Բոլոր ժամանակների դասալիքը

Երեկ Երևանի ավագանին հերթական նիստի ընթացքում «Երևանտրանս» ՓԲԸ-ին հատկացրեց 49մլն 201 հազար 700 դրամ՝ կայանատեղի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար:

Դրանից հետո ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր սկսեցին քննադատել, որ պատերազմական այս իրավիճակում մայրաքաղաքի նոր ավտոբուսների համար նախատեսված կայանատեղիի նոր մուտքի համար 49 միլիոն դրամը կամ 100 հազար դոլարը մեղմ ասած՝ տեղին չէ, և ճիշտ կլիներ այդ գումարն ուղղորդել մայրաքաղաքում առկա այլ խնդիրների լուծմանը, օրինակ՝ ապաստարանների ստեղծմանը, զենքերի գնմանը, պատերազմական կարիքները հոգալուն: Բարձրացած աղմուկից հետո քաղաքապետարանը հանդես եկավ ոչինչ չասող պարզաբանմամբ, կամ ավելի ճիշտ՝ զավեշտալի <<հիմնավորմամբ>>, թե այդքան գումարը տրվել է տրանսպորտային բարեփոխման <ռազմավարական>> կոմպոնենտի՝ նոր բերվելիք ավտոբուսների կայանատեղի կառուցման համար:

Վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը իրավացիորեն այս առթիվ նկատում է.<< Ամբողջ ազգն ընկած փող է հավաքում, որ պատերազմ կարողանա վարի:Ամբողջ ազգն ընկած պրիցելներ ու ռացիաներ է փնտրում աշխարհով մեկ:
Ուսանողությունն ու նախորդ կյանքի փափկասուն կանայք իրենց օֆիսներն ու սալոնները պահեստների վերածած տաք շոր ու գլխարկ են հավաքում, ծխախոտ ու քաղցրավենիք, որ զինվորին մի կաթիլ օգնած լինեն...
Դուք ավտոկանգառի մուտք եք սարքո՞ւմ...
Իսկ մտքներովդ անցել ա՞ էս պատերազմի հերոս երիտասարդները ո՞նց են հետ ինտեգրվելու հասարակություն:
Դուք ձեր առայժմ տաքուկ կաբինետներում ձեր փափկասուն նստամկանը տեղավորած, մտածե՞լ եք, թե ինչա նշանակում 3 շաբաթից ավել գիշեր-ցերեկ չքնել, երբ օրդ բացվումա թշնամու օդանավի ոռնոցով, որին հետևում է նետված 2 ռումբի պայթյունը, երբ գիշեր-ցերեկ չի դադարում հրանոթների ու ականանետերի կրակոցը, երբ ռացիայով լսելով` «х պոստին` խաչ», ինչը նշանակում ա, որ էդ պոստում շտապ օգնություն ա պետք, որովհետև կամ զոհ կա, կամ վիրավոր, ուշացումով տեղա հասնում, որ դա իր պոստնա....
Էդ երեխեքը ո՞նց են վերադառնալու հասարակություն:
Դուք իրենց ծանր վիրավոր հոգեվիճակի վերականգնման մասին մտածե՞լ եք: Նրանց հոգեկան վերականգնողական կենտրոնի վրա մի ցենտ, մի լումա դուրս գրե՞լ եք:
Դուք էդ զոհերի ծնողների հոգին բուժելու, սփոփելու «մուտքի դարպասները» վերականգնելու վրա մի կոպեկ ներդրե՞լ եք...
Հարամ լինի էն օդը, որ դուք շնչում եք, հարամ լինի ձեր ամեն ինչը>>:

Իսկ մեզ մնում է զարմանալ մեր սրտացավ հայրենակիցների վրա, ովքեր ապշած են, զարհուրած Հայկ Մարությանի ղեկավարած հիմնարկի այս ցինիզմից: Մոռացել են, հավանաբար, որ այս պաշտոնյան կորոնավիրուսային պատերազմի ժամանակ էլ փոխանակ զորուգիշեր աշխատեր, զբաղվեր մայրաքաղաքի հակահամաճարակային հարցերով, իր ֆոբիաներին տուրք տալով ամիսներ շարունակ թաքնված էր սեփական տանը եւ հատուկենտ հայտնվում էր հանրության աչքին, երբ համացանցում նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվում: Հիմա, այս օրերին, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան հայտարարում է, որ հարցի լուծման դիվանագիտական ճանապարհը փակ է ու մեզ մնում է միայն պատերազմել, այս պաշտոնյան առաջնագիծ մեկնելու փոխարեն, հանկարծ որոշում է , որ ավտոկայանատեղի մուտք պետք է սարքի: Դուք, մեղմ է ասել, թե սրիկա եք:

Անի Սահակյան

դիտվել է 12502 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am