Սառը ցնցուղ Վաշինգտոնից՝ «Հայե՛ր, կռվեք, զոհվեք, մենք ուշադիր հետևում ենք»

Ղարաբաղյան խնդրին երեկ կրկին անդրադարձել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Եվ նրա հայտարարությունը կարելի է դասել ցինիզմի դրսևորման ամենաբարձր գագաթնակետին:

Նա, մասնավորապես, ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում և Հայաստանում շատ վտանգավոր է: «Հիմա մենք ունենք Թուրքիա, որ միջամտել է և ռեսուրսներ է տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով վտանգը ու թեժացնելով Ղարաբաղի համար մղվող պատմական կռիվը, Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքրիկ վայր` մոտ 150 հազար բնակչությամբ», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Այստեղ, թվում է, թե Վաշինգտոնը հստակ արձանագրում է, որ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին, կրակի վրա յուղ լցնելով՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Սա արձանագրում է, որը ավելի վաղ ևս լսել էինք Վաշինգտոնից:

Բայց մի բան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունից չէինք լսել, ինչը ուղղակի ցնցող է, եթե չասենք՝ ցինիկ:

«Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան դիմակայել նրա դեմ, ինչ ադրբեջանցիներն են անում։ Եվ նրանք բոլորը, նախքան դա տեղի կունենա, կկարողանան ճիշտ իրականացնել հրադադարը, հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ և իրենց հարցերը պարզել. Ղարաբաղյան հակամարտությունը պատմական և բարդ խնդիր է», -ասել է Փոմփեոն` հավելելով ևս մեկ անգամ, որ այդ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, ոչ թե պատերազմական ճանապարհով, առավել ևս երրորդ երկրների միջամտությամբ:

Այսինքն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունը՝ Միացյալ Նահանգները, այլ կերպ ասած, հայերին խորհուրդ է տալիս դիմակայել թուրք-ադրբեջանական դաշինքին, այսինքն՝ կռվել, որքան կարող ենք, իսկ մենք կշարունակենք դիտել ու ամեն օր մի կոչ կանենք այն մասին, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով, որը Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն ամեն օր արհամարհել:

Եթե ոչ առանձնահատուկ ցինիզմ, այլևս ի՞նչ կարելի է սա անվանել...
Փոխանակ, ժողովրդավարության օրրան Միացյալ Նահանգները թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտի, տարածաշրջանը մերձավորարևելյան ահաբեկիչների փաստերի հիմքով քննադատի Էրդողանին ու Ալիևին, ԱՄՆ-ից հայերին խորհուրդ են տալիս՝ դիմանալ, այսինքն՝ կռվել ու զոհվել...

Ահա ևս մեկ ապացույց այսօր հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակի մասին...
Իհարկե, ԱՄՆ-ն ունի իր շահերը մեր տարածաշրջանում, բայց որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն նման հայտարարությունն ուղղակի ապտակ է լայնածավալ ու դաժան պատերազմի պայմաններում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 17486 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am