Էրդողանը բացում է վերջին խաղաքարտը․ պատերազմն Արցախում վերջին փուլ է թևակոխում

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հաստատել է Ադրբեջանին զինվորականներ ուղարկելու Անկարայի պատրաստակամությունը։ «Մեր նախագահ Էրդողանն այդ մասին առաջին օրվանից հայտարարել է։ Թուրքիան չի վարանի, մեր նախագահը չի վարանի այդ հարցում»,- ասել է Օքթայը CNN Turk-ի եթերում։ Անկարան ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ պաշտպանում է Բաքվին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում։
Այսպիսով, Թուրքիան ազդարարում է, որ պատերազմն Արցախում վերջին փուլ է թևակոխում, որի ընթացքում բացվելու են բոլոր խաղաքարտերը։ Սիրայից բերված վարձկան ահաբեկիչների թուրքական օպերացիան Արցախում ցանկալի արդյունք չտվեց։ Նախ թուրքական այդ սադրանքի պատճառով Ադրբեջանը ներքաշվեց ահաբեկչական սկանդալի մեջ, բացի այդ ահաբեկիչ վարձկանների ներգրավումը ցանկալի արդյունք չի տվել ։ Ինչպես հայկական, այնպես էլ արաբական բազմաթիվ լրատվամիջոցներում այս թեմայով հրապարակումները փաստում են, որ վարձկաններն արդեն հրաժարվում են կռվել, որովհետև Արցախը նրանց համար գերեզմանոց է դարձել։ Նրանցից ոմանց դիակներն անթաղ շպրտված են Արաքսի ափամերձ մացառուտներում և ծառայում են որպես վայրի գազանների կեր։ Շատերն հրաժարվել են անգամ իրենց հասանելիք գումարից՝ գերադասելով վերադառնալ Սիրիա։ Առանց վարձկանների ադրբեջանական բանակը մեծագույն ֆիասկո է ապրելու, եթե անգամ Անկարան ապահովում է հսկայական զենքզինամթերթ, ԱԹՍ-ներ, ինքնաթիռներ, այլ սպռազինություն։ Ուստի Էրդողանին այլ տարբերակ չի մնում, քան թուրքական բանակին ուղղակիորեն ներգրավել պատերազմի մեջ և դրա համար նրան անհրաժեշտ է, որ Բաքուն պաշտոնապես այդ մասին հայտարարի։ Բայց ի՞նչ է ասելու Ալիևը Էրդ ողանին ուղղված հայտարարության մեջ․ խնդրելո՞ւ է, որ զորք տրամադրի իրեն՝ հայկական բանակի հալածանքից փրկվելու համար։ Փաստորե 10 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանը հարձակվել է ընդամենը 150 հազար բանկչություն ունեցող Արցախի վրա և դեռ օգնության է կանչում 70 մլն բնակչություն ունեցող Թուրքիային։ Ավելի հստակ ապացույց, որ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նպատակը Արցախի հայ բնակչության բնաջնջումն է, հնարավոր չէ պատկերացնել։
Իսկ ո՞րն է լինելու հայկական կողմի արձագանքն այն դեպքում, եթե Բաքուն ռազմական օգնություն խնդրի Թուրքիայից, որն ընդհանրապես երբեք չի եղել ու չի կարող լինել կոնֆլիկտի կողմ։ Եթե Թուրքիան անտեսելով բոլոր նորմերը՝ պատրաստվում է զորք ուղարկել Ադրբեջան, ապա Արցախի հանրապետությունը, թեկուզ և չճանաչված, կարող է ռազմական օգնության համար դիմել և Ռուսաստանին և հարևան Իրանին՝ խնդրելով կանգնեցնել Արցախի բնակչության բնաջնջումը սեփական բնակավայրում ։ Հայոց բանակը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում 30 տարի շարունակ փայլուն կերպով կատարել է իր խնդիրը՝ ապահովելով Արցախի բնակչության անվտանգությունը։ Եթե կոնֆլիկտը մնար հայ-ադրբեջանական տիրույթում, ապա որևէ երրորդ կողմի ներգրավումն անտեղի կլիներ։ Բայց Ադրբեջանը՝ Թուրքիայի դրդմամբ անում է ամեն ինչ, որպեսզի դառնա կոնֆլիկտի կողմ և սկիզբ դնի իր համար այնքան կարևոր տարածաշրջանային բախումներին։ Ռուսաստանի հետ ուղղակի բախման գնալու Թուրքիայի ջանքերը դեռևս արդյունք չեն տալիս, Ռուսաստանն առայժմ կտրուկ քայլերի չի գնում, փորձում է անել ամեն ինչ, որ հրադադար հաստատվի։ Երկու անգամ ձեռքբերված հրադադարները Ադրբեջանը անգամ 5 րոպե չի պահպանել։ Թուրքական բանակի Արցախ մտնելուց հետո ռուս-թուրքական պատերազմը կդառնա անխուսափելի՝ դրաանից բխող ծանր հետևանքներով։

Հայկ Դավթյան

դիտվել է 8860 անգամ
Լրահոս
Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Հերացի փողոցում բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը ու «Mercedes»-ը․ կան վիրավորներ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցել Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը Տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ին Որ հասցեներն են հոսանքազրկվելու վաղը Բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառի դեմ. Տեր Վանանդ Բուք է․ Լարսը փակ է բեռնատարների համար Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն․ Սուրեն Սուրենյանց Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է, ինքնահաղթահարման վախի մարմնացումը․ քաղաքագետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ ՀԷՑ-ից նամակ են ուղարկել Փաշինյանին միացած տիրադավ Անուշավան Ժամկոչյանին 30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա Սաստիկ բուք Վարդենյաց լեռնանցքում. խորհուրդ է տրվում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում Ամեն ինչ թարս, ամեն ինչ ընդդեմ Հայաստանի է արվում. Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong»-ը․ կա վիրավոր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում․ կան վիրավորներ ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա․ Սերբիայի նախագահ Շիրակի մարզում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոնտեյները պոկվել է Եզրակացրեք ինքներդ՝ սա եկեղեցին «բարենորոգելո՞ւ», թե՞ այն քանդելու ծրագիր է․ ՀՅԴ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am