Սիցիլիական մաֆիայի պարագլուխը սպանվել է
Տեղական ԶԼՄ-ների հաղչոդմամբ, Պալերմոյի կենտրոնում սպանվել է սիցիլիական մաֆիայի պարագլուխներից մեկը՝ 67-ամյա Ջուզեպե Դաինոտին:Երկու դիպուկահար կրակել են Դաինոտիի գլխին: Կրակոցները հնչել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 08.00-ին, երբ Դաինոտին հեծանիվ է քշել: Նրա դին հայտնաբերել է տեղի բնակիչներից մեկը, երբ երեխաներին դպրոց է ուղեկցել,պատմել են ականատեսները:
