Մոսկվայից արդեն բաց են խոսում Արցախում ռուս դեսանտների ներգրավման հարցով

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի ներգրավումը հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնության դեպքում։ Նման հայտարարություն է արել Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև դժգոհություն է հայտնել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի ռեժիմի և հումանիտար դադարի պայմանավորվածության չպահպանման կապակցությամբ։ «Ցավոք, կողմերը չեն պահպանում այդ պայմանավորվածությունը»,- ասել է նա։

ՌԴ նախագահի մամլո խոսնակի հայտարարությունից կարելի է հասկանալ, որ Մոսկվան դժգոհ է, որ մինչ օրս չի հաստատվել հրադադար:

Մյուս կողմից Մոսկվան, փաստորեն, չի բացառում, որ Թուրքիան կարող է ներգրավել հակամարտության կարգավորման գործընթացում, թեև արձանագրում է, որ կողմերը պետք է համաձայնություն տան:

Իսկ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան չի կարող լինել Մինսկի խմբում որպես համանախագահող և ոչ մի այլ ձևաչափում, քանի որ նա շահագրգիռ կողմ է, ավելին՝ հակամարտության կողմ է, իսկ այժմ էլ՝ պատերազմող կողմ է: Հետևաբար, Թուրքիայի ներգրավման հարց չկա և չի կարող լինել, եթե անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություններն էլ դա ինչ-որ պահ չբացառեն:

Այսօր Ադրբեջանի նախագահն էլ է ելույթ ունեցել, հանդես եկել մի շարք հոխորտանքներով, ապա նշել, թե Լեռնային Ղարաբաղի հայերին պատրաստ է մշակութային ինքնավարություն շնորհել: Ըստ ամենայնի, Բաքվի ուղղությամբ լուրջ ճնշումներ է իրականացնում Մոսկվան, և Ալիևից հակասական՝ մեկ պատրաստ են բանակցությունների, մեկ՝ «մենք կազատագրեն ամբողջ Լեռնային Ղարաբաղը» թեմայով անհեթեթ ելույթներ է ունենում:

Չի բացառվում, որ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խումբը ավելի կոնկրետ քայլերով հանդես գա:

Իսկ Ռուսաստանում վերջին 2-3 օրերին ավելի է ինտենսիվացել Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարցը՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում:

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը HCH-ին տված հարցազրույցում թվարկել է Ռուսաստանի արձագանքը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման հետ կապված:

Ըստ Զատուլինի, հենց Ադրբեջանն ու Թուրքիան են խախտել տարածաշրջանում խաղաղությունը՝ ռազմական վրեժխնդրության հասնելու համար, ուստի, նրա կարծիքով, նրանց պետք է հիշեցնել, թե որ պետությունն է հետխորհրդային տարածքում առաջատար երկիրը: Պատգամավորը խոստովանել է, որ ինքը վստահ չէ, թե ինչպես պետք է գործի Մոսկվան, բայց նշել է մի քանի առաջարկվող տարբերակներ, այդ թվում `Հայաստանում դեսանտային գործողություն:

«Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման տեսքով: ՀԱՊԿ-ին ուղղված դիմումի տեսքով`դեսանտային գործողության միջոցով հայկական` ոչ թե ղարաբաղյան, այլ հայկական տարածքը պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Օդային շրջափակումը բացելու ճանապարհով: Անհրաժեշտության դեպքում Վրաստանին պետք է հստակ բացատրել, որ նա պետք է հանգիստ ընդունի, որ անհրաժեշտ ուժերն ու միջոցներն իր օդային տարածքով կուղարկվեն Հայաստան: Այս որոշումը հարկադրված է, քանի որ մենք խոսում ենք Կովկասում գրոհայինների տարածման մասին, որոնցից կտուժեն Ռուսաստանը, Վրաստանը և մնացած բոլորը: Սպառնալիք կա հայ բնակչության մեծ մասի համար, որը պատմականորեն հիշում է այդ տարածքում տեղի ունեցած ցեղասպանությունը: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք», - հայտարարել է Զատուլինը:

Բացի այդ, պատգամավորը համաձայնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքին, որ Ադրբեջանի գործողությունների պատճառով հակամարտությունը դեռ դիվանագիտական լուծում չունի: Պատգամավորը նաև ափսոսանք է հայտնել, որ բանակցային գործընթացն իրականում առաջ չի շարժվում՝ չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին: «Ուստի մենք կարող ենք մասամբ հաստատել, թե ինչ է ասել Փաշինյանը: Հիմա մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը փոխում է իր դիրքորոշումը և կողմ է բանակցություններին: Միևնույն ժամանակ, շարունակելով հարձակումը և կուլիսներում անընդունելի պահանջներ առաջադրելը: Բայց արտաքնապես դա կարծես խաղաղության դրսևորում է», - կարծում է Զատուլինը:

Զատուլինը սովորական ռուս քաղաքական գործիչ չէ, նա Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ է, նրա մեկնաբանությունները նշանակում են, որ Ռուսաստանում բարձր օղակներում քննարկվում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը Ռուսաստանի արձագանքի տարբերակները:

Խոսքը գնում է կամ Ռուսաստանի առանձին ներգրավվածության, կամ՝ ՀԱՊԿ-ին դնելու միջոցով: Խնդիրը բարդ է, անհրաժեշտ է բացել օդային շրջափակումը՝ հարևան Վրաստանի իշխանությունների հետ, որի կեցվածքը հայ հասարակության մոտ արդեն բավական հարցեր է առաջացրել պատերազմի մեկնարկից ի վեր, պետք համապատասխան աշխատանք տանել, որպեսզի իր տարածքով ուժերն ու միջոցներ Հայաստան ուղարկվելու հարցում խոչընդոտներ չլինեն: Հնարավոր է, որ նման աշխատանքներ արդեն իսկ տարվում են:

Բոլորի համար պարզ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան խախտել են տարածաշրջանում խաղաղությունը, Ադրբեջանը ռազմական ռևանշի է ձգտում հասնել, իսկ Թուրքիան ուղիղ մասնակցի է թշնամական այդ գործընթացին: Մոսկվան այս վիճակում պետք է գործի ու վստահաբար կգործի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 17083 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am