Թուրքմենստանի փոխվարչապետն ինքնասպան է եղել
Աշխաբադում ինքնասպան է եղել Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Բաթիր Էրեշովը: Նա ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով: Փոխվարչապետն զբաղվել է արդյունաբերական հարցերով: Ենթադրվում է, որ նա եղել է քրեական գործերից մեկի ֆիգուրանտ, որը հարուցվել է Թուրքմենստանում ծավալված հակակոռուպցիոն արշավի ընթացքում:
