Էրդողանի պլանում ձեզ համար էլ կետ կա գրված


Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայի շրջանում ահաբեկչություն է կանխել․ ձերբակալվել է ծագումով Կենտրոնական Ասիայից քաղաքացի, ով ցանկացել է պայթեցնել պետական կառույցներից մեկը, այս մասին հայտնել են ՌԴ հատուկ ծառայությունները, գրում է ՌԻԱ Նովոստին: «Մայրաքաղաքի շրջանում կանխվել է ահաբեկչություն: Ձերբակալվել է 1999 թվականին ծնված ծագումով Կենտրոնական Ասիայից քաղաքացի», – ասվում է հաղորդագրության մեջ: Հետաքննության տվյալներով ՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալների ցուցումով նա պատրաստվում էր ինքնաշեն ռումբ պայթեցնել «պետական շենքերից մեկը»: Հետագայում երիտասարդը ցանկանում էր մեկնել Մերձավոր Արևելք ՝ կռվելու ահաբեկիչների կողմից: Հանցագործի թաքստոցում հայտնաբերվել է ինքնաշեն ռումբի բաղադրիչներ: Հայտնաբերվել է նաև զինյալների հետ նրա նամակագրությունը, պայթուցիկ նյութեր պատրաստելու հրահանգներն և ահաբեկիչների ղեկավարներին երդման տեսանյութը:
Դրանից մեկ օր առաջ էլ Վրաստանի Զուգդիդի քաղաքում էր ահաբեկչական ակտ գրանցվել։ Անհայտ զինված տղամարդը «Վրաստանի բանկի» Զուգդիդիի մասնաճյուղ էր մուտք գործել երեկ կեսօրին՝ պատանդառելով այդ պահին տարածքում գտնվող 43 աշխատակիցներին և հաճախորդներին։ Վրացական աղբյուրների տեղեկություններով` նա կես միլիոն դոլար էր պահանջում։ Ավելի քան 10 ժամ տևած բանակցություններից հետո ոստիկանությունը հնարավորություն էր տվել հանցագործին երեք պատանդների ուղեկցությամբ հեռանալ Զուգդիդիի տարածքից։ ԶԼՄ-ներյն հայտնում են, որ նա ազատ է արձակել վերջին պատանդներին և հեռացել անհայտ ուղղությամբ։ Այս մասին հաղորդել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ հանցագործի որոնման աշխատանքները շարունակվում են։
Վրացական լրատվամիջոցների առաջ քաշած վարկածի համաձայն` հանցագործը փորձում է հեռանալ Աբխազիա։
Այսինքն՝ Հարավային Կովկասում հայտնված ահաբեկիչ վարձկաները, որոնք արդեն 25 օր շարունակ Արցախում մարդկության դեմ ուղղված հանցագործություն են կատարում հայերիս նկատմամբ, իրենց բուն առաքելությանն են անցել նաև Հայաստանի և Արցախի հարևան երկրներում և տարածաշրջանում։ Սա այն է, ինչը կանխատեսելի էր ի սկզբանե, ինչը պատերազամի առաջին իսկ օրից բարձրաձայնել է հայկական կողմը։ Սա պատասխանն է հարևան Վրաստանի՝ Հայաստանին ուղարկվող ռազմական օգնության ճանապրհը փակելու, նաև վրացական քաղաքական որոշ ծրջանակներում վերջին շրջանում ակտիվացած հակահայկան դրսևորումների։ Հարևան Վրաստանը պետք է հստակ իմանա, որ Էրդողանի ծրագրում իրենց համար էլ կետ կա, որն ուղղակիորեն բխում է Թուրքիայի ծավալապաշտական խոշոր նկրտումներից։ Եթե Արցախում թուրքադրբեջանական ցեղասպան ծրագիրը հաջողությամբ ավարտվի, ապա հաջորդ կետով թիրախում են հայտնվելու և Վրաստանը, և Ռուսաստանը, և Իրանը։ Ռուսաստանն առայժմ փորձում է կիրառել զսպման դիվանգիտական մեթոդները, որոնք մինչ այս պահը տվել են զրո արդյունք։
Թուրքիան արդեն հայտարարել է ընդդեմ հայերի Ադրբեջան զորք ուղարկելու մասին։ Բազմաթիվ փաստեր կան, որ ահաբեկիչները ձեռնունայն հեռանում են Արցախից, որովհետև այս պատերազմում նրանք չեն ստացել իրենց խոստացված գումարները, բացի այդ շատերը անթաղ մեռլներ են դարձել։ Արցախից ձեռնունայն հեռացող ահաբեկիչ-վարձկանների համար տարածաշրջանի բոլոր երկրները պարարտ միջավայր են՝ փող հափշտակելու և տարբեր կողմերի պատվերով ահեբեկչական նոր ակտեր իրագործելու համար։ Հնարավոր պայթյունների ու պատանդառման օպերացիաների մասին վստահաբար էլի ենք լսելու։ Կատարվածի ու դեռ սպասվող ահեբեկչական իրադարձությունների ողջ պատասխանատվությունը Թուրքիայի և Ադրբեջանի վրա է։ Մեր հարևաններն ու դաշնակիցները որքան արագ և հստակ հետևություն անեն ստեղծված իրավիճակից, այնքան ավելի պաշտպանված կլինեն սեփական քաղաքացիները։ Մեր բանակն ու աշխարհազորն այսօր կռիվ է տալիս նաև տարածաշրջանի և Եվրոպայի անվտանգության համար։ Սա է ճշմարտությունը։ Իսկ մնացածը՝ ինչպես ցույց կտա ժամանակը։


Հայկ Դավթյան

դիտվել է 5089 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am