Ադրբեջանցին ահաբեկչություն է ծրագրել Էրդողանի դեմ
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ»ըԱդրբեջանցու հետ համագործակցող ԻՊ զինյալները ցանկացել են ահաբեկչություն իրականացնել Թուրքիայի իշխող կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ընտրվել է քաղաքական ուժի նախագահ: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ»ը, այս մասին հայտնել է Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջան: Աակայն ոստիկանությունը չեզոքացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամի, ովքեր Թուրքիայի մայրաքաղաքում հարձակում են նախապատրաստել: Ինչպես նշվում է՝ ԻՊ անդամների թիրախային կետերից մեկը եղել է մայիսի 21-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարը:
