Ռևերանսներ Պուտինին. Երեւանի սուր գնահատականները՝ «խուլ ու համր» արևմուտքին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում բացատրել է՝ ինչու դեռևս չի ներկայացվել ապացույց, որ թուրքական F-16 կործանիչը խոցել է հայկական Սու-25-ը:

«Այդպիսի ներկայացումները չեն արվում լրագրողական կամ հանրային մակարդակում: Եկեք հիշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իսկ ի՞նչ է անում ՆԱՏՕ-ի անդամ երկիրն Ադրբեջանում և ինչո՞ւ է այն պատերազմում Ղարաբաղում: Հարց է՝ ՆԱՏՕ-ն Թուրքիային կանաչ լո՞ւյս է տվել: Կամ ՆԱՏՕ-ի դաշինքը թո՞ւյլ է տվել միության անդամներին օգտագործել սպառազինություն և տեխնոլոգիաներ, որոնք պատկանում են միությանը կամ որոնք ստեղծված են ՆԱՏՕ-ի կողմից երրորդ երկրներում, ներքաշել մարդկանց, որոնք անցել են զորավարժություններ ՆԱՏՕ-ի շրջանակում:

Եթե խոսենք այն F-16-ի մասին, ապա առաջին փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՆԱՏՕ-ի հասցեին: Պետք է պարզաբանումներ ստանալ՝ տվե՞լ է արդյոք միությունը կանաչ լույս Թուրքիային, որ զբաղվի իր ներկայիս գործունեությամբ: Խոսքը ոչ միայն F-16-ի մասին է: Թուրքական «Բայրաքթար» հիմնական դրոնն ամեն օր ինտենսիվ օգտագործվում է ռազմաճակատում, սակայն խաղաղ բնակիչների դեմ: Դա ՆԱՏՕ-ի արտադրանք է, որի առանձին մասերը ստեղծվել են ՆԱՏՕ-ի տարբեր երկրներում»,-նշել է նա:

Այսպես, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ռուսաստանյան պարբերականին տված հարցազրույցում փաստել է, որ Հայաստանը Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարության մակարդակով ՆԱՏՕ-ին հարցեր են ուղղվել։ Մասնավորապես, այն մասին, թե արդյոք դաշինքի ղեկավարությունը համաձայնություն տվել է Լեռնային Ղարաբաղում իր զենքի կիրառման համար:

Արմեն Սարգսյանի հարցազրույցը հրապարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ այսօր ծրագրված փակ քննարկումից առաջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր՝ հոկտեմբերի 19-ին փակ խորհրդակցություններ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդեն անցկացրել էր փակ խորհրդակցություններ` կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ: Սեպտեմբերի 29-ի հանդիպումից հետո Անվտանգության խորհրդի անդամները կոչ էին արել Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների:

ՆԱՏՕ-ական ուժերով Արցախի դեմ պատերազմի մասին ակնարկը, վստահաբար, Արմեն Սարգսյանը պատահական չի արել: Առայժմ, մենք արևմտյան երկրների իշխանություններից լսում ենք զուսպ ու հավասարակշռված կոչեր՝ պատերազմին վերջ տալու ու բանակցությունների սեղանին նստելու մասին:

Չկա որևէ հասցեական քննադատություն Թուրքիայի ու Բաքվի նկատմամբ՝ երկրների առաջնորդների մակարդակով, հստակ ու կոնկրետ, որով կդատապարտեն պատերազմ սանձազերծած Էրդողանի ու Ալիևի քաղաքականությունը, բացառությամբ թերևս, Ֆրանսիայի նախագահի գնահատականները:

Հայաստանի ԱԳ նախարարի մակարդակով ևս պաշտոնական դժգոհություն է հնչել:
Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մնացականյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց նաև Ադրբեջանի կողմից իր իսկ վերահսկողության ներքո հայտնված Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, նվաստացուցիչ վերաբերմունքի և սպանությունների վրա: «ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ, ինչն էլ լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար: Զոհրաբ Մնացականյանը խորը մտահոգություն հայտնեց միջազգային հանրության որոշ դերակատարների դրսևորած ոչ հստակ դիրքորոշման առնչությամբ՝ ընդգծելով, որ նման քաղաքականությունն Ադրբեջանի կողմից դիտարկվում է որպես միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ ուղեկցվող ադրբեջանական ագրեսիայի շարունակման համար թողտվություն», նշվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Որքան էլ հայ հասարակության մեջ հայ-ռուսական ռազմավարական դաշնակից պետությունների հարաբերությունների առումով այս օրերին հարցեր ծագեն՝ այնուամենայնիվ, արևմուտքի «հավասարակշռված» լոյալությունն արդեն անտանելի է: Տարիներ շարունակ Հայաստանին ու Ադրբեջանին ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով խորհուրդներ տվող արևմտյան կառույցներն այսօր խուլ ու համրի դերում են:

Իսկ դա ապացուցում է, որ իրենց «դավանած» սկզբունքները կարևոր են, երբ իրենց է հարկավոր, երբ պետք է ճնշել այս կամ այն իշխանությանը: Երբ խոսքը իրենց է վերաբերում՝ այդ սկզբունքների պահպանումը պահանջելու հարցում նրանք իսկական երկերեսանիության են դրսևորում:

Իսկ պաշտոնական Երևանից արևմտյան կառույցներին նկատմամբ հստակ դժգոհությունը որքան էլ լիովին արդարացված է այս առումով: Սակայն այն կարող է նաև հստակ ռևերանս դառնալ Պուտինի ուղղությամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7666 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am