Ինչ են ուզում ապահովել Ալիևի համար Արցախում. Ամերիկացի դեսպանի սենսացիոն բացահայտումը

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Քեյ Բեյլի Խատչիսոնը սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել ճիշտ այն օրը, երբ Հայաստանի Նախագահը Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ու խոսում էր ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Ահա, ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Քեյ Բեյլի Խատչիսոնը նախ ասել է, որ հյուսիստալանտյան դաշինքը անում է այն՝ ինչ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, այն է՝ դադարեցնել 30 տարի ձգվող հակամարտությունը:

Ապա դեսպանը հայտարարել է. «ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, ցանկանում են վերադարձնել հակամարտությունը սկզբնական վիճակին, այն է՝ Ադրբեջանի ինքնիշխան սահմաններին, որի շրջանակներում կարող է գոյություն ունենալ հայկական բնակչությունը»:

Այնուհետև ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան դեսպանը շեշտել է, որ՝ «այդ հարցը չի կարող լուծել ռազմական ճանապարհով, այն անհրաժեշտ է լուծել սահմանների ու ինքնիշխանության պահպանման շրջանակներում»: «Հենց սա է, ինչին մենք ձգտում ենք մենք և Ռուսաստանը, ինչպես նաև Ֆրանսիան», բացատրել է դեսպանը:

Փաստորեն, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ԱՄՆ կատարելիք այցի նախօրեին և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի Բրյուսել կատարած այցի օրը ամերիկացի դիվանագետից պարզ ու հստակ նշվում է, թե ինչի են ձգտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ այդ թվում և Միացյալ Նահանգները:
Այսինքն, լայնածավալ պատերազմի, խաղաղ բնակչության դեմ ահաբեկչության պայմաններում ամերիկացի դիվանագետը բացահայտել է մի նպատակ, որը ըստ նրա՝ աջակցում են նաև Ռուսաստանն ու Ֆրանսիան, և որը հակասում է համամարդկային բոլոր արժեքներին:

Փոխանակ Թուրքիայի ներգրավմամբ ու Սիրիայի ու Լիբիայի վարձկան ահաբեկիչների փաստերի առթիվ ժողովրդավարության «օրրան» Միացյալ Նահանգները հանդես գան կոշտ քննադատությամբ, փաստորեն, նրանք ղարաբաղյան ծագման պատճառները թողած, ցանկանում են Ադրբեջանին սահմանները «վերականգնել»՝ մեծահոգաբար հայ բնակչությանը կյանքի իրավունք առաջարկելով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 24205 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am