածաշրջանային մյուս երկրների տեսակետները, կարեւոր է, որ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը եւ ոչ թե հակառակը », - ասել է Փաշինյանը։
Առնվազն տարօրինակ է, որ խաղաղապահների մուտքը հայկական կողմի համար կարող է փոխզիջում համարվել։ Փոխզիջում ո՞ր դեպքում․ եթե խաղաղապահները կանգնելու են մինչև պատերազմը գոյություն ունեցող շփման գծի երկայնքով, թե՞ տեղակայման այլ տարբերակ է քննարկվում։ Եվ ամենակարևորը՝ ո՞րն է լինելու Ադրբեջանի փոխզիջումը։ Ղրիմի հետ համեմատությունը պատահակա՞ն ստացվեց, թե՞ մեծ քաղաքականության մեջ պատահականություններ չկան։ Ահաբեկիչներին մոռանալը ևս պատահական չէր․ նրանք արդեն Մոսկվայում են՝ ՌԴ հատուկ ծառայությունների մեկ օր առաջ տարածած հաղորդագրությունը վկա։

Հայկ Դավթյան

դիտվել է 4758 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am