Անբաոյականություն է...

Ռազմական դրության առաջին իսկ օրվանից իշխանությունը փակել է բոլորի բերանը, փոխարենը ազատություն է տվել սեփական տիկնանց, աղջիկներին, որոնք խոսում են անվերջ ու անդադար, որոնք կամ սպառնում են քաղաքական հակառակորդներին, հաթաթա տալիս, թե սպասեք ու կտեսնեք ձեր հալը պատերազմից հետո, կամ էլ զբաղված են նրանց բերանները փակելով: Բնականաբար հարձակվող տիկնանց գնդի հրամանատարը վարչապետ Փաշինյանի ընտանիքի անդամներն են՝ կինն ու ավագ դուստրը, գնդի հավատավոր զինվորներից է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտնի տիկին՝ Գոհար Աբաջյանը:

Երկու օր է ֆեյսբուքահայությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել ավագանու խայտառակ որոշման առիթով, համաձայ որի մոտ 100 հազար դոլար հատկացվել է ավտոկայանատեղիի մուտքի վերանորոգման համար: Պատերազմական մեր օրերում, երբ համահայկական դրամահավաք է հայտարարված, թվում էր, թե բոլորիս վերջին կոպեկը պետք է ուղղվեր առաջնագիծ կամ ծախսվեր պատերազմի կարիքները հոգալու նպատակով, բայց տեսանք, որ մարդիկ պարապ են մնացել ու որոշել լցնել իրենց օրը: Եւ, ահա, Գոհար Աբաջանյանը հորդորում է վերջ տալ փողի շուրջ այս խոսակցություններին:<<Պետության ցանկացած մարմին, ցանկացած ճյուղ պետք է շարունակի աշխատել և կատարել սահմանված և պլանավորված գործառույթները:
Եթե կարիք լինի վերաուղղելու պլանավորված բյուջեն այլ տեղ, դա ևս կարվի ու արվում է ըստ նպատակահարմարության:
Եկեք վերջ տանք ամեն ծախսվող գումարի շուրջ Ֆեյսբուքում էմոցիոնալ ալիք բարձրացնելու ավանդույթին:
Պետությունը պետք է շարունակի աշխատել արտակարգ պայմաններում, բայց ապահովել բոլոր մարմինների արդյունավետ աշխատանքը:
Այնպես ինչպես ճանապարհաշինությունը չի դադարեցվում, չպետք ա դադարեցվի մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման գործընթացը>>,- գրել է նա:

Իյա իրո՞ք: Իսկ կլինի ձեր ծտի ուղեղների արգասիքները չհանրայնացնեք: Երբ երկրիդ վարչապետը հայտարարում է, որ Արցախի լուծման բանակցային ճանապարհը փակ է, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հայտարարում է պատերազմական երկարաժամկետ գործողությունների մասին, ապա այդ հայտարարությունները ենթադրում են համապատասխան քայլեր թիկունքում, որոնցից առաջնայինը պետք է լինի դրամական միջոցների խիստ խնայողությունը, որը պետք է դրսևորվի պարգևավճարների չեղարկմամբ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի մեկ ու կեսից երկու անգամ կրճատմամբ: Իսկ նրանք, ովքեր կըմբոստանան այս որոշումներին, կարող են հրաժեշտ տալ իրենց պաշտոններին, քանի որ այս պայմաններում, իսկապես, երկին նվիրյալներ են պետք, ովքեր առանց աշխատավարձի էլ պատրաստ են ծառայություն մատուցել, ինչպես անում է զինվորն առաջնագծում: Ի վերջո, անբարոյական է, երբ հանուն հայրենիքի զինվորը զոհաբերում է իր կյանքը ռազմաճակատում, իսկ բախտի բերմամբ առանձնասենյակներում հայտնվածները չեն ցանկանա հրաժարվել որոշակի գումարներից:

Անի Սահակյան

դիտվել է 17512 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am