Մոսկվան սպասում է, որ Հայաստանը խնդրի՝ ՌԴ-ից հնչեց պաշտոնապես

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ քննարկեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վասիլի Նեբենզյան, ով նախագահել է նիստը, հայտնել է, որ դռնփակ քննարկումների մասնակիցները կարևորել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը հսկելու անհրաժեշտությունը:

«Հիմա պետք է ապահովել հրադադարի կատարումը, դա է ամենահրատապը, քանի որ համապատասխան համաձայնությունը կայացվել է, սակայն չի իրագործվել», - ասել է ռուսաստանցի դիվանագետը: Նրա խոսքով, գլխավոր հարցը հրադադարի որոշումը կատարելու վերահսկողությունն է, այն խորհրդակցությունների ընթացքում, իհարկե, քննարկվել է: «Անվտանգության խորհուրդը բավական միակարծիք էր մոտեցումների վերաբերյալ», ասել է Նեբենզյան:

Միաժամանակ նա հայտնել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի հատուկ մանդատ: «Դա արագ գործընթաց չէ, կա հաղորդագրություն այն մասին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ քննարկել է այն հարցը, թե ինչպես հնարավոր կլիներ իրականացնել վերահսկողությունը», - ասել է Նեբենզյան:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը չի բացառել, որ վերահսկողության խնդիրը կարող է ստանձնել ԵԱՀԿ-ն, առավել ևս, որ հենց այդ կառույցն է առաջ տանում կարգավորման գործընթացը: «Թե ով և ինչ կարգավիճակում այնտեղ կլինի՝ դա հարց է, որը դեռ քննարկվում է», - ասել է Նեբենզյան:

Երեկ ստացվել է հաղորդագրություն այն մասին, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն գալիք ուրբաթ օրը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, ապա Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք տեղի կունենա հանդիպում եռակողմ ձևաչափով: Թե ամերիկյան նախաձեռնությամբ հրադադարը քանի րոպե կտևի՝ պարզ չէ:

Պարզ է մի բան, որ դեռ ոչինչ պարզ չէ: Միջնորդ պետությունները՝ Ռուսաստանի գլխավորությամբ աշխատում են, որպեսզի կրակը դադարեցնեն, սակայն անօգուտ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը երեկ տված հարցազրույցներում ասել են, որ պատրաստ են հանդիպել և բանակցել Մոսկվայում, սակայն հնարավոր հանդիպման հստակ օրը դեռ չի հայտարարվել: Այսինքն, այս առումով էլ՝ ոչինչ պարզ չէ:

Մյուս կողմից ՌԴ արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կհամաձայնեցնեն Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմը: «Մոսկվան շփումների մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ այդ հարցի շուրջ», նշել հայտարարել է Սերգեյ Լավրովը։

«Այժմ ամենակարևորը, որը, թերևս, մեծ ջանքեր չի պահանջում, ռազմական հռետորաբանության դադարեցումն է՝ ոչ միայն կողմերի միջև, այլև՝ միջազգային դերակատարների։ Երկրորդ՝ ծայրաստիճան անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, հարվածները քաղաքացիական բնակավայրերի վրա, ինչը արտացոլված է և՛ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ, և՛ Մոսկովյան փաստաթղթում, որը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարը համաձայնեցրել էին մեր աջակցությամբ հոկտեմբերի 10-ին, և՛ երեկ համաձայնեցված փաստաթղթում», - ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

«Դրա վրա մենք ակտիվ աշխատում ենք, նախ և առաջ՝ մեր Պաշտպանության նախարարությունը՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում այդպիսի մեխանիզմը կհամաձայնեցվի», - ասել է նա։

Լավրովը միաժամանակ ընդգծել է՝ հրադադարից բացի անհրաժեշտ է նաև էականորեն արագացնել ջանքերը խնդրի քաղաքական կարգավորման շուրջ։ «Կան մանրամասն, համապարփակ նախագծեր, որոնք ԵԱՀԿ ՄԽ-ի երկրները պատրաստել, քննարկել են կողմերի հետ։ Այդ փաստաթղթերը, կարծում եմ, ներառում են բոլոր հարցերի պատասխանները», ասել է Լավրովը, հավելելով. - «Մենք այժմ պետք է հորդորենք կողմերին համաձայնության գալ առանցքային դրույթների շուրջ, ինչը թույլ կտա կայունացնել իրավիճակը արդեն երկարատև կտրվածքով, բացել հեռահաղորդակցության ուղիները, տնտեսական, տրանսպորտային կապերը և ապահովել թե՛ Ղարաբաղի հուսալի անվտանգությունը, թե՛ այստեղ ընկած այլ տարածքների»։

Ռուսական ջանքերին համահունչ, այն բանից հետո, երբ երեկ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություն իրականացնել՝ այսօր Մոսկվայից պաշտոնական դիրքորոշում հնչեց: Մինչ այժմ ռուս քաղաքական գործիչների, մեկնաբանների ու փորձագետների մակարդակով էին անընդմեջ ասում՝ բայց Հայաստանը պաշտոնապես չի դիմել... Հիմա պաշտոնական Մոսկվայից նույն բանը պաշտոնապես էլ կրկնեցին:

ՌԴ Դաշնության խորհուրդը նշել է Լեռնային Ղարաբաղում ռուսական հակաահաբեկչական գործողության պայմանը: Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովն ասել է՝ Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին՝ կապված հակամարտությանը սիրիական գրոհայինների ենթադրյալ մասնակցության հետ: Ապա՝ Կոսաչովը հավելել է, որ պետք է գնահատել նաև այն վտանգը և ռիսկերը, որոնք առաջանում են նման գործողության հետ կապված: Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ որևէ կանխատեսում անելը դեռ վաղ է:

Այսինքն՝ Մոսկվան շարունակում է սպասել...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 19468 անգամ
Լրահոս
Դուք թքելու մասին մի՛ խոսեք․ այդ գործը թողեք Ալեն Սիմոնյանին․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ․ Արտակ Զաքարյան Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am