Գերմանացի պատգամավորներն այցելելու են Թուրքիա
Գերմանական Deustche Welle-ն հայտնում է,որ Թուրքիայի և Գերմանիայի միջև Ինջիրլիքի ռազմաբազայի հետևանքով լարված հարաբերությունների պարագայում մի շարք գերմանացի պատգամավորներ այս շաբաթ այցելություն են իրականացնելու Թուրքիա: Ընդգրկված են Բունդեսթագի Կանաչների կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթի գլխավորած պատվիրակության անդամները:Այցն իրականացվելու է մայիսի 25-28-ը:
Թուրքիայում նրանք մտադիր են հանդիպել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքական գործիչների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
