Ինչպես կպատժի իշխանությունը իր պատգամավորին

Այն, որ Իմ Քայլի պատգամավոր Քրիստինե Պողոսյանը պետք է իր պատիժը ստանա պատերազմական այս օրերին դրսեւորած պահվածքի համար, դրանում կասկած չկա: Առնվազն մանդատից զրկվելու տեսքով, որը թեեւ կարծում ենք, որ սույն անհայտ ծագման պատգամավորուհու համար ամենադաժան պատիժն է լինելու, քանզի հենց այդ մանդատի շնորհիվ է, որ ինքն ու իր նմանները կարողանում են ափեռ-ցփեռ բերանները բացել: Պատերազմի օրերին խառնակչությամբ ու քայքայիչ գործողությամբ զբաղվել, որը հավասար է նաեւ պետական դավաճանությա ն:
Սեպտեմբերի 27-ից Հայաստանում ռազմական դրություն է հայտարարվել, որի կարեւոր կետերից մեկն էլ խոսքի ազատության սահմանափակմանը վերաբերող դրույթն է: Ըստ այդմ՝ արգելվում է հայտարարություններ, ելույթներ եւ հրապարակումներ ունենալ, որոնք ի թիվս այլ բաների, պառակտիչ, քայքայիչ նշանակություն կունենան, կխաթարեն ազգի միասնականությունն ու համախմբվածությունը եւ մեզ կզրկի հաղթանակից: Քանզի հաղթանակի գրավականը հենց միասնականոթյան մեջ է: Առաջին իսկ օրվանից գրեթե բոլորը՝ լրատվամիջոցներն ու ընդդիմությունը, ընդունեցին խաղի այդ կանոնները: Որքան էլ հատկապես ծանր էր լրատվամիջոցների աշխատանքը՝ հաղորդել միայն պաշտոնական տեղեկատվություն, ոչ մի վերլուծություն, ոչ մի կարծիք, նույնիսկ փաստերի համադրում, քանզի ըստ այդ սահմանափակումների՝ անքննելի են պաշտոնյաների հայտարարությունները:
Սակայն առաջին իսկ օրվանից իշխանականների ու իշխանականների մի խմբակ պարբերաբար հանդես են գալիս ցինիկ ելույթներով եւ գրառումներով, ոմանք դավաճաններ են հայտնաբերում, մյուսները հիշում նախկիններին ու նրանց թողած վատ ժառանգությունը, երրորդներն էլ համեմատականներ տանում ապրիլյան պատերազմի հետ եւ այսպես շարունակ, բայց կա մեկը, ով բացահայտ սպառնում է՝ տողատակերում ասում, որ պատերազմից հետո ոչնչացնելու են քաղաքական օպոնենտներին: Եւ այդ մեկը Քրիստինե Պողոսյանն է, ով առաջին անգամ մոտ տասն օր առաջ բախվելուվ Հինգերորդ ալիքի լրագրողի հետ սպառնաց հարցերը լուծել պատերազմից հետո, իսկ հիմա նա մատ է թափ տալիս , հասկանալի է՝ ում գլխին.<<Ոչ մի քաղաքական գրառում չեմ արել այս 20 օրվա ընթացքում և չեմ անելու, #Հաղթելուենք , դուք միայն սպասեք դրանից հետո ձեր վիճակին, սուս սպասեք տականքներ>> գրել է այս պատգամավորուհին:
Հասկանալ է, որ սա այս պատգամավորի անձնական տեսակետը չէ, դժվար թե իր նմանները անձնական տեսակետ ունենան, նա ընդամենը արտացոլել է իր թիմում առկա տրամադրությունները: Փաստորեն մինչ ոմանք անկախ քաղաքական տարաձայնությունների առաջնագծում կենաց –մահու կռիվ են տալիս հանուն հայրենիքի, սա զբաղված է պառակտիչ գործունեությամբ: Հիմա եկեք ծուռը նստենք, ճիշտը խոսենք, եթե իշխանությունը բացահայտ ասում է՝ դուք պատերազմից հետո ձեր հալը կտենաք, որ մի քաղաքական հակակորդը ռիսկ կանի իր մասնակցությունը ցուցաբերել այս պատերազմին, թեկուզ խորհուրդներ տալու տեսքով՝ իմանալով, որ վաղը կարող է իր օգնությունը քաղաքական հայաքցների պատճառով իր դեմ շրջվել, անշուշտ՝ քչերը:

Անի Սահակյան

 

դիտվել է 13025 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am