Էրդողանը չընկալեց՝ «կրակի վրա յուղ չլցնելու» Պուտինի ուղերձը. Հետևանքները ծանր են լինելու

ԵՄ-ն ազդեցություն չունի Էրդողանի վրա

Դաշնության խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը սոցցանցերում հայտարարել է, որ Եվրամիությունն այժմ ազդեցություն չունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության վրա:
Նա նշել է, որ Բրյուսելի ողջ ազդեցությունը պահպանվում էր Եվրամիություն՝ Թուրքիայի անդամակցության հեռանկարի վրա, բայց այժմ այն այլևս չկա: «Այսօր ԵՄ-ն ավելի հավանական է, որ դիմակայի Էրդողանին, քան ազդի նրա վրա: Այո, Բրյուսելը ժամանակ չունի Թուրքիայի համար. կորոնավիրուս, միասնության թուլացում, միգրանտներ, որոնք կտրում են ֆրանսիացիների գլուխները և հարձակվում գերմանացիների վրա ... Բացի այդ, ԵՄ-ն վաղուց դադարել է նշանակալի դեր ունենալ Մերձավոր Արևելքում: Եվ Էրդողանը դա ավելի լավ է տեսնում, քան մյուսները», - գրել է նա: Ավելի վաղ Պուշկովը հայտարարել էր, որ անիմաստ է ակնկալել, որ Էրդողանն իրեն պահի որպես հավատարիմ դաշնակից, քանի որ նա այդպիսին չէ Ռուսաստանի համար:

ՌԴ-ում հստակ գիտակցում են, որ այլև որևէ մեկը չի կարող է Թուրքիայի վրա ազդեցությունից, բացառությամբ Մոսկվայի: Բայց Մոսկվայում էլ՝ չեն ցանկանում: Առայժմ սպասում են...

Այս օրերին ռուսական մեդիադաշտը ողողված է Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով քննարկումներով, հստակ ընդգծվում է, որ Թուրքիային չպետք է թույլ տալ, որպեսզի նա հետխորհրդային տարածքում իրեն ազատություն զգա, քանի որ դա կարող է վատ հետևանքներ ունենալ: Չէ՞ որ հետխորհրդային տարածքը՝ դա Ռուսաստանի ազդեցության տարածքն է, և այս առումով, նույնիսկ արևմտյան փորձագետների համար անհասկանալի էր, որ Ռուսաստանը թույլ տվեց Էրդողանին այսքան օր աշխուժանալ Արցախում:

Այդ միտքը կարմիր գծով բոլոր ռուսաստանյան վերլուծություններում ու քննարկումներում գերակայում է, սակայն չկա բացատրություն, թե ինչու՞ է Պուտինը հապաղում: Կան ենթադրություններ, որ Ռուսաստանն այժմ թուլացած է, արևմուտքի ճնշումները ՌԴ-ի ուղղությամբ ուժեղ են, այս պայմաններում Պուտինը չի ցանկանում դիմադրության մի ճակատ էլ Թուրքիայի հետ բացել:

Բայց մյուս կողմից՝ պարզ է, որ միակ պետությունը, որը Թուրքիային կարող է զսպել՝ միայն Ռուսաստանն է:

Ռուս-թուրքական միջնորդավորված պայքար՝ ի վնաս բոլորի

«Լեռնային Ղարաբաղում ցանկացած ռազմական սայթաքում կարող է հանգեցնել հետևանքների, որոնք դուրս կգան Կովկասի սահմաններից», - «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության կայքում հրապարակած իր հոդվածում պնդում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ամերիկացի Քերի Քավանոն:
«Նախագահ Ալիևը պետք է հասկանա, որ ռազմական գործողությունները, որոնք, ըստ ամենայնի, կարող են երկրի ներսում որոշակի կարճաժամկետ քաղաքական միավորներ պարգևել իրեն, չեն հանգեցնի ո՛չ հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույցի հրապարակմանը, ո՛չ ներողությունների, առավել ևս՝ խաղաղության», - ըստ «Ազատության»՝ նշում է ամերիկացի դիվանագետը։

«Բանակցությունների սկզբից էլ պարզ էր, որ Լեռնային Ղարաբաղից զորքերի դուրսբերումը չի կարող տեղի ունենալ առանց տեղի հայ բնակչության անվտանգության և ապահովության՝ բանակցությունների միջոցով ձեռք բերված նախապայմանների, ինչպես նաև տարածաշրջանի ապագա քաղաքական կարգավիճակի հստակեցման», - պնդում է Մինսկի խմբի նախկին համանախագահը։

Քերի Քավանոյի համոզմամբ՝ այսօրվա պատերազմը զգալիորեն տարբերվում է հակամարտության նախորդ փուլերից՝ նախևառաջ արտաքին միջամտությունների պատճառով։ «Ադրբեջանը, Թուրքիայի հաստատակամ աջակցությամբ, ձեռնամուխ է եղել խնդրի ռազմական լուծմանը՝ անտեսելով պատերազմական գործողությունները դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կոչերը», - նշում է ամերիկացի դիվանագետը:

Քավանոն հիշեցնում է նաև, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է։ Դա սակայն, ըստ ամերիկացի դիվանագետի, չի նշանակում, որ ղարաբաղյան նոր պատերազմը կարող է թուրք-ռուսական հակամարտության հանգեցնել։ Քավանոյի կարծիքով՝ ավելի մեծ է հավանականությունը, որ «ինչպես և Սիրիայում, Եվրոպայի այս անկյունում ևս կարող է ռուս-թուրքական միջնորդավորված պայքար ծավալվել՝ վնասելով բոլորին»։

Քերի Քավանոյի գնահատմամբ, երկու կողմն էլ բավականաչափ ժամանակակից զենքեր ունեն, որոնց կիրառումը «կարող է մարդկային տառապանքների, բայց ոչ պատերազմական հաղթանակների հանգեցնել»։

Ինչպես է ընդունում Մոսկվայի լռությունը Էրդողանն

«Էրդողանն անում է այն, ինչի տակից կարող է դուրս գալ», - պնդում է Bloomberg-ի մեկնաբանը՝ հիշեցնելով, որ թուրքական «Զրո խնդիր հարևանների հետ» ռազմավարությունն այսօր վերածվել է «Բացառապես խնդիրներ» ռազմավարության։
Անդրադառնալով Կովկասում Թուրքիայի ակտիվությանը՝ Bloomberg-ի մեկնաբանը նկատում է. - «Հայ-ադրբեջանական պատերազմը երկրորդ թատերաբեմն է Լիբիայից հետո, որտեղ Էրդողանը խանգարում է Պուտինի նպատակների իրագործմանը։ Ռուսաստանի ղեկավարը համակերպվում էր Էրդողանի գործողություններին՝ նպատակ ունենալով ներսից տարրալուծել ՆԱՏՕ-ն ու խաթարել Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունները»: Մեկնաբանը հիշեցնում է, որ վերջին անգամ երկու ղեկավարները բախվել էին 2015 թվականի աշնանը՝ Սիրիայում ռուսական օդանավի կործանումից հետո։Կովկասյան ճգնաժամի ընթացքում, ըստ Bloomberg-ի հոդվածագրի, Էրդողանը քննադատում է Ռուսաստանի դիրքորոշումը, սակայն զերծ է մնում Պուտինին ուղղված կոշտ որակումներից։

«Առաջին անգամ Թուրքիան խառնվում է մի տարածաշրջանի գործերին, որը Մոսկվան իր ազդեցության գոտին է համարում։ Դրանով են բացատրվում «կրակի վրա յուղ չլցնելու»՝ Անկարային ուղղված ռուսական կոչերը։ Դրանք, սակայն, Պուտինի շուրթերից չեն հնչում և չեն ուղեկցվում պատժամիջոցների սպառնալիքներով։ Մոսկվան հակված չէ կամ առայժմ չի ցանկանում թուրքերին հստակ նախազգուշացում ուղղել», - նշում է հոդվածի հեղինակը՝ արձանագրելով. - «Էրդողանի համար կարմիր լույսի բացակայությունը կանաչ լույս է նշանակում։ Մոսկվայի լռությունը նա ընկալում է որպես իր ծրագրերն իրագործելու թույլտվություն»։

Մինչդեռ իրականում, Էրդողանը չընկալեց՝ «կրակի վրա յուղ չլցնելու» Պուտինի ուղերձը: Իսկ դա նշանակում է, որ հետևանքները Թուրքիայի համար ծանր են լինելու:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10478 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am