Թուրքական ապրանքի արգելանքի լույսն ու ստվերը

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ որոշակի տնտեսական սանկցիաներ և արտոնություններ տալը ընդունված պրակտիկա է։ Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 21-ին հայտարարեց թուրքական ապրանքի վրա ժամանակավոր արգելք դնելու մասին։ Ընդ որում հայտարարվեց, որ արգելանքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

<<Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց՝ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան>>,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ:

Նախ, անհասկանալի է, թե ինչու դեկտեմբերի 31-ից և ոչ ասենք՝ նոյեմբերի 1-ից։ Ի վերջո, եթե խոսքն անվտանգության բաղադրիչի մասին է, ապա այս դեպքում մինչև տարեվերջ սպասելը չհիմնավորված և ռիսկային մոտեցում է։ Այստեղ թերևս պետք է հստակեցում մտցնել՝ դեկտեմբերի 31-ին ավարտվում է թուրքական ապրանքի ներմուծմա՞ն արգելանքը, թե ՀՀ տարածքում սպառման։ Երկրորդ խնդիրն այն է, թե ինչ են անելու այն տնտեսվարողները, ովքեր ապրանք են ներմուծում Թուրքիայից։ Նրանք ապրանքն արդեն ներմուծել են, վճարել են դրա դիմաց և եթե չկարողանան այն սպառել, ապա տնտեսական վնաս են կրելու, շատերը գուցե նաև սնանկանան։ Իսկ դա իր հերթին կվնասի մեր պետական բյուջեին, քանի որ պետությունը կզրկվի որոշակի թվով հարկատուներից։ Ուստի տենտեսվարողները պետք է կարողանան հնարավորինս արագ մաքրել իրենց ունեցած թուրքական ապրանքը և շատ արագ կարողանան ինտերգրվել այլ շուկաներում։ Պետությունն այս հարցում պետք է փորձի աջակցել նրանց։ Երրորդ հարցն այն է, թե արդյոք արգելանքը վերաբերելու է Թուրքիայից ներկրվող հումքին, օրինակ՝ տեքստիլի հումքին, որի շատ մեծ խմբաքանակ է ներմուծվում Թուրքիայից Հայաստան։ Դատելով կառավարության տարարծած հաղորդագրությունից, արգելանքը տարածվում է միայն վերջնական սպառման ապրանքների վրա, իսկ հումքը, տվյալ դեպքում կտորը, որից հագուստ է կարվում, կարող է և ներմուծվել։

Հետաքրքիր է, թե ինչու կառավարությունը չի քննարկում և արգելանք չի դնում նաև ուկրաինական ապրանքի վրա, որի սպառումը ևս ՀՀ շուկայում բավականին մեծ է։ Ուկրաինան ևս այսօր իրեն դրսևորում է որպես թշնամական պետություն, հայտարարել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին։ Հետևաբար, նույն տրամաբանությամբ մենք գոնե ժամանակավոր չպետք է սնենք նաև այդ երկրի բյուջեն՝ իմանալով, որ Զելինսկին պատրաստվում է ռազմական աջակցություն տրամադրել մեր թշնամուն։ Արդեն ընդունվել է նաև «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքները: Ըստ այդմ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ներմուծված այն ապրանքները, որոնք անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվել կամ մատակարարվելու են պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին ռազմական դրության ժամանակահատվածում՝ ազատվում են ավելացված արժեքի հարկից, ակցիզային և (կամ) բնապահպանական հարկերից, ինչպես նաև այն ապրանքները, որոնք անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվել կամ մատակարարվելու են պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին ռազմական դրության ժամանակահատվածում` ազատվում են ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորությունից:

Բացի այդ՝ հնարավորություն է ընձեռվում բանկերին և վարկային կազմակերպություններին, առանց հարկային հետևանքներ կրելու, ներել այն անձանց կողմից ստացված վարկի գումարը, դրանց տոկոսները, տույժերը և տուգանքները, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով զոհվել, դարձել են հաշմանդամ կամ անհայտ կորած են ճանաչվել։ Այս դրույթը տարածվել է նաև նրանց հետ համատեղությամբ ապրող՝ ծնողի, ամուսնու և զավակի վրա:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1512 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am