«Մեր առջև ծառանում են նոր մարտահրավերներ»

Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետները մինչեւ 2025 թվականը Միության թվային օրակարգի իրացման աշխատանքային խմբի առաջին նիստում քննարկել են այն նախագծերը, որոնք կարող են դրվել Եվրասիական թվային ինտեգրացման հիմքում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դրանցից մեկը կարող է դառնալ ԵԱՏՀ-ին առընթեր ԵԱՏՄ-ի թվային զարգացման իրավասությունների կենտրոնը: Բացելով քննարկումը՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ, աշխատանքային խմբի ղեկավար Տիգրանն Սարգսյանն ընդգծել է, որ այսօր Միության տնտեսական ապագան կախված է «թվից»: «Մեզ անհրաժեշտ է ստեղծել թվային շուկաներ եւ ձեւավորել սեփական թվային հարթակները,- ընդգծել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:- Ըստ վիճակագրության, միայն էլեկտրոնային խանութների ծառայություններից օգտվողների թիվը տարեկան աճում է 30 տոկոսով: Ավանդական ճյուղերի ավելի ու ավելի շատ ձեռնարկություններ անցնում են բիզնեսի կազմակերպման եւ հաճախորդների հետ գործակցության հետինդուստրիալ տեղեկատվական մոդելներին, աճում է արդյունաբերական ռոբոտների եւ արտադրության կառավարման ինտելեկտուալ համակարգերի օգտագործումը: Մեր առջեւ ծառանում են նոր մարտահրավերներ: Եթե մենք չարձագանքենք դրանց, ապա վտանգում ենք հետ մնալ համաշխարհային տնտեսության առաջատարներից»: Նիստի մասնակիցներին առաջարկվել էր մինչեւ 2025 թվականը Միության թվային օրակարգի իրացման հիմնական ուղղությունների նախագիծը: Որպես ԵԱՏՄ-ում թվային ինտեգրացման հանգուցային վեկտորներ, առաջարկված է ընտրել՝ ճյուղային տնտեսության թվային տրանսֆորմացիան, ապրանքների եւ ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքի շուկաների թվային տրանսֆորմացիան, Միությունում կառավարման եւ ինտեգրացման գործընթացների թվային տրանսֆորմացիան, թվային ենթակառուցվածքի զարգացումը եւ թվային գործընթացների պաշտպանվածության ապահովումը: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ որպես զարգացման դրայվերներ պետք է դառնան այն նախագծերը, որոնցով շահագրգռված են միության բոլոր երկրները, որոնք ընդունակ են հաջողությամբ մրցակցել գլոբալ շուկաներում: Առաջնային կարող են լինել արտադրանքի, ապրանքների կամ բեռների նույնականացման, տարանցիկ թվային միջանցքների ստեղծման, տվյալների պահպանման, մշակման ու վերլուծության ինդուստրիայի զարգացման ոլորտի նախաձեռնությունները: Նախագծերի ներուժը գնահատելու համար առաջարկվել է ներգրավել բարձրտեխնոլոգիական ճյուղերի փորձագետների: Հետագայում հնարավոր է ԵԱՏՀ-ին առընթեր Միության թծվային զարգացման իրավասությունների կենտրոնի ստեղծումը: Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովի կարծիքով՝ Միության երկրների բիզնեսը պատրաստ կլինի աշխատել կոլեգիայի հետ միասին, քանի որ «ընկերությունները մեծապես հետաքրքրված են թվային ոլորտի նախագծերի առաջմղմամբ, բայց նրանց դրա համար հարկավոր է շուկա, հարկավոր են աշխատանքի թափանցիկ կանոններ»: Նիստի ընթացքում քննարկվել Է նախագծային գործունեության ֆինանսավորման մոդելը թվային օրակարգի իրացման շրջանակներում: Միջոցները կարող են հատկացվել ինչպես հատուկ ստեղծված բյուջեից, այնպես Էլ ներգրավվել որպես առեւտրային ներդրումներ թվային նախագծերի իրագործմամբ շահագրգրված ընկերություններից: Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է պրագմատիկ մոտեցում ցուցաբերել փաստաթղթերի իրագործման նկատմամբ, թույլ չտալ, որ նախաձեռնությունները հանգեցնեն բիզնեսի լրացուցիչ ու չարդարացված ծախսերի: Բացի այդ, Վաչե Գաբրիելյանն ուշադրություն է հրավիրել արտադրանքի մակնշման նախաձեռնությունների իրագործման կարեւորության վրա: Հանդիպման մասնակիցները հանդես են եկել հեռահաղորդակցական նախագծերի զարգացման եւ միասնական տարիֆային տարածքի ձեւավորման օգտին, ինչը թույլ է տալիս սպառողներին՝ օգտագործել կապի եւ շարժական ինտերնետի նոր տեխնոլոգիաների բոլոր առավելությունները: Թվային տեխնոլոգիաներին ակտիվ անցումը հնարավորություն է ընձեռում նորովի նայել անձի նույնականացման հարցերին եւ ներդնել անձնական տվյալների պաշտպանության ու պահպանման նոր մեթոդներ: Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կարելի է բանավիճել այն հարցի շուրջ, թե ԵԱՏՄ-ի երկրներն ինչպես են ներգրավվելու բարձրտեխնոլոգիական ճյուղերում եւ զարգացնելու նոր շուկաները՝ ապահովելով չորս ազատությունները, բայց արդեն ակներեւ է, որ նոր տնտեսության հիմքում ընկած է «թիվը»: «Մեզ անհրաժեշտ է ԳՈԷԼՌՈ-2 ծրագիր,-հայտարարել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:-Հարյուր տարի առաջ բոլորի համար պարզ էր, որ Էլեկտրիֆիկացումը թույլ կտա իրականացնել արդյունաբերական ճեղքում: Այսօր աճի գլխավոր դրայվերը դիգիտալիզացիան է»:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am