Արմեն Դարբինյանի տխուր հեւհեւոցը

Արտախորհրդարանական մեկ տասնյակից ավել կուսակցություններ երկու օր առաջ հանդես եկան կառավարությանն ուղղված հայտարարությամբ, որով պահանջում են Հայաստանի կառավարությունից հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին։ Այդ մարմնինը պետք է ունենա որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություն։
Բացի այդ պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար կառավարությունից պահանջում են ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:

Արտախորհրդարանականների հայտարարությունից անմիջապես հետո գործի դրվեց իշխանական ագիտպոլը, մեկը հայտարարեց, թե այսպիսով պետական հեղաշրջման փորձ է արվում, երկրորդը հայտարարեց, թե օրենքից դուրս առաջարկ է արվում, իսկ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը իշխանություններին քծնելու նոր ռեկորդ սահմանեց:

Նա թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. <>:

Իհարկե, կարելի է ըմբռնումով մոտենալ Դարբինյանի սթափ ինքնագնահատականին առ այն, որ ինքը դժվար թե կարողանա օգուտ տալ այն էլ պատերազմական իրավիճակում, սակայն հայտարարել, թե երկիրն ունի պատասխանատու ղեկավար, որը պետք է ինքնուրույն որոշում կայացնի՝ ում է ուզում լսել, ում ոչ, առնվազն էժանագին սոփեստություն է: Պատերազմի ժամանակ եւ այն էլ՝ մեր օրերի նոր սերնդի պատերազմի պարագայում երբեք հավելյալ ուժերը չեն խանգարում, կամ ինչպես հին ժողովրդական խոսքն է ասում՝ մեկ գլուխը լավ է, երկուսն ավելի լավ է: Բայց քանի որ այս մարդն իր առջեւ իշխանություններին անմնացորդ քծնելու նպատակ է դրել, անշեղորեն կյանքի է կոչում այդ նպատակը՝ երբեմն-երբեմն մոռանալով անցյալը, անգամ այն դրվագը, թե ինչպես էր ողջունում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ վարչապետ դառնալու որոշումը:
Անշուշտ, տեղ-տեղ խաբս է տալիս եւ անշառ հարցերում քննադատում իշխանություններին՝ թերեւս այն հաշվարկով, որ փրկի դեմքը վերջնական խայտառակությունից, լիբերալի իր դիմակը դեռ երկար կրելու հնարավորություն ունենա, բայց մեծ հաշվով գործ ունենք մի մարդու հետ, ով կրնկակոխ հետեւում է վարչապետին եւ զբաղվում նրան փիառով, նա մարդ է, ով սեռափոխված Մել Դալուզյանին հրապարակային պաշտպանություն է հայտնել՝ երկրորդելով Նիկոլ Փաշինյանին: Ուստի ճիշտ կլինի նախապես իր բացարկի համար շնորհակալություն հայտնել պարոն Դարբինյանին

Անի Սահակյան

դիտվել է 5388 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am