Սերժ Սարգսյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին․ նա փակագծեր է բացել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին։ Երրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է հարցազրույցը, որտեղ նա անդրադարձել է պատերազմին և բանակցային գործընթացին։Սերժ Սարգսյանը բացել է որոշակի փակագծեր բանակցային գործընթացի մասին նշելով, որ Ալիևի հետ ուղիղ բանակցությունները կոպիտ սխալ են շատ պարզ պատճառով` Ադրբեջանը երբեք չի համաձայնվի ԼՂ անկախությանը, և ընդհանրապես միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ինքնորոշման իրավունքի իրացումը տեղի է ունենում միջնորդների կողմից որոշակի պարտադրանքի միջոցով: <<Եվ պատահակն չէ, որ 2016թ. լայնածավալ ռազմական գործողություններից ամիսներ հետո` հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահը իր կառավարության նիստում հայտարարեց (խոստովանեց), որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը: Ես գտնում եմ, որ բանակցային գործընթացի վերը նշված մոտեցումները անկյունաքարային են, և նաև հենց այս պատճառով երկու ժամկետ նախագահական լիազորությունների ավարտից հետո համաձայնվեցի ընտրվել ՀՀ վարչապետ, որովհետև համոզված էի, որ գլխավոր բանակցողների փոփոխությունը բերելու էր աղետալի հետևանքների: Շարունակականությունը կենսական նշանակություն ուներ>>,- ասել է էքսնախագահը:
Օրերս Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, թե 2011 թվականին Կազանում սպառվել էր Արցախի հարցը փոխզիջումներով՝ բանակցային գործընթացով լուծելու հնարավորությունը։ Սերժ Սարգսյանն հայտարարել է, որ ինքն համամիտ չէ, թե Կազանում բանակցային գործընթացը սպառվել էր, թեպետ կազանյան գործընթացը, ինչպես հայտնի է, վիժեցվել էր Ադրբեջանի կողմից․ <<Տարիներ շարունակվող, ինչպես առաջընթաց, այնպես էլ հետընթաց արձանագրած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են փաթեթային լուծմանը 2011թ․ հունիսին. Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահները իրենց գոհանակությունն արտահայտեցին շրջադարձային առաջընթացի վերաբերյալ: Ռուսաստանը հանդես եկավ հանրային հայտարարությամբ, և Ադրբեջանի նախագահն ու ես հրավիրվեցինք Կազան՝ ձեռք բերված համաձայնությունը հաստատելու նպատակով: Երբ բոլորս նույն հարկի տակ էինք, Ալիևը մի թուղթ հանեց գրպանից՝ տասնյակից ավելի էական փոփոխություններով։ Այդ բոլոր դրույթները ամիսներ շարունակ քննարկվել էին կողմերի միջև բանակցությունների ընթացքում և մանրակրկտորեն պարզաբանված կամ հեռացված էին պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթում: Բոլորը ցնցված էին, և չնայած միջնորդների հիասթափությանը՝ Ալիևը հայտարարեց, որ չի տալու իր համաձայնությունը փաստաթղթին: Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը: Այո, 2016-ին Ալիևը խախտեց զինադադարը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Մենք խիզախորեն պաշտպանվեցինք, չկորցրեցինք որևէ բնակավայր, և Ալիևը ստիպված էր վերահաստատելու 1994թ. Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից կնքված զինադադարը: Այնուհետև, ռազմական գործողություններից շաբաթներ հետո, Վիեննայում և Սանկտ Պետեբուրգում Մինսկի խմբի համանախագհները որոշեցին հարգել 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները. Եվ չնայած Ալիևը դժվարությամբ էր համաձայնվում դրան, մենք բանակցությունները շարունակում էինք միջնորդների` Մինսկի խմբի համանախագահների միջոցով>>,- ասել է նա։
Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ իքնը Արցախի հարցի բանակցությունները սկսել է նոր զրոյական կետից։ Հիմա արդեն վսըահաբար կարելի է փաստել, որ Փաշինյանի զրոյական կետը բանակցություններն իսպառ փակուղի տարավ, ավելին հագեցրեց մահաբեր ու կործանարար պատերազմի։
Ընդ որում հիմա արդեն դժվար է ասել, թե որքանով է հաջողվելու հայկական կողմին Մոսկվայում առաջիկայում սպասվող Ալիև-Փաշինյան հանդիպման ժամանակ հասնել բանակցությունների նախափաշինյանական փուլին։ Վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինտեսիվ կերպով հանդիպումներ է ունենում արտախորհրդանական ուժերի հետ՝ Արցախի հարցի քննարկման նպատակով։ Նա Արցախի խնդրի կարգավորման հարցը քննարկել է նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ։ Ըստ էության Փաշինյանն ուզում է ստանալ նրանց համաձայնությունը՝ Արցախյան հարցի բանակցություններում որոշակի կարգավորման տարբերակի շուրջ։ Թե ինչ տարբերակի մասին է խոսքը՝ չի հրապարակվել։ Սակայն հայտնի է, որ արտախորհրդարանական ուժերից որևէ մեկն առայժմ չի հայտարարել, թե կիսում է Փաշինյանի ներկայացրած տարբերակը։ Նման հայտարարություն չեն արել նաև խորհրդարանական ուժերը՝ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն։ Իսկ ՀՀԿ-ն, ումից Փաշինյանը ժառանգել է իշխանությունը, հայտարարել է, թե իրենք կողմ են բացառապես Արցախի հարցի լուծման փաթեթային տարբերակին և Արցախն երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը վերջեիս ներկայացրեց լուծման փուլային տարբերկ, որը բացարձակ ձեռնտու չէ հայկական կողմին՝ 5 տարածքի վերադարձ, հետագայում քննարկել 2 տարածքի վերադարձի հարցը՝ Արցախի կարգավիճակի հստակեցումից հետո։Սա փուլային լուծումն է, որը մերժելի է և հակահայ բոլոր առումներով։ Փաստացի առաջին փուլում, ըստ լավրովյան պլանի, մենք կարող ենք կորցնել 5 շրջանը ոչնչի դիմաց, որովհետև խաղաղության դիմաց տարածք զիջելը հիմնավոր փաստարկ չէ, քանի որ Ադրբեջանն երբեք հավատարիմ չի եղել չկրակելու պայմանավորվածությանը։ Մինչդեռ նախկինում հնարավոր էր եղել հասնել նրան, որ հայկական կողմի զիջումն արվելու էր կարգավիճակի դիմաց՝ փաթեթային լուծման տարբերակով։
Թե ինչ տարբերակի շուրջ համաձայնություն կլինի, իհարկե մեծապես կախված կլինի նաև պատերազմի ելքից, ինչու չե նաև Կրեմլի՝ հարցի նկատմամբ ունեցած մոտեցումից։ Ռազմի դաշտում իրադրությունը փոխվում է շատ արագ ու դինամիկ։ Մենք տևական նահանջից հետո հարավային ճակատում սկսել ենք առաջախաղացում ունենալ՝ անցնելով հակահարձակման։ Մեր հերոսական բանակը վստահաբար իր խնդիրը կլուծի փայլուն կերպով, մնում է որ բանակցային սեղանի շուրջ նստողը կոստյումավորը արժանի լինել մարտի դաշտում հողն արյամբ պահող զինվորականին։


Հայկ Դավթյան

դիտվել է 25254 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am