Միհրան Պողոսյանին անհապաղ պաշտոն տալ

Շմայսների, թոխմախների ու նմանակերպների բացը նոր խորհրդարանում գրեթե չի զգացվում, այնքան այդպիսի նորընտիրներ կան՝ ավելի ջահել, ավելի սիմպատիչնի, ավելի ցինիկ, բայց մի քիչ հարուստ բառապաշարով, ճաևտար լեզվով…Ահավասիկ Պանաման նվաճած օֆշորային գեներալը՝ Միհրան Պողոսյանը, նույն ինքը՝ Քեթրինի Միհրանը դարձել է ԱԺ-ի աստղը, նա իր բարբարոս մտքերով ու անբռնազբոս ինքնավստահությամբ լրացնում է բոլոր բացականերին՝ բռի ու անտակտ, հայհոյող ու վայրենի: Ներողություն Միհրան Պողոսյանը չի հայհոյում, բայց լավ կլիներ աներ դա՝ հազարավոր բառերի փոխարեն, որոնք քար են ծակում:Այն, որ ԴԱՀԿ նախկին ղեկավարի մոտ ամենալավը <<կրուտիտն>> է ստացվում, դրանում վաղուց համոզվել ենք բոլորս: Երբ ինչ-որ բանի հետ նա կապ է ունենում, հետո հանկարծ պարզվում է, որ ոչ մի կապ չունի: Այդպես շատ անգամ է պատահել: Դիցուք օֆշորային սկանդալն էր, երբ Քեթրինի Միհրանը նախ հատուցեց իր պաշտոնով, իսկ հետո մաքուր եկավ այդ կեղտոտ ջրից: Պողոսյանը այդ հաղթաթուղթը կիրառեց նաեւ դրանից հետո, երվ նորընտիր վարչապետ Կարեն Կարապետյանը բանանային արշավը նոր էր սանձազերծել ու խոստանում էր, թե ցանկացածը կարող է բանան ներկրել: Միհրան Պողոսյանը հենց այդ շրջանում համարձակվեց պնդել, թե բացարձակապես ոչ մի առնչություն չունի ցիտրուսային մրգեր Հայաստան ներկրող «Քեթրին» ընկերության հետ: Ու այս ամենից հետո օրենսդիր բարձր մարմնում հայտնվելով, Միհրան Պողոսյանը, բնականաբար, պետք է ավելին ոգեւորվեր, քանզի իշխանությունն ընդունում է իր անմեղությունը ու նրան դարձնում պառլամենտական երկրի որոշում կայացնող կարեւորագույն մարմնի անդամ: Ոգեւորվեր այն աստիճան, որ անցներ հարձակման իրեն փիս ներկայացրած լրագրողների դեմ: Միհրան Պողոսյանը՝ խորհրդարանում լրագրողներին մեղադրել է, որ վերջիններիս պատճառով մարդիկ արտագաղթում են Հայաստանից: «Ձեր մոտեցումները և ինտրիգային դաշտ ստեղծելը մեկ անձի ավելացնում է, որը մտածում է, որ պետք է թողել ու լքել Հայաստանը»: Սա ասում է մի մարդ, ով երեսուն տարեկանում հասցրել է դառնալ Հայաստանի դոլարային միլիոնատերերից մեկը, սա ասում է Հայաստանում բանանի ներկրման արքան, որի հետ խնդիր է ունենում ցանկացած մեկը, ում մտքով կանցնի բանան ներկրել: Սա ասում է մի մարդ, ով միլոնները է ի պահ տվել օֆշորային ընկերությունում, իսկ այդ միլիոնները բոլորիս է հայտնի, թե ինչպես են ձեռք բերվել: Օֆշորային գեներալը 40 տարեկան է, որից 15 տարին նա եղել է տարբեր պետական կառույցների աշխատակից և պաշտոնյա, հասկանալի է, որ պետական ծառայողի ստացած աշխատավարձով նա չէր կարող միլոններ կուտակել, օրինակ 2016-ի հայտարարագրում նա 26 միլիոն դրամ, 250 հազար դոլար և 12 հազար եվրո դրամական միջոցներ ուներ: ԴԱՀԿ պետի պաշտոնում նրա մեկ տարվա աշխատավարձը կազմել է 4 միլիոն 150 հազար դրամ: Իսկ մնացած եկամուտները նա հայտարարագրել է որպես վարձակալությունից ստացված եկամուտ:Իհարկե, սա նրա ունեցվածքի չնչին մասնաբաժինն է եւ պարզ է, որ նա այդ ամենին հասել է Սերժ Սարգսյանի բարձր հովանավորչությամբ եւ պաշտոնական դիրքի չարաշահումով:Հազարավոր մարդիկ տեսնում են այս ամենը, հասկանում, որ արդարություն չկա և արտագաղթում են: Եվ, ուրեմն, ո՞վ է մեղավոր արտագաղթի համար լրագրողները, թե Միհրանները: Այնպես որ իշխանությունները լավ կանեն Միհրան Պողոսյանին մի պաշտոն տան, փակեն մի աշխատասենյակում, հետ քաշեն մարդամեջից, քանի որ ամեն առիթով նա կարող է այսպիսի հայտարարություններ շաղ տալ: Ի տարբերություն Միհրան Պողոսյանի մեկ ուրիշ ծայրահեղություն է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով փորձանք է ման գալիս, որ իրեն գցի մեջը: Երկար դեգերումներից հետո գործազուրկի կարգավիճակից ազատված Սարգսյանը այնքան է ոգեւորվել, որ ստանձնեց իր հաջորդի՝ Վովա Գասպարյանի պաշտպանության գործը, խոսելով Զարուհի Փոստանջյանի ու նրա դստեր նկատմամբ կիրառված բռնության դեպքի վերաբերյալ մասին նա ասում է.«Ես այդ երևույթի մեջ ավելի շատ սադրանք եմ տեսնում: Բնականաբար, տեսարանն այնպիսին էր, որ բռնություն, չգիտեմ ինչ, բան, բայց այդպես մի նայեք: Եթե կինը 10-20 անգամ դիմելուց հետո որևիցե կերպ չի արձագանքում և անպայման պահանջում է այն, ինչն օրենքով սահմանաված կարգով պահանջելու իրավունք չունի… Դա իրավապահ մարմինների գործառույթում է մարդու բնակարան, օֆիս, ինչու չէ` ընտրական շտաբ մտնել և խուզարկության տիպի մի բան կատարել»: Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am