Կրեմլը սկսել է ուղիղ աշխատել Արցախի հետ


Արցախում կատարվող իրադարձություններին տևական ժամանակ որպես դիտորդ և միջնորդ հետևելու Կրեմլի կարգավիճակը, անկախ պատճառներից, անվերջ շարունակվել չի կարող, որովհետև մեր տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացումն ու հզորացումն, ի հաշիվ Ռուսական կայսրության թուլացման է լինելու: Սա Կրեմլը և Պուտինը հասկանում են բոլորից լավ, առավել ևս, որ Թուրքիայի պահվածքն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական տարածք և սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Սա շատ բաց մարտահրավեր է՚ ուղղված Պուտինին: Այս պահին բախման թատերաբեմը Արցախն է, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ հետագայում ռազմաճակատի աշխարհագրությունը չի փոխվի:
Այսքանով հանդերձ Մոսկվա-Երևան ուղիղ բանակցությունների տեմպը, համենայն դեպքս առաջին դեմքերի մակարդակով, վերջին օրերին նկատելիորեն ընկել է, ավելին դրանք կարծես թե չկան: Վերջին օրերին Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր |Պուտին հեռախոսազրույց անգամ տեղի չի ունեցել (այդ մասին չկա պաշտոնական տեղեկատվություն), էլ չենք խոսում այն մասին, որ արդեն 20 օր շարունակվող պատերազմի պայմաններում Հայաստանի վարչապետն պետք է որ դեմ առ դեմ քննարկում ունեցած լիներ մեր ռազմական գլխավոր գործըներոջ՚ ՌԴ նախագահի հետ: Հանդիպում տեղի չի ունեցել, համենայն դեպս այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Ինչևէ:
Նախօրիեն հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովը հանդիպում է ունեցել Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Քննարկել են ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և երկուստեք ընդգծել տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: «Ծավալված առանձնազրույցում ես իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Միլոնովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար, ինչպես նաև ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության ունեցած կարևոր դերակատարությունը՝ հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում»,- ՖԲ էջում գրել է Արայիկ Հարությունյանը։
Հանդիպման մասին հրապարակում էր կատարել նաև պետդումայի պատգամավորը: Վիտալի Միլոնովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր մենք հանդիպեցինք ԼՂ նախագահ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի հետ։ Այս դժվարին օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են։ Հակամարտության ռազմական լուծումը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից անթույլատրելի է։ Մենք շատ հույս ունենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն կպաշտպանվի ագրեսիայից, եւ ոչ մի թուրքական անօդաչու այլեւս կյանքեր չի խլի։ Ղարաբաղի հողը ԻՊ բարմալեյների ատամների բանը չէ»։
Ավելի ուշ ռուսական պաշտոնական լրատվությունը հայտարարեց, որ Օդային հարված է հասցրել Իդլիբում տեղակայված ահաբեկչական խմբավորումներին, որոնք պետք է տեղափոխվեին Արցախ:
Ռուսաստանը արգելել է իր տարածք մտնել մոտ 68 տոննա թուրքական ապրանք:
ՌԴ-ն զորավարժություններ է սկսել Կասպից ծովում՚ Թևավոր հրթիռներով և ռազմական նավատորմով: Սրանք բոլորն այնուամենայնիվ զսպող նշանակություն ունեն: Օգտագործելով տեռորիստների դեմ պայքարի խաղաքարտը՚ Ռուսաստանը կարծես թե մտադիր է ուղիղ աշխատել Արցախի հետ, քանի որ այս պահին դա է պահանջում նրա կայսերական շահը: Բայց մեզ համար դա ձեռնտու տարբերակ է, որովհետև պատերազմն օր առաջ կանգնեցնելու հարցում ռուսական ներգրավվածությունն այսպես թե այնպես այլընտրանք չունի:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 39744 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am