Համացանցում մեծ արձագանք է գտել Նարեկ եւ Մարինա Ավայանների հարսանիքի տեսանյութը, որտեղ փեսայի ընկերները խորոված են անում Հանրապետության հրապարակի քարե գորգի վրա: Հարսանիքը տեղի է ունեցել 2015 թ. հոկտեմբերի 10-ին, սակայն տեսանյութը, ֆոտո եւ վիդեո նկարահանումներ իրականացնող Vip Wedding կազմակերպությունը հրապարակել է մի քանի օր առաջ՝ մայիսի 19-ին: Երեք օրվա ընթացքում այն ֆեյսբուքում արդեն մոտ 143 հազար դիտում եւ 4 հազար հավանում ունի:
Armtimes.com-ը կապ հաստատեց հարսանիքի փեսայի՝ Նարեկի հետ, որը պատմեց գաղափարի մասին:
«Ուզում էինք խորովածի մուտքը յուրահատուկ կերպով անել, ոչ թե ավանդույթ դարձած ձեւով: Ստացվեց այնպես, որ այդտեղ արեցինք: Առավոտյան ժամը 5-ին էինք նկարահանում, որ ոչ ոքի չխանգարենք, եւ երբ ոստիկանները մոտեցան եւ ասացին, որ չի կարելի, հավաքեցինք եւ գնացինք, առանց որեւէ խնդրի»,- ասաց նա:
Լուսանկարն armtimes.com-ին տրամադրել է Նարեկը
Խորովածի հատվածը նկարահանվել է առանձին եւ կցվել է հարսանիքի ընդհանուր տեսանյութին: Նարեկն ընդգծում է, որ դա իրենց հարսանեկան արարողության միակ խենթությունն է եղել:
Հարսը՝ Մարինան, ազգությամբ ղազախ է, սակայն զույգն ապրում է Երեւանում: Նրանք 1 որդի ունեն՝ 8 ամսական Արամը:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը