Պատերազմն ու ճանաչման հրամայականը

Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքային խորհրդի անդամ Մաթեո Ֆորտեն: Քաղաքային խորհրդում Արցախի անկախության ճանաչման հրատապ միջնորդությունն ընդունվել է միաձայն:

Միջնորդությամբ քաղաքային խորհուրդը հանձնարարել է Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին՝ խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը: «Ճանաչումը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության հաստատմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»,-ասված է քաղաքային խորհրդի որոշման մեջ:

Մոտ քսան պատգամավոր պահանջել է, որպեսզի Ֆրանսիան «անհապաղ ճանաչի» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Երկիրը գտնվում է Ադրբեջանի և Հայաստանի զինված բախումների կենտրոնում, հայտնում է lefigaro.fr-ն: Ազգային ժողով ներկայացված բանաձևում պատգամավորներ Ֆրանսուա Պուպոնին և Գի Թեսիեն կառավարությանը հորդորում են «անհապաղ սկսել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել այդ երկրի իշխանությունների հետ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար»:

Երեկ հայտնի դարձավ, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվել է Ադրբեջանի ռազմական քայլերը դատապարտող բանաձև, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը հրապարակել է Պատգամավորների պալատի ընդունած բանաձևը, որում ասված է. «Պատգամավորների պալատը, հաշվի առնելով, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու պայքարը շարունակվում է, արձանագրելով, որ Ադրբեջանը 2020թ, սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը, գիտակցելով, որ ընթացող մարտերը ամենադաժանն են 1994թ։ Կնքված զինադադարից հետո, արձանագրելով երրորդ երկրների, մասնավորապես Թուրքիայի, ներգրավմամբ աճող բարդությունները, գիտակցելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանին իր քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում, նաև սիրիացի վարձկաններ ու ռազմական սարքավորումներ մատակարարելով, փաստելով, որ Թուրքիան վերջնագիր է ներկայացրել՝ պնդելով, որ հրադադարը կհաստատվի միայն, երբ Երևանի ( Հայաստանի) աջակցությունը վայելող ուժերը դուրս գան վիճելի տարածքից, գիտակցելով, որ այս ռազմական ու քաղաքական հակամարտությունը՝ երրորդ կողմերի մասնակցությամբ, կարող է հանգեցնել առավել մեծ ծավալի հակամարտության, կոչ է անում Կառավարությանը՝ հստակ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին, դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցության, աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին և կոչ անել հարգելու 1994 թվականի մայիսին կնքված զինադադարի սկզբունքները»:

Հիշեցնենք, որ Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն դատապարտում է պատերազմական գործողություններն Արցախում: Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը:
Բելգիայում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն՝ բանաձևում, մասնավորապես ասված է. «Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խախտվել է Ադրբեջանի կողմից՝ Ստեփանակերտի ռմբակոծությամբ: Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկտներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությունը: Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը ապակայունացնում են տարածաշրջանը»:

Արցախի միջազգային ճանաչման հստակ գիծն այլև անշրջելի է. Այսօր պետք է գոնե այդ գծին տեր կանգնել: Լայնածավալ պատերազմն Արցախում արդեն իսկ ակնհայտ փաստ է, որ տեղի է ունենում թուրք-ադրբեջանական բացահայտ ահաբեկչական քայլերով և միակ ելքը՝ Արցախի ժողովրդին փրկելն է ահաբեկչությունից, այն է՝ ճանաչել Արցախի անկախությունը:

Եվրոպացի պաշտոնյաները սկսել են ամենօրյա ռեժիմով քննադատել Թուրքիայի գործողությունները:

Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասսոլին քննադատել է Թուրքիային Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընդարձակմանը նպաստելու և Եվրոպական միության նկատմամբ սադրիչ քայլերի դիմելու համար: «Թուրքական հռետորաբանությունը գնալով ավելի ռազմաշունչ է դառնում, և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բնավ չի մեղմում այդ կեցվածքը»,- այսօր Բրյուսելում հայտարարել է Սասսոլին: «Ինչո՞ւ Եվրոպական միությունը չի կարողանում վճռական գործողություններով արձագանքել Թուրքիայի այդ կեցվածքին», պատասխանելով այդ հարցին` Եվրախորհրդարանի խոսնակն ասել է, թե ինքն անձամբ խնդիրը մի քանի անգամ արծարծել է Եվրամիության լիդերների հետ հանդիպումներում:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը երեկ կրկին քննադատեց Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին հայերի դեմ, ասաց Ֆրանսիայի գլխավոր դիվանագետը Գերմանիայի և Լեհաստանի իր գործընկերների հետ հինգշաբթի օրը տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ: «Այս հարցում ռազմական հաղթանակ չի լինելու, ուստի հրադադարը պետք է իրագործվի», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը: Ըստ ֆրանսիացի պաշտոնյայի, Թուրքիան միակ երկիրն է, որը դեմ է հրադադարին։ «Մենք այսօր տեսնում ենք, որ միակ երկիրը, որը կոչ չի անում հարգել հրադադարը, Թուրքիան է, և դա վնասում է գործընթացին», - ասաց Ժան Իվ Լը Դրիանը։
Ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները մեղադրեցին Թուրքիային` Միջերկրական ծովում իր սադրանքները Եվրամիության նկատմամբ շարունակելու մեջ և հորդորեցին առաջիկա շաբաթների ընթացքում հստակեցնել իր դիրքերը: «Մեզ համար պարզ է, որ Թուրքիան մշտապես սադրիչ գործողություններ է իրականացնում, որոնք անընդունելի են», - ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը:

Հիշեցնենք, որ Բաքուն սպառնում է, որ առանց վարանելու կխզի հարաբերությունները որևէ պետության հետ, որը կհամարձակվի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Այդ փորձերն անհիմն են, ոչ մի պետություն չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամբողջ աշխարհն է ճանաչում, այն ճանաչում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունները, այն տեղ է գտել Ադրբեջանի և Եվրոպական միության միջև կնքված պայմանագրերում», օրերս հայտարարել էր Ադրբեջանի ղեկավարը:

Արդեն 2 շաբաթից ավելի Նիկոլ Փաշինյանը օտարերկյա լրատվամիջոցներին հարցազրույց է տալիս, խոսում Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Եթե սա է գիծը՝ կարգավորման ուղղությամբ, ուրեմն դա հստակ պետք է ամրագրվի նաև հարցազրույցներից դուրս:

դիտվել է 5234 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am