«Կիքսերն» անթույլատրելի են. ինչը Փաշինյանը չասաց Կիսելյովի մոտ

Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց էին տվել «Россия сегодня» լ/գ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին:
Թե ինչ մտքեր է հնչեցնում Իլհամ Ալիևը՝ գաղտնիք չէ: Նա արդեն գրեթե 3 շաբաթ ներկայացնում է համակարգված ստերի շարան՝ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի մասին: Անգիր արած տեքստերով, որոնց հիմքում հետևյալ գլխավոր մեղադրանքներն են՝ «Հայաստանն է տապալել բանակցությունները», իբր՝ բանակցող կողմն էր, ինչը լկտի սուտ է. միակ կողմը, որը մշտապես հայտնվել է բոլոր պայմանավորվածությունները տապալելու դերում եղել է Ալիևը: Հիշեցնենք, դեռ 1994թ. կնքված զինադադարից հետո ներկայացված կարգավորման բոլոր տարբերակները մերժել է պաշտոնական Բաքուն:

Այժմ Ալիևի կեղծ դիրքորոշումները կրկնելն ու քննարկելը՝ անիմաստ է. նա իրականացնում է իր երկրի համար անհրաժեշտ քարոզչությունը:

Ինչպե՞ս է արձագանքում ադրբեջանական ամենաբարձր մակարդակով 20 օրյա ստին ու կեղծիքին Հայաստանի վարչապետը, որը բաց չի թողնում որևէ լրատվամիջոցի հրավեր:
Ուրեմն, կամ այդ հանդիպումներին պետք է գնալ պատրաստված, կամ ընդհանրապես չգնալ:

Այսօր, ստեղծվել է մի մթնոլորտ, երբ նույնիսկ հայկական ճշմարտության առջև է աշխարհը աչք փակում, նախընտրելով լսել ադրբեջանական սուտը:
Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է կարգավորման գործընթացի վերաբերյալ ունենան հստակ ու չվիճարկվող դիրքորոշում:

Բայց ինչ ենք մենք տեսնում: Ընդամենը մեկ օրինակ Россия сегодня –ի հարցազրույցից: Դմիտրի Կիսելյովը հարցնում է՝ «մենք հաճախ ենք լսում օտարերկրացի վարձկանների և ահաբեկիչների մասին, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից: Ապացույցներ ունե՞ք այդ կապակցությամբ, և արդյոք Հայաստանի կողմից կռվո՞ւմ են օտարերկրացիներ»:
Նիկոլ Փաշինյանը պատասխանում է. «Այդ մասին արդեն ողջ աշխարհն է խոսում: Դա շատ կարևոր նյուանս է և կարևոր է նաև այն պատճառով, որ կօգնի հասկանալ, թե ով և ինչ նկատառումներով է սկսել այս ռազմական գործողությունները: Իհարկե, կան կոնկրետ ապացույցներ, որ Սիրիայից զինյալներ ու ահաբեկիչներ են մասնակցում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում: Այդ վիդեոապացույցներն արդեն հրապարակված են սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում: Եվ հիմա ակնհայտ է, որ Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը: Թուրքիան վարձել է այդ զինյալ-ահաբեկիչներին և տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Եվ Թուրքիայի որոշմամբ և հովանավորությամբ է որոշում կայացվել՝ պատերազմ սկսել, հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ»:

Ուրեմն ռուսական եթերում, որտեղ ամերիկյան ու եվրոպական պարբերականների հրապարակումները համարում են «ոչ այնքան արժանահավատ», արժե՞ որպես ապացույց բերել «վիդեոապացույցները սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում»:

Այդ ո՞ր օրվանից են սոցիալական ցանցերի գրառումները որպես հիմք ընդունվում... Միթե սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներն ավելի ծանրակշիռ են, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների արձանագրումները:
Փաշինյանը չգիտի՞, որ իրեն ուղղված հարցի պատասխանը տրվել է ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով:

Հիշեցնենք, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից հազարավոր զինյալներ: Նարիշկինը նշել է, որ ռազմական գործողություններին մասնակցում են արգելված կազմակերպությունների վարձկաններ: Նրա խոսքով՝ Ղարաբաղում կռվում են «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալներ: Նարիշկինը վստահ է, որ Ղարաբաղը կարող է դառնալ նոր ցատկահարթակ ահաբեկչական խմբավորումների համար, վտանգ կա, որ այնտեղից զինյալները կարող են տեղափոխվել ՌԴ տարածք:

Հաջորդը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես միանշանակ պնդեց. Ֆրանսիան ունի տեղեկատվություն այն մասին, որ Սիրիայից գրոհայիններ են տեղափոխվել Ղարաբաղ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով: «Ես ցանկանում եմ հստակ հայտարարել. մենք ունենք տեղեկատվություն, որը հստակ վկայում է այն մասին, որ ջիհադիստական խմբավորումների գրոհայինները լքել են Սիրիայի թատերաբեմը, որպեսզի միանան ռազմական գործողություններին Ղարաբաղում: Շատ լուրջ ու նոր գործոն է»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ 300 սիրիացի զինյալներ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքով ուղարկվել են Բաքու ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի ֆոնին: «Ես կարող եմ հաստատել, որ 300 գրոհայիններ հեռացել են Սիրիայից ՝ Գազիանթեփով՝ Բաքու հասնելու համար: Այս գրոհայինները հայտնի են, բացահայտված են ու նույնականացված: Նրանք Հալեպի շրջանում գործող ջիհադիստական խմբավորումներից են: Սա է իրավիճակը: Մոտ նույն չափի այլ զորախմբեր էլ են նախապատրաստվում: Ես չեմ պատրաստվում ասել, որ սա կարմիր գիծն է, քանի որ այն հատված է արդեն»,- ասել է Մակրոնը:

Եվ վերջապես ԱՄՆ –ից՝ պետքարտողար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 2-ին, պատասխանելով լրագրողի հարցին նշել էր, որ տեղյակ է Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ Ադրբեջան տեղափոխման հրապարակումների հետ: «Ես նույնպես տեսել եմ այդ հաղորդագրությունը: Այս պահին միայն հետևյալը կարող եմ ասել: Հուսով եմ ՝ դա ճիշտ չէ: Մենք տեսել ենք, թե ինչպես են Սիրիայի մարտական դիրքերից սիրիացի մարտիկները տեղափոխվում Լիբիա` ստեղծելով է անկայունություն, ավելի մեծ խառնաշփոթ, ավելի լուրջ ընդհարումներ, ավելի լայնածավալ ռազմական գործողություններ: Այդ քայլը նույն հետևանքները կունենա նաև Լեռնային Ղարաբաղում: Այնպես որ, հուսով եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել էր Պոմպեոն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվել, Sky News Arabia-ին հաստատել է, որ ճիշտ են այն տեղեկությունները, որ Թուրքիայի կողմից 100-ավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան:
Հիմա այս ծանրակշիռ հայտարարությունները թողած՝ Փաշինյանը իրեն ուղղված հարցին պատասխանելիս հիշում է սոցիալական ցանցերի ու ԶԼՄ-ների հրապարակումները:

Ժամանակն է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացի հարցում Փաշինյանին անհրաժեշտ խորհուրդներ տան մարդիկ, ովքեր հետևում են իրադարձություններին ու տիրապետում են կարգավորման գործընթացին՝ 1990-ականներից սկսած: Եթե իհարկե, նրանց կարիքը Փաշինյանը զգում է...

Հրապարակային ելույթներում պաշտոնական Երևանից այս կարգի «կիքսերը» լայնածավալ պատերազմի ու ալիևյան կեղծիքների հեղեղի պայմաններում ուղղակի անթույլատրելի են:

դիտվել է 6687 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am