Վրիժառուները, Մարիամ Փաշինյանը սպառնում է

Երկիրը նռռում է 19-20 տարեկան երեխաների մահվան ցավից խենթացող մայրերի ողբից, պատերազմ կոչվող այս արհավիրքի վերջը կարծես չի երեւում, սակայն իշխանական որոշ շրջանակներ արդեն հաշիվ մաքրելով են զբաղված, ում հետ, հանուն ինչի, արդեն պարզ է, մարդիկ 20 օրից ավել չեն զբաղվել սիրելի զբաղմունքով, քաղաքական հակառակորդներին չեն փռել ասֆալտին, ծեփել պատերին: Իսկ հիմա, հասկանում են, որ գալու է նաեւ քարերը հավաքելու ժամանակը ու ստիպված են լինելու հասարակության աչքերին ուղիղ նայելով ասել՝ ինչու եւ ինչպես հասանք այս պատերազմին, որտեղ էր մեր բացթողումը, որտեղ վրիպեցինք եւ ստանձնում ենք արդյոք անմեղ զոհերի մահվան պատասխանատվություն: Այս պատճառով էլ իշխանական շրջանակներում ակնհայտ անհանգստություններ են, խլրտոցներ: Մարտի են դուրս ելել տիկնայք փափկասուն, իսկ տղամարդիկ այդքան դուխ չուեն դուրս գալ իրենց թաքստոցներից, նրանք սեփական բունկերներում ապահովագրել են իրենց այս դաժան մարտերից:

Վերջին օրերին քաղաքական այլախոհներին ուղղված սպառնալիքներով աչքի ընկավ Իմ Քայլի պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, ում կենսագրության առաջին իսկ տողը թերեւս գրվել է 2018 թվականի ապրիլյան օրերին՝ ասֆալտի վրա պառկելու օրերին, բայց արիուտես տիկինն իրեն այնքան կարեւորված է զգում, որ թույլ է տալիս վիրավորել լրագրողներին, այլախոհներին, թե սպասեք, պատերազմից հետո դուք ձեր հալը կտեսնեք:
Մոլագարության հասնող վրեժխնդրության ծարավը կա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի թիմում, այլեւ սեփական ընտանիքում: Փաշինյանի գերակտիվ դուստրը՝ Մարիամ Փաշինյանն էլ հետեւյալ գրառմամբ է հանդես եկել՝ <<Մենք կհաղթենք այս պատերազմը և երբեք չենք մոռանա այն մարդկանց, որոնք աջակցել են մեզ և այն մարդկանց, որոնք չարեցին դա>>:
Փաստորեն մինչ ողջ ազգը սպասում է պատերազմի ավարտին, որպեսզի բացատրություններ պահանջի այս աղջկա հայրիկից եւ նրա թիմից ու հասկանա, թե այդ ինչպես ու երբ պարտվեցինք դիվանագիտական ճակատում, որ հասանք պատերազմի, մինչ սպասում է, որ հարցնի՝ իսկ ուր մնաց կիրթ Ալիեւն ու վերջինիս հետ շփման արդյունքում ստացած տպավորությունները, իբր Ալիեն ուզում է կարգավորել հարցը, վարչապետի դուստրը առաջ է ընկնում եւ անթաքույց սպառնում բոլոր նրանց, ովքեր չեն օգնել այս պատերազմի ընթացքում: Ու թող վաղը լոլոներ չկարդան, թե խոսքն արտաքին լսարանին էր ուղղված, պարզից էլ պարզ է, որ այն ներքին սպառման համար է: Իհարկե, դժ պատերազմի այս օրերին չկա այնպիսի մարդ, որ իր ներածին չափով օգնություն չցուցաբերի, բայց նավսյակի Մարիամիկը <<ստրախ է գանյատ>> անում, որ վաղը ոչ մի մուկ եւ ձուլ չպլստա:

Անի Սահակյան

դիտվել է 23177 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am